Ժողովուրդն ինձ վերադարձրեց Ազատության հրապարակ. կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը, մի քանի օր քննադատվող նախագիծը հաստատվեց

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստի ժամանակ քննարկում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրման նախագիծը:

Նկատենք՝ օրերս կիսանդրու լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո այն քննարկման ու քննադատությունների ալիք բարձրացրեց: Ըստ որոշ օգտատերերի՝ քանդակում Դուրյանն իրեն բոլորովին նման չէ: Որոշներն էլ հարց էին բարձրացնում՝ ինչո՞ւ է մաեստրոն աշխատանքում քառատված:

Արձանի տեղադրման մասին հարցի քննարկմանը ներկա էր նաեւ Օհան Դուրյանի հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը: Վերջինս նախքան օրակարգային հարցին անդրադառնալը նախ ներկայացավ. «Բժիշկ, հրապարակախոս, Օհան Դուրյանի արվեստի նվիրյալ, նրա հետ համաժողովրդական պայքարի զինակից, Դուրյանի վերջին համերգաշրջանների կազմակերպիչ-պրոդյուսեր, Դուրյանի արխիվային ժառանգության հովանավոր, դուրյանագետ, ի վերջո, դուրյանապաշտ. ներեցեք անհամեստ ներկայանալուս համար»:

Վարդապետյանը ներկայացրեց մի իրողություն, որը Դուրյանի կենսագրության մեջ գրված չէ, սակայն փաստ է. «Օհան Դուրյանն առաջինն էր, որ, իբրեւ բողոքի նշան, 2000 թվականին հետ վերադարձրեց կառավարական բարձր պարգեւները՝ «Մովսես Խորենացի», «Մեսրոպ Մաշտոց» շքանշանները: Նա այն քաղաքացին էր, որ միշտ համաժողովրդական պայքարի կիզակետում է եղել՝ Ազատության հրապարակում, եւ արձանի տեղադրումն էլ հենց նախատեսվում է այդ հրապարակի հարակից տարածքում: Դուրյանն անգամ իր վատացած առողջական վիճակով պարտադրում էր ինձ ներկա գտնվել հանրահավաքներին. հիշում եմ՝ մի անգամ պնդեց այցելել քաղբանտարկյալներին. ստորագրահավաքներին միշտ առաջինն էր ստորագրում»:

Վարդապետյանը նաեւ պատմեց, որ երբ մահացել է Դուրյանը, ինքը տարբեր քանդակագործների եւ մշակույթի գործիչների հետ լծվել է մաեստրոյի արձանը ստեղծելու գործին, որը այսօր տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում: Մտահղացումներին ծանոթանալուց հետո որոշում է կայացվել քանդակի ստեղծումը վստահել ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

«Դուք տեսնում եք Կոմիտասի անվան պանթեոնում Դուրյանի քանդակը՝ մաեստրոյի կերպարը, դեմքը, հույզերը լիովին արտացոլող: Մենք ծրագրել էինք, որ նաեւ ձեռքերը լինեն, եւ հիշում եմ՝ Գետիկն ասաց՝ թող մնա, դա էլ մի ուրիշ ժամանակ. այժմ եկել է այդ ուրիշ ժամանակը»,- ասաց բժիշկ-հասարակական գործիչը: Վարդապետյանը նաեւ շեշտեց՝ Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրվելիք կիսանդրու ստեղծումը այժմ եւս վստահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին՝ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն:

Նրա խոսքով՝ վարպետի հետ գնացել, այդ տարածքում կանգնել են, ապա՝ լսել Դուրյանի ստեղծագործությունները, որից ոգեշնչված էլ՝ նկարիչ Գետիկ Բաղդասարյանը պատկերել է ձեռքերը, արել սիմվոլիկ էսքիզ:

Անդրադառնալով քանդակի շուրջ հնչող բազմաթիվ քննադատություններին ու քննարկումներին՝ Վարդապետյանն ասաց. «Շատ լավ է, որ բուռն քննարկումներ լինեն: Եթե քննարկում չի լինում, ուրեմն մեռած վիճակ է, եթե ամեն ինչ միանգամից ընկալվում է, ուրեմն կյանք չունի: Անելու ենք այնպիսի գործ, որը կարտացոլի մաեստրոյի հույզերն ու պոռթկումները»:

Վարդապետյանը համոզմունք հայտնեց՝ այսօր Հայաստանում ժողովրդի իշխանությունն է, եւ ժողովրդի իշխանությունն էլ վերադարձնում է Օհան Դուրյանին Ազատության հրապարակի հարակից տարածք. «Քանդակում պատկերված Դուրյանն ասելու է՝ իմ ժողովուրդն ինձ վերադարձրեց Ազատության հրապարակ»:

Նիստին ներկա էր նաեւ քանդակի հեղինակ Գետիկ Բաղդասարյանը։ Նա, խոսելով աշխատանքի մասին, ասաց՝ երբ որոշում ես ու սկսում աշխատել, այդ ընթացքում ավելի խորը ծանոթանում ես քանդակիդ կերպարի հետ: Քանդակագործի խոսքով՝ եթե չսիրես, չհարգես այդ մարդուն, ապա քանդակը չի հաջողվի:

Խոսելով քանդակում պատկերված եւ բավականին քննադատված ձեռքերի մասին՝ նա նկատեց. «Ես որոշել էի, որ պետք է ձեռքերով անեմ: Էսքիզում Դուրյանի ձեռքերը ցույց են տալիս նրա հոգեվիճակները, հույզերը: Փոքրուց սիրել եմ Դուրյանին իր կերպարի համար, ինչը ինձ շատ է օգնում»:

Անդրադառնալով աշխատանքային ընթացքին եւ քանդակը վերջնական ավարտելուն՝ քանդակագործն ասաց՝ սկզբում անելու է նատուրալ չափի կավից քանդակ, որը հետագայում լինելու է բրոնզից: «Բրոնզից կլինեն ձեռքերն ու գլուխը, իսկ տակը՝ բազալտից սյուներ: Շատ մեծ, ցայտուն չի լինելու, որ կարդացվի մյուս քանդակների հետ եւ լինի մեր լավագույն աշխատանքներից»,- հավաստիացրեց նա:

Ավագանու մի քանի անդամներ էլ նշեցին, որ ճիշտ չէր նախագիծը հրատապ կերպով օրակարգ բերել, սակայն որոշները չհամաձայնեցին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ ամոթ է վարպետի արձանի տեղադրման հարցը դարձնել քաղաքական օրակարգ եւ ելույթներ ունենալ կամ կարծիքներ հնչեցնել: Վերջինիս դիտարկմամբ՝ իրենք այն անձինք չեն, որ պիտի ճարտարապետական կոթողի մասին մասնագիտական կարծիք հայտնեն: Ավագանու անդամը շեշտեց՝ տվյալ պարագայում Երեւանի ավագանին միայն կարող է հաստատել տարածք տրամադրել-չտրամադրելու հարցը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ, որը նաեւ Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կառավարական հոբելյանական հանձնաժողովին կից անդամ է, նշեց, որ Օհան Դուրյանի որդին եւս այդ կազմում է:

«Մենք պարտավոր ենք այսօր այս դահլիճում կողմ քվեարկել, ես կամաչեմ այն անձանց համար, որոնք դեմ կքվեարկեն: Պատիվ ունեմ, որ մասնակցում եմ մի շատ լավ նախագծի, որը դեռ շտկվելու է, փոփոխվելու: Արձանը սոցցանցերում քննադատողներն ամաչելու են դրա վերջնական տեսքը տեսնելուց հետո, իսկ այն անձինք, որոնք պլաստիլինից սարքած փոքր, թերի արձանը հրապարակեցին ու սարքեցին հանրային քննարկման թեմա, հուսով եմ՝ այնքան բարոյականություն կունենան, որ կգնան եւ տիկին Ալիսից ներողություն կխնդրեն»,- ընդգծեց Խաչատրյանը:

Ավագանու գրանցված 51 անդամից նախագծին կողմ քվեարկեցին 45-ը, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5. Օհան Դուրյանի արձանը Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրելու մասին որոշումը հաստատվեց:

Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյան) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Նախնական կրթությունն ստացել է Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր:

Դուրյանը 1957-60թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ. և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթ., իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, նշանակվել՝ Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է ՋՎերդիի «Դոն Կառլոս» և ԱԲորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: 1967-74թթ. և 1991-94թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-72թթ. և 1999-2002թթ.՝ Երևանի ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100 նվագախմբեր: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել վառ տեմպերամենտը, կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ ԱԻսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր:

Մահացել է 2011թ. հունվարի 6-ին, Երևանում: Օհան Դուրյանը Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2742 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե