«Մասիսի» ԲԿ-ում բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել մարզպետին

Մասիսի բժշկական կենտրոնում բացահայտված բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Արարատի մարզպետին:

Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

««Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ  պաշտոնական կեղծիք, պաշտոնական լիազորությունների չարաշահում,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ բուժկենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ) (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է որը կատարվել է` պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով),  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),  314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը),  34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց, այդ թվում նաև բուժկենտրոնի աշխատակիցների: Բացի այդ, նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների նկատմամբ ոչ արդարացնող, այդ թվում՝ համաներման, ինչպես նաև գործուն զղջալու հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Քրեական գործը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և սկսվել է դատական քննություն (ԱՎԴ2/0038/01/22):

Արարատի մարզի դատախազությունում սույն գործի նյութերի ուսումնասիրության ընթացքում պարզվել են Մասիսի բժշկական կենտրոնում կատարված լայնածավալ կոռուպցիոն չարաշահումների կատարման պատճառ և պայման հանդիսացող մի շարք գործոններ: Նկատի ունենալով, որ բուժկենտրոնը Արարատի մարզպետարանի ենթակայության ներքո գործող պետական հիմնարկություն է, իսկ մարզպետարանի ենթակայության տակ առկա են նաև այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ, ևս, կարող են այդ գործոններով պայմանավորված նման երևույթներ տեղի ունենալ՝ մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Արարատի մարզպետին:

Մարզի դատախազը միջնորդագրով անհրաժեշտ է համարել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում բացառել աշխատանքային խտրականության ցանկացած դրսևորում և ապահովել, որպեսզի աշխատակիցները վարձատրվեն ըստ իրենց հաստիքների և ըստ իրենց կատարած աշխատանքի՝ արդարացի պայմաններով:

Բացի այդ, քրեական գործով պարզվել է, որ յուրացման և վատնման եղանակով կատարված հափշտակությունները հնարավոր են դարձել հաշվապահական ընթացակարգերի, գնումների մասին օրենսդրության պահանջների խախտումների արդյունքում: Ելնելով դրանից՝ միջնորդագրով նաև բարձրացվել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություններում հաշվապահական հաշվառման կարգը, գնումների մասին օրենքով և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խստագույնս պահպանելու, մատուցվող ծառայությունների համար հիմնարկությունների աշխատակիցների կողմից, առանց համապատասխան փաստաթղթավորման, կանխիկ-առձեռն գումարների ստացումը բացառելու ուղղությամբ։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր նաև, որ վատնման եղանակով ընդհանուր առմամբ ավելի քան 1 մլն դրամի չափով գումարի հափշտակության երկու դրվագ կապված է եղել բժշկական կենտրոնի արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող ֆինանսական միջոցները ապօրինի կերպով ոչ նպատակային օգտագործելուն և վատնելուն: Օրինակ, պարզվել է, որ ԲԿ-ի տնօրենի պահանջով արհմիության միջոցներից խոշոր չափերով գումար է փոխանցվել մի մասնավոր կազմակերպության, որպեսզի հիվանդանոցի տնօրենը պարգևատրվի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ և նրա մասին նկարահանվի տեսահոլովակ։

Միջնորդագրով խնդիր է դրվել հետևելու, որպեսզի արհմիություններին հատկացված դրամական միջոցները ծառայեցվեն բացառապես արհմիությունների կանոնադրական նպատակների իրականացմանը և բացառվի ցանկացած ապօրինի միջամտություն արհմիությունների օրինական գործունեությանը, նաև՝ պարբերաբար այս ոլորտում իրականացնեն ստուգումներ:

Միջնորդագրով անհրաժեշտություն է համարվել մշակել և ներդնել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների նյութական ապահովման միջոցների, այդ թվում՝ վառելիքի տրամադրման գործընթացում ստուգողական-վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ, ինչպես նաև՝ ձեռնարկել գործուն միջոցներ՝ բացառելու առանց համապատասխան վարձակալական պայմանագրերի կնքման՝ պետական հիմնարկությունների կողմից շահագործվող անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրումը»։

Տպել
783 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել