Երևան
12 °C
Հունիսի 10-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է գումարվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը:
Նիստի ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ մինչ Ազգային ժողովի կողմից այս հաշվետվության նախաձեռնումը՝ Հաշվեքննիչ պալատի ծրագիրը հաստատված է եղել, եւ վերջինս փոփոխություն է կատարել իր ծրագրում՝ նախատեսելով նաեւ այս հաշվետվության իրականացումը:
Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով («Քովիդ-19») պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չունի կարգավորումներ այն դեպքերի համար, երբ ոչ ծրագրային հաշվեքննության պատվեր է դրվում Հաշվեքննիչ պալատի առջեւ: Խնդրին իրավիճակային լուծում է տրվել, եւ այլ հաշվեքննությունների իրականացումը հետաձգվել է:
Հաշվեքննիչ պալատի VII վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է օրենսդրական եւ մեթոդական հիմքերը, որոնց հիման վրա իրականացվել է հաշվեքննությունը: Նշվել է, որ համավարակի կանխման եւ բուժման նպատակով 2020 թ. Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 26,5 մլրդ դրամ:
Հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմները: Բժշկական կազմակերպությունների՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակման ապրանքների ծախսերի միջեւ եւս արձանագրվել են տարբերություններ:
Զեկուցողի խոսքով՝ հաշվեքննությունն իրականացվել է Առողջապահության նախարարության հետ գործընկերային մթնոլորտում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված չափորոշիչները եւ նպատակ ունենալով համագործակցության ճանապարհով բարելավել հանրային սեփականության եւ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության աստիճանը:
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանն անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ համավարակը նոր էր. ընդգրկուն եւ շատ բարդ է արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը: Հաշվեքննիչ պալատն անդրադարձել է պլանային արդյունքային ցուցանիշներին, նպատակայնությանը, արդյունավետությանը եւ խնայողությանը վերաբերող հարցերին: 2020 թ. նախարարությունը, աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ երկրների համապատասխան կառույցների հետ, արագ ձեւավորել է աշխատանքային խումբ:
Մշակվել են կորոնավիրուսային համավարակին վերաբերող հանրապետական եւ միջգերատեսչական պլաններ, որոնք երեք անգամ վերանայվել են: Նախարարը նշել է, որ ըստ միջազգային կառույցների արձագանքի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկվել են հստակ մեխանիզմներ եւ գործողություններ, որոնք հանգեցրել են համավարակի կառավարմանն ու պացիենտների բուժմանը:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համակարծիք չէ Հաշվեքննիչ պալատի այն եզրակացության հետ, թե համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել: Նախարարը մանրամասնել է, որ ներկայացվել են հստակ հիմնավորումներ տվյալ բժշկական կենտրոնի իրականացրած գործառույթների, վերապրոֆիլավորման աշխատանքների, ձեռքբերումների եւ փաստացի ծախսերի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արվել են ոչ ճիշտ միջինացումներ, որն էլ հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ի սկզբանե ռազմավարական մոտեցում է կիրառվել համավարակի դեմ պայքարում, եւ առանձին հիվանդանոցներ սկսել են սպասարկել քովիդով հիվանդներին, իրականացվել է համաճարակաբանական վերահսկողություն: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թ., ի տարբերություն Եվրամիության շատ երկրների, Հայաստանում չի եղել դեղորայքի, դիմակների, կոնցենտրատորների խիստ պակաս, եւ արված ներդրումների արդյունքում հնարավոր է եղել ապահովել ամբողջական ապահովվածություն:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրենք չեն ընդունում այն եզրահանգումները, որոնք խեղաթյուրում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ամբողջ ընթացքում գերատեսչության վարած քաղաքականությունն ու արդյունքները:
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, Առողջապահության նախարարությանը՝ կատարած աշխատանքների համար: Առողջապահության գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT