Երևան
12 °C
Առողջապահական ոլորտը բոլոր երկրների կարևորագույն այցեքարտերից մեկն է: Եթե ունես որակյալ առողջապահական համակարգ, ապա ունես նաև զարգացած պետություն: Սակայն դրա համար կարևոր է հատկապես ոլորտի որակյալ մասնագետների առկայությունը: Հենց սրան էլ միտված է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական քոլեջը:
«Հայկական Ժամանակի» հետ զրույցում քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը մանրամասնում է՝ հաստատությունը նպատակը ունի Հայաստանի առողջապահական ոլորտը համալրել անհրաժեշտ մասնագետներով: Ներկայումս քոլեջը ուսումը իրականացնում է 7 մասնագիտություններով, առավել պահանջվածներից է բժշկական կոսմետոլոգիա ուղղությունը:
«Մեզ մոտ դիմորդները ուսումնասիրում են քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, բժշկական կոսմետոլոգիա, քույրական գործի կազմակերպում, լաբորատոր ախտորոշում, բուժական մերսում մասնագիտությունները: Նաև լիցենզավորված ենք ատամնատեխնիկական գործ մասնագիտությամբ, սակայն այդ մասնագիտության ուսուցումը սկսելու համար պետք է տարածքի հարց լուծենք: Ներդրում է նաև պահանջվում, որպեսզի ուսումնական գործընթացի համար միջոցներ ձեռք բերենք և կարողանանք իրականացնել ուսուցումը»,- ասում է Սարգսյանը:
Քոլեջը գործում է 2007 թվականից՝ այս ընթացքում բազմաթիվ սաներ տալով առողջապահական ոլորտին: Վերջին 4-5 տարիների ընթացքում շրջանավարտների 90 տոկոսը աշխատում է առողջապահական բնագավառում: Սարգսյանի խոսքով՝ իրենց քոլեջը մյուս ուսումնական կենտրոններից տարբերվում է նախ և առաջ իր տեղակայված վայրով:
«Բժշկական կենտրոնում ենք տեղակայված և կենտրոնի բոլոր ստորաբաժանումներից օգտվելու հնարավորություն ունենք՝ հիվանդանոցի տարբեր բաժանմունքներից, լաբորատորիաներից, դեղատնից և այլն, և այլն: Կարողանում ենք բազմապրոֆիլ մեր մասնագիտությունների մասով դասապրոցես կազմակերպել ու չենք ունենում մասնագետների խնդիր, քանի որ բժշկական կենտրոնի ամբողջ մասնագետները մեզ աջակցում են և օգնում դասապրոցեսը իրականացնելու հարցում»,- ասում է նա:
Սովորողները քոլեջում ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ ուսում են ստանում: Այսինքն՝ որևէ առարկայից ստացած իրենց գիտելիքները նրանք կարող են հարստացնել կամ օգտագործել հենց բժշկական կենտրոնում փորձաշրջան անցնելու միջոցով: Առողջապահական ոլորտի հետ կապված յուրաքանչյուր նորություն հասանելի է լինում նաև քոլեջի սաներին:
«Այսքան տարիների ընթացքում ամբողջությամբ անցել ենք պետական չափորոշիչների ուսուցման պրոցեսներին: Եթե, օրինակ, նախարարությունը ոլորտում ինչ-որ նոր ծրագիր կամ նոր բան է ներդնում, դա ամբողջությամբ նույնպես հասանելի է լինում մեր քոլեջի սաներին: Որևէ հարցի դեպքում աջակցում և օգնում ենք մեր ուսանողներին: Ինչ-որ խնդիրների դեպքում կարողանում ենք տեղում քննարկում կազմակերպել մեր խորհրդի միջոցով և անհրաժեշտ լուծում տալ»,- նշում է տնօրենը:
Քոլեջը առաջնորդվում է որակյալ մասնագետներ կրթելու սկզբունքով: Կարևորը որակն է, ոչ թե քանակը, շեշտում է Սարգսյանը: Նա նաև ընդգծում է՝ այդ նպատակով նաև սահմանափակվել է ուսանողների թիվը:
«Նախկինում 190 մարդ էր ընդունվում քոլեջ, հիմա՝ 60-70: Ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով են մեզ մոտ սովորում: Այս պահին քոլեջում սովորում է 210 ուսանող, 15 հոգի արական սեռի ներկայացուցիչներն են, մյուսները՝ իգական: Անվճար սովորում է 115 հոգի: Հիմա մեր սաների համար պահանջված է բժշկական կոսմետոլոգիան, բայց արդիական է նաև քույրական գործ մասնագիտությունը»,- նկատում է զրուցակիցը:
Քոլեջում ընդունելությունը սկսվում է հուլիսից: Դիմորդ կայքի միջոցով սովորողը կարող է մինչև օգոստոսի 3-ը հեռավար ձևով ներկայացնել փաստաթղթերը: Դրանից հետո քոլեջում կազմակերպվում է ընդունելության քննություն կենսաբանություն առարկայից: Պետական քննություններից առաջ քոլեջ են գալիս նաև տարբեր բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, որպեսզի սովորելը ավարտող ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռեն:
Քոլեջի դասախոսների ընդհանուր թիվը 58-ն է: Անհրաժեշտ մասնագետների խնդիրները համալրելու նպատակով հաստատությանն աջակցում է բժշկական կենտրոնը:
«Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 3 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 4 տարի: «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 2 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը՝ 3 տարի:
Քոլեջն ավարտողների մեծ մասն ընդունվում է աշխատանքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT