Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նրա օժանդակությամբ և հսկողությամբ ՊՆ-ին են մատակարարվել ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ չեխական արտադրության հրանոթի կրակոցներ, որոնք չեն ապահովել թիրախի խոցման հեռավորություն, եղել են անարդյունավետ, և անհնար է եղել դրանցով լուծել մարտական խնդիրներ:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Այսպես. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, ձեռնամուխ է եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով, թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին է մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 (5 միլիոն 89 հազար) ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 (1 միլիոն 83 հազար) ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ:
Դրանք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 (5 միլիոն 89 հազար) ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 (1 միլիոն 83 հազար) ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ՊՆ չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի գնման գործով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար, որոնք վերաբերում են հենց ՊՆ չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի մատակարարմանը:
Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը: Տոնոյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT