Մարդկանց վստահությունը կառույցի հանդեպ աշխատողների շնորհիվ է, նրանց համար միևնույն է՝ ով է ղեկավարը. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացին գիտի, որ 911 զանգելով՝ իր խնդիրը լուծում է ստանալու, քանի որ ԱԻՆ աշխատակիցները երբեք միայնակ չեն թողնում իրենց կարիքը զգացող մարդկանց. դրա համար է, որ փրկարարի նկատմամբ Հայաստանում կա մեծ վստահություն:

ԱԻ նախարարի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

Պարո՛ն նախարար, 2 տարի է, ինչ ԱԻՆ համակարգում եք: Խնդրում ենք արձանագրել, թե այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել ազգաբնակչության համար ամենակարևոր նախարարություններից մեկում:

- Ամենակարևոր փոփոխություններից մեկը տեխնիկապես ԱԻ համակարգի կառույցների հագեցվածությունն ապահովելն է եղել և շարունակում մնալ: Մարզային վարչությունները համալրել ենք անօդաչու թռչող սարքերով, ինչը էապես հեշտացնում է մեր աշխատանքը, մանավանդ որոնողական աշխատանքներ կատարելիս: Վերջին տարիների ընթացքում փրկարար ծառայողների աշխատավարձերն են բարձրացվել, ինչը մինչ 2018 թվականի հեղափոխությունը տեղի չէր ունեցել: Սա շարունակական գործընթաց է. հնարավորության դեպքում կրկին աշխատավարձերի բարձրացում կլինի: Նաև նշեմ, որ ԱԻ նախարարության աշխատակիցները պարբերաբար ստանում են հասանելիք հավելավճարներ:

- Նշեցիք, որ նախարարության կառույցները տեխնիկապես հագեցվում են: Մասնավորապես ՀՀ ո՞ր մարզերում է առավել շատ զգացվում հրշեջ մեքենաների կարիքը: Խնդրում ենք նաև նշել, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում կառույցը տեխնիկապես է՛լ ավելի զինելու ուղղությամբ:

- Ցավոք, բոլոր մարզերն էլ ունեն ժամանակակից տեխնիկայի խնդիր, դրանց մի մասը 80-ականների է: Տեխնիկապես հագեցած է Երևանը և մի քանի այլ խոշոր քաղաք, մնացած մարզերում դեռ հին տեխնիկա է օգտագործվում, ինչը դժվարացնում է աշխատանքը: Նախ, ահազանգերին մի փոքր դանդաղ ենք արձագանքում, ծախսն էլ է շատ. հին մեքենաները շուտ են շարքից դուրս գալիս, դրանք վերանորոգելու համար հավելյալ գումար ենք ծախսում: Տեխնիկապես վերազինելու ծրագիր կա արդեն 4 մարզի համար՝ Արագածոտն, Կոտայք, Արմավիր և Արարատ: Գումարը պետք է հատկացնի ՀՀ կառավարությունը: Այժմ այդ ծրագրի իրականացման համար ինտենսիվ քննարկումներ ենք իրականացնում: Նշեմ նաև, որ տեխնիկայի որոշ քանակ նվիրել են մեր ճապոնացի գործընկերները, նվիրատվություն ունենք ՌԴ-ից. վերջերս 6 «Ուրալ» մեքենա են նվիրել:

- Երևանի՝ տեխնիկապես առավել հագեցված լինելը պայմանավորված է առավել շատ ահազանգերո՞վ:

- Այո՛, քանի որ մեծ քաղաք է, բնակչությունը շատ է, ահազանգերը, բնականաբար, նույնպես շատ են:

- Մեկ օրվա ընթացքում միջինում որքա՞ն ահազանգ է ստանում ԱԻՆ-ը, որո՞նք են ամենատարածված ահազանգերը և ո՞ր մարզերն են ամենաակտիվը:

- Ամենից շատ ահազանգերն ստանում ենք Երևանից, մարզերից Լոռին, Արարատն ու Արմավիրն են ակտիվ: Օրական միջինում 4 հազար ահազանգ ենք ստանում, որից մոտավորապես 2 հազարը բաժին է հասնում մայրաքաղաքին: Եվ ցանկանում եմ շեշտել, որ մենք բոլոր զանգերին սպասարկում ենք, թեկուզ տվյալ ահազանգը կապ չունենա նախարարության հետ: Մեր օպերատորները տվյալ զանգը փոխանցում են այն պատկան մարմիններին, որոնց հետ առնչվում է տվյալ խնդիրը: Իսկ ահազանգերը հիմնականում նույն բնույթի են, լինում են կենցաղային. օրինակ՝ դուռը չի բացվում, մարդ է փակված մնացել վերելակում, ամռանը, եղանակի հետ պայմանավորված, ակտիվացել են օձերը: Ինքնասպանության փորձերի ահազանգերը նույնպես շատ են, բնականաբար, նաև հրդեհների:

- Հրդեհները հիմնականում մարդկանց անուշադրության, անփութության հետևանքո՞վ են գրանցվում:

- Շատ են դեպքերը, երբ մարդիկ հատուկ այրում են աղբավայրերը: Դրանով քաղաքացիները մոխրացնում են աղբը, որպեսզի չմաքրեն այն, հետո տեղը նոր աղբ են լցնում:

- ԱԻՆ-ում կեղծ ահազանգներ ևս շատ են լինում. տարեկան կտրվածքով՝ քանի՞ նման ահազանգ եք ստանում:

- Երբ կեղծ ահազանգեր են լինում, դրանք նաև խափանում են մեր աշխատանքը, քանի որ աշխատակիցները ի սկզբանե չգիտեն՝ ահազանգը կե՞ղծ է, թե՞ ոչ: Սակրավորները և կինոլոգիական խումբը մեկնում են նշված վայր, ժամանակ է վատնվում: Տարվա ընթացքում 1000-ից ավելի այդպիսի դեպք է արձանագրվում:

- Կարծում ենք՝ զավեշտալի ահազանգեր նույնպես ստանում եք: Պատմեք, խնդրում ենք, դրանց մասին:

- Ճգնաժամային ազգային կենտրոնի օպերատորին մեկ անգամ զանգել էին և ավիատոմսի արժեք հարցրել: Բնականաբար, օպերատորը չէր իմացել, չէր կարողացել տեղեկությունը փոխանցել, ինչը քաղաքացու դժգոհությունն էր առաջացրել, ասել էր՝ ինչպե՞ս կարող եք դուք չիմանալ: Սա նաև այն բանի հետևանքն է, որ շատերն ուղղակի չգիտեն ԱԻՆ-ի կոնկրետ գործառույթները: Նաև մի դեպք էր եղել, երբ մի տարեց կնոջ հարևանները զանգել, կանչել էին մեր աշխատակիցներին, քանի որ խուսափել էին պառկած տիկնոջը կողաշրջել: Մեր աշխատակիցները, բնականաբար, գնացել էին, կողաշրջել նրան, հարցրել էին տատիկից՝ արդյոք հարմա՞ր է այդ դիրքով, ասել էր՝ այո: Քիչ անց կրկին հարևանները զանգել, ասել էին՝ նորից եկեք. տատիկը նեղվում է դիրքից: Այսպիսի դեպքերը շատ են լինում, սակայն կրկին նշեմ, որ մեր փրկարարները միշտ պատրաստակամ են իրենց աշխատանքում: Եվ ամենակարևորն այն է, որ փրկարարի նկատմամբ կա մեծ վստահություն. քաղաքացին գիտի, որ 911 զանգելով՝ իր խնդրի լուծումը ստանալու է. մեր աշխատակիցները երբեք միայնակ չեն թողնում իրենց կարիքը զգացող քաղաքացիներին:

- Պարո՛ն նախարար, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, քննչական մարմինների հաղորդագրությունների համաձայն, կալանավորվեց կոռուպցիոն գործի շրջանակներում. արդյոք այս փաստը չնվազեցրե՞ց կառույցի հանդեպ քաղաքացիների վստահությունը:

- Քաղաքացիները նախարարությանը վստահում են հիմնականում աշխատակիցների շնորհիվ. գնահատում են մեր փրկարարների և մյուս աշխատակիցների աշխատանքը: Երբ փրկարարը ժամանակին գնում և օգնում է մարդկանց, նրանք այդ պահին չեն մտածում՝ ով է նախարարը կամ որևէ այլ պաշտոնյա:

- Իսկ կադրերի խնդիր ունե՞ք:

- Մեր շարքերն անընդհատ համալրվում են: Ցավոք, լինում են դեպքեր, երբ մեր աշխատակիցները լքում են աշխատանքը տարբեր պատճառներով, բայց այդ դուրս եկած աշխատակիցների տեղը համալրելու համար բավականին շատ դիմողներ կան: Օրինակ՝ սովորական հրշեջ փրկարարի 1 հաստիքի համար ունեցել ենք մինչև 70 դիմում: Այս աշխատանքը պահանջված է. հիմնականում երիտասարդներն են հետաքրքրված փրկարարի աշխատանքով:

- Հայաստանում վերջին շրջանում բավականին շատ են գրանցվում երկրաշարժեր, և նկատելի է, որ դրանց ժամանակ մարդիկ խուճապի են մատնվում, համենայն դեպս սոցիալական ցանցերը այդ մասին են վկայում: Այստեղ կարող ենք ասել, որ այդ խուճապի հիմնական գործոնը արտակարգ իրավիճակներում մարդկանց դրսևորման կանոններին չտիրապետելն է: Այս մասով ի՞նչ քայլեր է իրականացնում նախարարությունը:

- Հանրային հեռուստաընկերությամբ ունենք «911» հաղորդումը, որը հեռարձակվում է ամեն ուրբաթ, այն կրթական բաղադրիչ ունի: Ներկայացվում է, թե տարբեր աղետների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Այս աշխատանքներում ներգրավում ենք նաև լրագրողներին, նյութեր են պատրաստում իրազեկման թեմաներով, մրցույթին հաղթողները հավաստագրեր են ստանում: Մանկապարտեզներում և դպրոցներում մենք ունենք մասնագետներ, որոնք ուսուցիչների հետ վերապատրաստումներ են իրականացնում, աշակերտների հետ էլ «տարհանում» խաղն է անցկացվում, որ երեխաները ամեն պահի պատրաստ լինեն դպրոցը կամ մանկապարտեզը լքելուն: Հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ պարբերաբար հանդիպումներ է ունենում տարեցների համար նախատեսված տուն-ինտերնատների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոնների աշխատակիցների հետ: Այո՛, եթե քաղաքացին իրազեկված չէ, ապա մենք խնդիրներ կարող ենք ունենալ:

- Մասնավորապես Բավրայի տարածքում վերջին մեկ տարվա ընթացքում երկրաշարժի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը: Արդյոք հնարավո՞ր է՝ այս փոքր ցնցումները մի օր վերածվեն մեծ երկրաշարժի, ինչպես նաև հնարավո՞ր է մեծ ցնցումը նախապես կանխատեսել:

- Բավրայի այդ տարածքը կոչվում է Ջավախքյան խզվածք, այն ակտիվ գոտի է, և երկրաշարժերը պարբերաբար շարունակվելու են: Իհարկե, մենք չենք կարող երկրաշարժի օրը, ժամը կամ ուժգնությունը կանխորոշել, բայց որոշ հանգամանքներ սեյսմոլոգներին և երկրաբաններին թույլ են տալիս վերլուծել և պատկերացում կազմել՝ կա՞ էներգիայի կուտակում և տեսականորեն հնարավո՞ր է այդ հատվածում սպասել ուժեղ երկրաշարժի, թե՞ ոչ:

- Աստված մի արասցե, այսօր Հայաստանը պատրաս՞տ է ուժեղ երկրաշարժի կամ որևէ այլ աղետի: Օրինակ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ տարրական թաքստոցի խնդիր ունենք. այդ հարցի լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

- Այդքան էլ պատրաստ չենք: Երկրաշարժին պատրաստ լինելու առաջին պայմաններից մեկը սեյսմակայուն շենքեր կառուցելն է և մարդկանց պատասխանատվության ու գիտակցության բարձրացումը: Հասարակության իրազեկման մասով արդեն ասացի, որ քայլեր ձեռնարկում ենք: Իսկ, օրինակ, սեյսմիկ շենքերի կառուցման մասով երբեմն լինում են շեղումներ: Մինչ շենքը կառուցելը՝ ԱԻ մասնագետներն ուսումնասիրում են դրա սեյսմակայունությունը և տալիս եզրակացություն: Լինում են դեպքեր, երբ այդ եզրակացությունը բացասական է լինում, քանի որ նորմերը պահպանված չեն լինում: Իսկ թաքստոցների մասով մենք համագործակցում ենք համայնքների հետ. մաքրման աշխատանքներ են իրականացվում: Արձանագրել ենք բազում խնդիրներ թաքստոցների մաքրության և շատ այլ հարցերի հետ կապված: Համայնքին ենք դիմել, մաքրել են դրանք, սակայն մի քանի ամիս անց կրկին նույն պատկերն է եղել. քաղաքացիները աղտոտել են թաքստոցները, որոնք հիմնականում շենքերի նկուղային հարկերն են: Դեպքեր են եղել, երբ փականներ են տեղադրել դրանց վրա, հետագայում որպեսզի չօգտագործվեն: Մարդիկ պետք է բարձր գիտակցություն ունենան. չէ՞որ այդ ամենը հենց իրենց ապահովության համար է արվում:

- Պարո՛ն Փամբուխչյան, վերջերս հայտնի դարձավ, որ նախագիծ է մշակվում, ըստ որի՝ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որի մի մասն էլ կազմելու է արտաքին գործերի նախարարությունը: Որպես ԱԻ նախարար՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ստեղծվելիք կառույցի և ԱԻՆ-ի՝ դրա մի մասը դառնալու վերաբերյալ:

- Գնահատական դեռ չեմ ցանկանում տալ, քանի որ քննարկումներ են ընթանում: Որքան տեղյակ եմ, հանրային լսումներ են կազմակերպվելու այս թեմայով: Մեր մասնագետները նույնպես ներգրավված են գործընթացների մեջ: Քանի դեռ դրանք չեն ավարտվել, ես չեմ ցանկանում այս մասին խոսել:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3069 դիտում

Առաջնորդարանի քահանաներից մեկին հրաման է տրվել կոմպրոմատ գտնել ինձ վերաբերող. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչ համացանցում հայտնվելն ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին

Ձևիստների հերթական կեղծիքից միջազգային ֆինանսական կառույցներում կախվել են. Հարությունյան

Խաբի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Շոյգուն Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու փորձը

Կտրիճ Ներսիսյանն ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է. տեսանյութ

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում

Ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ՝ քաղաքացիներին. նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի

100 միավորից 98 եմ վաստակել. Աննա Հակոբյանը չինարենի քննության վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Վեդու համայնքապետարանը հերքել է կոմունալ բաժնի աշխատակցի՝ հիվանդ վիճակում պատարագի մասնակցելու տեղեկությունը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Ում վրա ստավկա են արել, մինչև քոքը մաշել են. Սերժի համար դաչա են սարքել, հիմա մատ են թափ տալիս. տեսանյութ

Այգեստան գյուղում վագոն տնակ է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին

Զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից. ՆԳՆ-ն արձագանքել է Նարեկ Կարապետյանին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կա տուժած

ՀԷՑ-ի ստորաբաժանումներին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է առավելագույնս խստացնել վերահսկողությունը

Դեկտեմբերի 31-ին պապի ինքնաձիգով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինֆորմացիոն բլոկադա. Իրանում իրավիճակը շարունակում է թեժ մնալ. տեսանյութ

ՆԳՆ-ի հետ համագործակցությունը հիանալի օրինակ է. Աթաբեկյանը տվյալներ է հրապարակել

Թորոսյանը ՄՍԾ Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններում հետևել է մատուցվող ծառայություններին

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Մեր պատասխանը «Սոլովյովներին». Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել

15 հազար էլեկտրոմոբիլ 2026 թվականի ընթացքում կազատվի ներմուծման մաքսատուրքից

Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

«Զավարյան» վարժարանի սաներն այցելել են Հունաստանում ՀՀ դեսպանություն

Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Արմավիր քաղաքի 6 հա մակերեսով հողատարածքի և ավտոդրոմի նկատմամբ

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի. վարչապետ

Ովքեր ձայն կտան Սոլովյովին և նրա հայաստանյան ընկերներին, կքվեարկեն Հայաստանի օկուպացիայի օգտին. Առաքելյան

Շունը հաչում է, քարավանը՝ գնում. շունը Սամվել Կարապետյանի հայրենակից Սոլովյովն է, քարավանը՝ մեր սիրելի երկիրը

Արշակ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

Աստիճանաբար կցրտի 10-13 աստիճանով. սպասվում են ձյուն, բուք և քամու ուժգնացում