Ջրբաժանների մասին շատ ենք լսել, բայց երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, ներկայացվածն էլ անտեր թղթի կտոր է. քաղաքագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ ընդդիմադիր առաջնորդները իրենց գործողություններով միայն բախման նպատակ են հետապնդում, որպեսզի դրանով անվանարկեն պետությանը և Հայաստանի գործող իշխանությանը: Ըստ նրա՝ երեկ ընդդիմադիրների՝ Կառավարական 3-րդ մասնաշենք ներխուժելու փորձը, որը կարող ենք որակել նաև հարձակում պետական համակարգի վրա, ևս մեկ անգամ փաստում է նրանց այդ մտադրությունը:

«Կենտրոնացել են միայն բախում բառի վրա և որևէ տրամաբանական քայլ չեն ձեռնարկում: Իրենց յուրաքանչյուր գործողություն ապացուցում է, որ շարժումը չունի հանրության լայն զանգվածի աջակցությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ երբ ընդդիմադիր ակտիվիստները փորձում են հրահրել բախում ոստիկանության հետ, և այդ ընթացքում նկատվում է հանրահավաքի մասնակիցների քանակի նվազում, տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության հավաքներին մեծ մասամբ մասնակցում է ժողովրդի հետ կապ չունեցող մի խմբակ:

«Ոչ թե հանրության մի մասն է, այլ կարող ենք նրանց անվանել վարձկան թափթփուկներ, որոնք պատրաստ են փողոց փակել, անկարգություններ, բախումներ հրահրել: Այդ վարձկանները բերվում են ոչ միայն Երևանից ու մարզերից, այլ նաև Արցախից ու Սփյուռքից, նաև այն շրջանակներից, որոնք մոտ են կանգնած Արցախի որոշ պաշտոնյանների: Այսինքն՝ ստեղծվում է մի պատկեր, որը բացի զզվանքից, հանրության մեծամասնության մոտ այլ վերաբերմունք չի ստեղծում»,- ընդգծում է Մեհրաբյանը:

Խոսելով իրավապահ համակարգի գործողությունների մասին՝ քաղաքագետը շեշտում է՝ թեև ոստիկանությունը ընդհանուր առմամբ ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները, սակայն համակարգում կարիք կա նոր օրենսդրության: Նրա կարծիքով՝ հատկապես կարիք կա, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպքում ստեղծվի օրենսդրական նոր համակարգ:

«Հայաստանը հիբրիդային վտանգներին դիմակայելու գործիքակազմով օժտված չէ: Խոսքը վերաբերում է ոչ միայն ուժային, այլ նաև տեղեկատվական գործիքակազմերի առկայությանը: Այսինքն՝ ընդունվեն նոր օրենքներ, որով ԱԱԾ-ն հնարավորություն կունենա այնպիսի գործիքակազմ իրականացնել, որ այն մարդիկ, որոնք, ժողովրդավարական պետության դեմ իրենց իրավունքներից օգտվելով, արտաքին պատվեր կատարելով, կվտանգեն անվտանգությունը, համապատասխան քայլեր ձեռնարկեն: Օրինակ՝ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ուկրաինան ընդունեց փաթեթ, որտեղ ողջ ռուսամետների մեդիա և ֆինանսական ռեսուրսները փակվեցին, և իրենց կառույցները ապամոնտաժվեցին, որոնք վտանգում էին ազգային անվտանգությունը: Հայաստանում նույնպես անհրաժեշտ է նման քայլերի հնարավորություններ ստեղծել»,- կարծում է զրուցակիցը:

Վերջինս ընդգծում է՝ կարևոր է նաև, որ որոշակի սահմանափակումներ մտցվեն Հայաստան մուտք այն մարդկանց դեպքում, որոնք թեև ունեն հայկական ազգանուն, սակայն փաստացի իրականացնում են մեր անվտանգությանը դեմ գործողություններ և արել են այնպիսի հայտարարություններ, որոնցով վիրավորել են հայ ժողովրդին:

«Այսինքն՝ արգելվի այնպիսի մարդկանց մուտքը մեր երկիր, ինչպիսին է, օրինակ, ռուսաստանաբնակ Անդրանիկ Միհրանյանը, որը 2018 թվականի հեղափոխության մասնակից ՀՀ քաղաքացիներին անվանել էր «охлос, чернь, мразь», և այժմ հանգիստ կարողացել է մուտք գործել ՀՀ և մասնակցել ընդդիմադիրների հավաքին: Պետք է որևէ սահմանափակում մտցնել, որ նման մարդկանց թույլ չտան մտնել երկիր: Պետությունը պետք է երկրում անվտանգություն ու կարգուկանոն ապահովի»,- համոզված է քաղաքագետը:

Անդրադառնալով նաև նրան, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը, կարելի է ասել, տվել է այս շարժման մեկնարկը, մի քանի օր է՝ երկրում չէ, ըստ իր պատճառաբանության՝ բուժման նպատակով է դուրս եկել, ինչպես նաև վերջերս ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ գրառում էր կատարել, որ մի քանի օրով բացակայելու է երկրից՝ գրառման մեջ խայթելով, թե՝ «բոլոր նրանք, ում իր ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս»: Հարցադրմանը՝ արդյոք կարո՞ղ ենք նրանց քայլերից եզրակացնել որ, ըստ էության, ընդդիմության առաջնորդների մեջ հակասություններ կան՝ քաղաքագետը նկատում է՝ նրանց գործողություններում և հարաբերություններում երբեք միաբանություն չի եղել:

«Միաբանություն, այո՛, չկա, ինչպես ցանկացած քրեական խմբավորման մեջ: Նրանք միայն մի նպատակ ունեն և գնում են այդ նպատակի հետևից: Այդ ընթացքում կարող են մեկը մյուսից խոսել, քննադատել, մեջքով միմյանց կանգնել, բայց իրենց գործողությունների միակ նպատակը բախումն է»,- ասում է նա:

Քաղաքագետ Մեհրաբյանը վստահ է՝ ընդդիմությունը հունիսի 3-ին ևս հաջողության չի հասնելու, ենթարկվելու է ծաղրուծանակի, թեև հայտարարել են ջրբաժանի օր:

«Իրենց ներկայացրած այդ առաջարկները նույնպես մեր պետականությունը թուլացնելու միջոց են: Դա կարող ենք որակել որպես անտեր թուղթ: Իրենց այդ  քայլը աբսուրդ է: Նման քայլերի գնալով՝ նրանք նպատակ ունեն թուլացնել ՀՀ-ն բանակցային դիրքերում: Այսօր Հայաստանը բանակցային գործընթացներում օպտիմալ դիրքում է, սակայն այդ դիրքորոշումը ձեռնտու չէ մեր երկրի որոշ դաշնակից երկրներին, ու նման քայլերով նպատակ ունեն բարդացնել բանակցային գործընթացը ՀՀ-ի համար: Ջրբաժանումների մասին մենք բազմաթիվ անգամներ ենք լսել, սակայն երկիրը շարունակում է պտտվել իր առանցքի շուրջ»,- հավելում է նա:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3020 դիտում

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է