Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։
Կրթության գծով պատասխանատու գերատեսչությունը նախագծով առաջարկում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25, իսկ ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Ոլորտի մասնագետների խոսքով՝ նման որոշման պատճառը տարիներ շարունակ հնչած դժգոհություններն են այն մասին, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է դառնում տարբեր պատճառներով, օրինակ՝ աշակերտակենտրոն ուսուցում իրականացնելու, դասապրոցեսին խմբային աշխատանք կատարելու, արդյունավետ մեթոդներ կիրառելու անհնարինության, մատուցված նյութի հարցմանը քիչ սովորողներ ընդգրկելու հիմնավորմամբ։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում շեշտում է՝ նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։
«Նպատակն է աշակերտներին ավելի ընդգրկել կրթական պրոցեսների մեջ։ Որքան ավելի շատ են սովորողները, այդքան ավելի դժվար է լինում անհատական աշխատանքներ տանել յուրաքանչյուրի հետ, իսկ եթե նրանց թիվը քիչ լինի, հեշտ կլինի անհատական մոտեցում և հետադարձ կապ ապահովել, հասկանալ՝ արդյոք աշակերտը տվյալ դասի նյութը յուրացրե՞ց, թե՞ ոչ, որքանո՞վ յուրացրեց։ Այսինքն՝ նոր կարգավորմամբ ապահովել արդյունավետ և որակյալ կրթություն»,- մանրամասնում է նա:
Գործող կարգի համաձայն՝ ներկայում ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Բաղդասարյանի խոսքով, սակայն, լինում են դեպքեր, երբ այդ նորմը չի պահպանվում, մինչև անգամ 35 սովորող է լինում դասարանում: Աշակերտների թվի պահպանումը պայմանավորված է նաև ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ:
«Մեծ դպրոցներում, հիմնականում քաղաքային և մեծ բնակավայրերի դպրոցներում, ունենում ենք 35 աշակերտից բաղկացած դասարաններ։ Բացի քաղաքաշինության և առողջապահական նորմերին համապատասխանելու խնդրից, տարբեր դժգոհություններից, այս կարգավորումը կնպաստի ավելի հասանելի և արդյունավետ կրթության տրամադրումը աշակերտներին։ Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով, տարրական և միջին աստիճանում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, ավագ աստիճանում՝ յուրաքանչյուր կիսամյակի համար»,- նշում է հանրակրթության վարչության պետը։
Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց կկարգավորի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը, այսինքն՝ եթե հանրակրթական ուսումնական հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը առավելագույն թվի կեսից պակաս է, և ֆինանսական միջոցները բավարար չեն։ Ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ, արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքում կգործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Այսինքն՝ հիմնական նպատակներից մեկը բազմահամակազմ դասարանների պրակտիկայից առավելագույնս հրաժարվելն է:
«Բազմահամակազմ ուսումնական խումբ կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից։ Մի քանի դասարան մեկ դասարանի կազմում ընդգրկելու դեպքում ուսուցիչը ստիպված է 45 րոպե տևող դասի ընթացքում յուրաքանչյուր մակարդակի համար 15 րոպե ժամանակ հատկացնել։ Սա հիմնականում արդյունավետ չի լինում․ տուժում են կրթությունը և կրթության որակը»,- նկատում է զրուցակիցը։
Բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն։ Բաղդասարյանի խոսքով՝ այդ նպատակով նախատեսվում է բազմահամակազմ ուսումնական խմբում դասավանդող ուսուցչին տրամադրել հավելավճար․ երկու դասարանի միավորման դեպքում՝ դրույքաչափի 50%-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում՝ դրույքաչափի 75%-ի չափով: Ըստ մասնագետի՝ սա ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի առումով, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու տեսանկյունից։
Ներկայում փոքրաթիվ աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են նաև քառահամակազմ դասարաններ՝ դասավանդվող բոլոր առարկաներով, ուստի սովորողների ուսուցումը կազմակերպելիս արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Դրանք հիմնականում կապված են բազմահամակազմ դասարանները բոլոր առարկաների համար նույն մոտեցմամբ կազմավորելու, ուսուցչի՝ դասապրոցեսը մեթոդապես անարդյունավետ կազմակերպելու, դպրոցները դասավանդման համար ոչ բավարար գործիքակազմով համալրված լինելու հետ: Նոր նախագծով քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսվում է փորձարկել Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակում։
Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է դասարանները կոմպլեկտավորել՝ դիտարկելով տարբեր առարկաների առանձնահատկությունները, դասավանդման մեթոդների համադրելիությունը, տարատարիք սովորողների համաժամանակյա ուսուցման համատեղելիությունը, ինչպես նաև միևնույն հետաքրքրություններն ունեցող սովորողների համար կրթական գործընթացի կազմակերպման հնարավորությունը՝ հրաժարվելով քառահամակազմ դասարաններ ձևավորելու սկզբունքից։
Նախագիծն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ՝ առաջիկա մի քանի տարիները, կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և, ըստ առանձին դպրոցների, իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։
«Նոր չափորոշիչ ասելով՝ նկատի ենք ունենում առանցքային և ամենաբովանդակային փոփոխությունները, որով հավասարապես կարևորվում են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեհամակարգը։ Ինչպես նաև նոր չափորոշիչներով պարտադիր են դառնում մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի ակումբները, 7-րդ դասարանից սկսած՝ նախագծային աշխատանքները, ՆԶՊ առարկայի շրջանակներում ճամբարների պարտադիր դառնալը։ Շեշտը դրվում է նաև գործնական լաբորատոր աշխատանքների վրա, այդ իսկ պատճառով բոլոր դպրոցները պետք է ունենան հնագիտական առարկանների լաբորատորիաներ»,- հավելում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։
Նախագիծը հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, որտեղ քաղաքացիները և ոլորտի մասնագետները մինչև հուլիսի 2-ը դրա վերաբերյալ կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT