Օտարամոլությունը խեղդում է, սրճարանում պահանջում ես ճաշացանկի հայերենը, զարմանում են, որ անգլերեն չգիտես. Գյուրջինյան

ՀՀ-ում բազմաթիվ հասարակական նշանակության հաստատությունների անունները միայն օտարալեզու լինելու փաստով Լեզվի կոմիտեն 2019-2022 թթ.՝ մինչ օրս, հարուցել է 148 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ և դիմել դատարան։

Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ որոշ գործարարներ անգամ դժկամությամբ են ընդունում իրենց հաստատությունների ցուցանակները, ճաշացանկը հայերենացնելու՝ կոմիտեի պահանջը։ Վերջիններս երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու՝ իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ այս և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

Պարոն Գյուրջինյան, վերջին շրջանում հաճախ ենք լսում բողոքներ Հայաստանում, մասնավորապես՝ երևանյան սրճարաններում, ճաշացանկում հայերեն տարբերակի բացակայության մասին: Հանրային սննդի որոշ վայրերում էլ, եթե կա հայերեն տարբերակը, ապա հաճախորդին տրամադրում են այն ժամանակ, երբ նա պահանջում է: Արդյոք կառույցի աշխատակիցները շրջե՞լ են հանրային սննդի վայրերում և արձանագրել խնդիրը: Եթե այո, ապա խնդրում ենք ասել՝ ի՞նչ գործառույթ ունեք այս մասով և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

- Օտարամոլությունը խեղդում է մեզ։ Այո՛, ցավոք, ինձ հետ էլ է պատահել, որ սրճարանում կամ պիցերիայում ճաշացանկն օտար լեզվով է եղել, հիմնականում անգլերեն։ Երբ պահանջում ես հայերենը, մի տեսակ զարմանում են, թե դու այս դարում ինչպե՛ս անգլերեն չգիտես և չես կողմնորոշվում «մոգական» այդ անվանումների աշխարհում։ Սպասարկողներից ոմանք դա ընկալում են որպես հաճախորդի կամակորություն, իրենց հոգս պատճառելու միջոց և այլն, և այլն։ Այնինչ պահանջը հստակ է. հայախոս մարդն իր երկրում՝ Հայաստանում, պետք է սպասարկվի հայերեն, և վերջ։ Օրենքի պահանջ է, որ գործավարությունը հայերեն պետք է լինի, հայերենն առհասարակ գերակա պետք է լինի կյանքի բոլոր ոլորտներում։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմել են հանրային սննդի այն վայրերում, որոնց մասին մեզ դիմել են ՀՀ քաղաքացիները։ Այս հանգամանքը կարևոր է, որ քաղաքացին պահանջատեր լինի։

Ասեմ նաև, որ որոշ գործարարներ դժկամությամբ են ընդունում ճաշացանկը, իրենց հաստատությունների ցուցանակները հայերենացնելու մեր պահանջը։ Նրանք երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։ Եթե ՀՀ վարչական դատարանը մեր հայցը բավարարում է, զանցանք գործած անձը տուգանվում է միջինը 250 հազար դրամով, որ քիչ չէ։ Պարզ հաշվարկ կարելի է անել և հենց սկզբից չգնալ օրենքի խախտման, հետագայում էլ ազատվել փաստաբան վարձելու կամ շոշափելի տուգանք վճարելու հոգսից։

Հայաստանի «Լեզվի մասին» օրենքը բավական հանդուրժողական է։ Պահանջը սա է՝ ճաշացանկ, ցուցանակ և այլն հայերեն պետք է լինեն, որոնք կարող են զուգակցվել այլ լեզվով (կամ լեզուներով)։ Հայերե՛ն գրեք, հետո՛ նոր ավելացրեք ձեր սիրելի (գուցեև պաշտելի) օտար լեզուները։

- Հաճախ դեպքեր են արձանագրվում, երբ հայկական արտադրանքի վրա բացակայում է հայերեն մակնշումը, գրված է միայն ռուսերեն կամ անգլերեն, այսինքն՝ որ երկրին պատկանում է արտադրանքը: Այս մասով օրենսդրական դաշտում ի՞նչ մեխանիզմներ են գործում, և ո՞վ պիտի հետևի դրա պահպանմանը:

- Արտադրանքի հայերեն մակնշման վերահսկողությունն իրականացնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սովորաբար արտադրանքի վրա հայերեն մակնշում լինում է, բայց երբեմն դա այնքան մանրատառ է, որ խոշորացույց պիտի գործածես։ Նույն օտարամոլության դրսևորումն է։ Օրենքի պահանջը ձևականորեն չպիտի կատարել, թե՝ տեսե՛ք՝ հայերենը կա։ Հաճախ հայերենը ստորադասված է լինում (գունային լուծումներով, տառերի խոշորությամբ, գրության տեղով)։ Օրենքին հետևելուց բացի՝ տարրական հարգանք պիտի դրսևորել սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Արտադրանք կա, որի հայկական ծագումը պեղումներից հետո միայն կարող ենք հաստատել։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ ենք խուսափում մեր գեղեցկագույն, մեզ հարազատ տառերից։

Մեր երկրում բազմաթիվ հասարակական հաստատություններ կան, որոնց անունները միայն օտարալեզու են, հայերենը բացակայում է: Խնդրում եմ նշել, թե մինչ օրս քանի՞ նման հաստատություն է տուգանվել:

- Մեր երկիրը Հայաստանն է, հայերենի երկիրը, բայց մեր բնակավայրերի արտաքին հարդարանքի մեջ հայերենը հաճախ աղքատ ազգականի կարգավիճակ ունի։ Եվ դա մե՛ր իսկ ձեռքով է արվում, ո՛չ օտարի պարտադրանքով։ Անհասկանալի է, թե ինչո՛ւ ենք կամովին անձնատուր լինում, հրաժարվում սեփական լեզվից, նրա բառից ու տառից։ Քանի՞ անգամ պիտի ասենք, որ կապկումը մեզ չի բարձրացնում, այլ ընդհակառակը՝ նվաստացնում է։ 2019-2022 թվականներին Լեզվի կոմիտեն հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 148 վարույթ և հայցով դիմել ՀՀ վարչական դատարան։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով ոչ բոլոր գործերն են ավարտին հասել։ Լեզվի կոմիտեի ներկայացրած հայցերի մի մասը բավարարվել է կամ էլ մերժվել տարբեր պատճառներով։

Երբեմն հանրային ծառայություն մատուցող որոշ հաստատություններից, այդ թվում՝ Մայր Աթոռից, որևէ տոն շնորհավորելու դեպքում բջջային հեռախոսներին շնորհավորական հաղորդագրությունը գալիս է լատինատառ գրությամբ: Եթե նախկինում սա պատճառաբանվում էր նրանով, որ ոչ բոլորի ձեռքի հեռախոսներն են հայերեն գրությունը ցույց տալիս, ապա հիմա դժվար թե նման խնդիր լինի, քանի որ տեխնոլոգիաների զարգացումը օր օրի նոր նվաճումներ է արձանագրում: Այս մասով ի՞նչ քայլ եք ձեռնարկում, կառույցներին արդյոք հորդորել եք հայատառ գրել և ի՞նչ արձագանք եք ստացել: 

- Բարեբախտաբար հայերենի բաժինը հեռախոսային հաղորդագրություններում ընդհանուր առմամբ ավելացել է։ Բայց խնդիրը դեռ կա, բջջային կապ ապահովող ընկերությունները համառում են լիովին հայերենին անցնելու հարցում։ Լեզվի կոմիտեն վարչական վարույթ է հարուցել նրանցից երկուսի նկատմամբ՝ գործավարությունը հայերեն չանելու փաստով։ Գործերը դատարանում են։ Ես անկեղծորեն տխրում եմ, որ մենք անընդհատ պատժից ենք խոսում, բայց այլ հնար այս պահին կարծեք թե չկա։ Ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակը հանգեցրել է այս տխուր վիճակին։ Այնինչ լեզվի բնագավառում այնքա՜ն կարևոր բաներ կան անելու, իսկ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում այսքան պարզ ու ինքնին հասկանալի խնդիրները լուծելու համար։ Սա իսկապես մտահոգիչ է։

- ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ամիսներ առաջ բարձրաձայնել էր նորաստղծ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի գերակշռության և հայերենին երկրորդական դեր հատկացնելու մասին: Դրանից հետո ՀՀ ոստիկանությունում գործընթաց էր սկսվել՝ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի փոխարեն հայերենը գերիշխող դարձնելու վերաբերյալ: Նկատելի է, որ փոփոխությունն արվել է, այն Լեզվի կոմիտեին բավարարո՞ւմ է:

- Լեզվի կոմիտեն պարեկային ծառայության ավտոմեքենաների վրայի գրությունների մասին ժամանակին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Ուրախ ենք, որ կարճ ժամանակում վիճակը շտկվեց, և հայերենն իրեն արժանի (և բնական) տեղը զբաղեցրեց ավտոմեքենաների վրայի գրություններում։ Համազգեստի հարցում ևս պետք է նույնպիսի հետևողականություն լինի։ Միշտ պիտի հիշել՝ նախ հայերենը պետք է լինի, հետո՝ օտար լեզուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52870 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին