Ինչ ազդեցություն կթողնի երեխայի վրա «դու հայ չես մնալու» արտահայտությունը. իրավապաշտպաններն ու հոգեբանները ահազանգում են

Ամբողջ աշխարհում ընդունված է հունիսի մեկը նշվել որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, սակայն երեկ հայաստանյան ընդդիմադիր գործիչները, ծավալած փողոցային պայքարի ֆոնին, խախտեցին օրվա խորհուրդը՝ քաղաքական նպատակներով շահագործելով երեխաներին:

Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր կին պատգամավորների ուղեկցությամբ մի քանի տասնյակ կանայք իրենց երեխաների հետ երթ էին իրականացրել դեպի Կառավարության շենք: Նախադպրոցական ու դպրոցական տարիքի փոքրիկները մեծահասակների դրդմամբ շենքի դիմացը՝ գետնին, ընդդիմության լոզունգներն արտահայտող գրառումներ էին պատկերել և դրանք առել սրտիկների մեջ: Գործողությանն անդրադարձած մասնագետների խոսքով՝ դա փաստում է, որ երեխաները անգամ չեն էլ գիտակցել իրենց արարքի էությունն ու իմաստը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս կարծում է, որ երեխաներին այդ քայլին դրդելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: 

«Երեխաների իրավունքների մասին որևէ կոնվենցիայով կամ սկզբունքով չի թույլատրվում նրանց ընդգրկել կամ մասնակից դարձնել այնպիսի գործողությունների, որոնց համար երեխաները ոչ թե պատրաստ չեն, այլ հակացուցված են այդպիսի գործողությունները: Նման քայլերով փոքրիկները միայն օգտագործվում են: Նրանց նկատմամբ դեռ մեծահասակների ազդեցությունն է գործում, քանի որ երեխաները ընտրության իրավունք չունեն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ երևույթը նոր չէ. տարիներ շարունակ երեխաներին տարբեր քաղաքական գործողություններում ներգրավել են: Նրա համոզմամբ՝ երեկվա հավաքը կազմակերպած ուժերին բնորոշ է այդ վարքագիծը:

«Դպրոցահասակ երեխաներին պետք է օգնել ճանաչել խաղաղությունը, իրենց իրավունքները, այլ ոչ թե նրանց մեջ վաղ տարիքից սերմանել ատելություն ինչ-որ բանի վերաբերյալ, որից նրանք դեռ որևէ պատկերացում չունեն: Իսկ երեխաներին քաղաքական գործիք դարձնելը ամենավատ քայլն է: Այդ քաղաքական ուժերը տարիներ շարունակ աչքի են ընկել նման վարքագծով. կար ժամանակ, երբ տարբեր ուսանողների ևս ներգրավում էին իրենց գործողություններում, քաղաքականացված ուսանողական խորհուրդներ կային: Եվս մեկ անգամ ասեմ, որ այդ ամենը բնորոշ է նրանց՝ անկախ նրանից՝ իշխանության կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասում է նա:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ընդդիմությունը երեխաներին քաղաքական նպատակներով փորձում է օգտագործել, որպեսզի լրացնի այն աջակցության բացը, որը ունեն. «Մեծահասակների շրջանում աջակցություն չունենալով՝ փորձում են երեխաների մասնակցությամբ այն լրացնել, տպավորություն ստեղծել, թե կա հանրային պահանջ»:

Սաքունցը նշում է՝ ՀՀ-ում որևէ մեխանիզմ չկա, որով հնարավոր կլինի երեխաներին զերծ պահել քաղաքականապես օգտագործվելուց, բացառությամբ այնպիսի ծայրահեղ դրսևորումների, երբ երեխաների նկատմամբ ճնշումներ կամ բռնություն է գործադրվում: Այս պարագայում անհրաժեշտ է հանրային ճիշտ վերաբերմունք, քաղաքական ինստիտուտների հստակ դիրքորոշում և ծնողների՝ իրենց երեխաների հանդեպ պատասխանատվություն: Այս պարագայում Սաքունցը կարևորում է նաև իրավապաշտպանների դերը:

«Պետք է հանդես գալ դատապարտող հայտարարություններով և նման երևույթների նկատմամբ դրսևորել անհանդուրժողականություն: Գործողությունները, որոնք իրականացվում են երեխաների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ, ուղղակիորեն ազդեցություն ունեն ապագայում վերջիններիս կերպարի ձևավորման վրա»,- նշում է զրուցակիցը:

«Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» հոգեբան Լիլիթ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ երեկվա գործողությունները երեխաների համար պարզապես եղել են խաղ, զբաղմունք, քանի որ նրանք դեռ չեն գիտակցել իրենց քայլերի էությունը: Այդ տարիքի երեխաները դեռ գտնվում են անձի ձևավորման շրջանում:

«Մանկուց է երեխայի անձը ձևավորվում. եթե դեռ փոքրուց մենք իրենց փորձում ենք ցույց տալ, որ աշխարհը անապահով է, ինչ-որ մարդիկ կան, որոնք լավը չեն մեր շրջապատում, դա երեխայի մոտ մի շարք խնդիրներ է առաջ բերում: Նրանք այդ գաղափարով կարող են մտնել մեծահասակների կյանք, որն էլ կհանգեցնի հոգեբանական որոշ խնդիրների, նաև՝ որոշակի հոգեբանական խանգարումների: Երեխաները կսկսեն տագնապալի լինել, շրջապատի հետ հարաբերություններում որոշակի խնդիրներ ունենալ, որը հետագայում նաև իրենց հոգեկան առողջության վրա կարող է անդրադառնալ»,- ասում է հոգեբանը՝ հավելելով՝ երեխաների նկատմամբ մեծ պատասխանատվություն և ուշադրություն պետք է ցուցաբերեն հատկապես նրանց ծնողները:

Հարցին՝ իսկ ի՞նչ հետևանք կարող է թողնել այն, երբ ծնողը կամ այլ անձ փորձում է երեխային համոզել, թե ինքը իր հայրենիքում կարող է հայ չմնալ, Կարապետյանը նշում է՝ ծանր հոգեբանական ազդեցություն է թողնելու երեխայի ողջ կյանքի ընթացքում: Վերջինս նաև ընդգծում է՝ ընտանիքներում քաղաքական խոսակցությունները ևս վատ կարող են անդրադառնալ արդեն մանկական կոլեկտիվում երեխաների միմյանց հետ շփման ժամանակ:

«Երբ հարց ենք տալիս՝ լավ, ծնողը մասնակցում է ու ունի իր քաղաքական որոշումը, ինչո՞ւ է երեխային նույնպես տանում այդ ճանապարհով, պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր ծնող մտածողության սահմաններում երեխաներին դաստիրակելու իր ձևն ունի: Երեկվա երթի ծնողներն էլ չեն մտածել ու պատկերացրել, թե այդ գործողությունը ինչ հոգեբանական հետևանքներ կարող է թողնել իրենց երեխաների ներսում: Ընտանիքում քաղաքական խոսակցություններով էլ երեխաների մոտ սերմանում ենք, որ դու ուրիշ ես, մյուս երեխան՝ ուրիշ: Արդեն մանկական կոլեկտիվում իրենք իրենց մեջ այդ բաժանումը կանեն, ու պառակտում կլինի, ինչը շատ սխալ է»,- ասում է նա:

Հոգեբանի դիտարկմամբ՝ երեխաների մոտ պետք է սերմանել, որ բոլորս հավասար ենք, ունենք նույն իրավունքները: Նրանց մասնակից դարձնելով որևէ գործողության՝ ծնողները նախ և առաջ պետք է մտածեն այդ գործողությունների բացասական հետևանքների մասին. «Երեխան վստահում է իր ծնողին, ծնողն ինչ ասում է, նա դա ընդունում է, ինչպես մատուցում է, այդպես էլ՝ ընդունում: Այդ ճանապարհին կարող է հիասթափվել, թիրախավորվել, դրա համար երեխայի հանդեպ պետք է շատ ուշադիր լինել»:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3246 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը