Netcracker Technology-ը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը Հայաստանում. ԲՏԱ նախարարը ընդունել է գործադիր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն, BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից տեղեկացնում են, որ Netcracker Technology-ն հեռահաղորդակցության և թվային ծառայությունների սպասարկման ոլորտի առաջատար ընկերություն է, որը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Հայաստանում արդեն իսկ գործունեություն է իրականացնում Netcracker Technology-ի BostonGene ընկերությունը, որն արդեն մոտ 400 աշխատակից ունի։

Այցի նպատակն էր քննարկել մեր երկրում համաշխարհային ճանաչում ունեցող այս ընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը մի շարք առումներով բարենպաստ միջավայր է տեխնոլոգիական ոլորտում բիզնես հիմնելու և զարգացնելու համար։ Պետությունը մի շարք արտոնություններ է տրամադրում ՏՏ ոլորտի ընկերություններին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

Էնդրյու Ֆայնբերգն ընդգծել է, որ ընկերության աշխատակիցները բարձրակարգ մասնագետներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհով մեկ։ Հայաստանում նպատակ ունեն երկարաժամկետ գործունեություն ծավալել՝ հենվելով նաև հայ մասնագետների տաղանդի ու մասնագիտական հմտությունների վրա։

Բացի այդ, ընկերության տնօրենը կարևորել է բուհերում համապատասխան ծրագրերի ներդրումն ու իրականացումը՝ ընկերության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ուղղություններով փոխգործակցության մի շարք հնարավորություններ։ Նշվել է, որ Հայաստանում կարևորվում է տեխնոլոգիական կրթության հանրայնացումը, էկոհամակարգի զարգացումը և այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1157 դիտում

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը

Միակ մարդը, որ արժանի է, Դուք եք․ «Արդի շոփ»-ի Հովոն դրոշ է նվիրել վարչապետին. տեսանյութ

«Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո Փաշինյանը երեխաների հետ փչեց իր ծննդյան տորթի մոմերը. տեսանյութ

Վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա

Երևանում հունիսի 2-ից հին տրոլեյբուսներ չեն լինի. բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում է

Լուսաղբյուրի մոտ Cadillac-ը ընկել է ավտոքարշակից, գլորվել ձորը և այրվել

Միքայել Վարդանյանը 127 մլն դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նա ՀՀ-ում չի բնակվում

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը

Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան