Պայթյուն` հայկական ձեւով

29/03/2011 schedule13:03

Ոմանք ասում էին, որ տեղի ունեցածը տեռորիստական ակտ էր, ոմանք էլ` թե պայթյուն ընդհանրապես տեղի չի ունեցել, իսկ դրա մասին խոսողները ուղղակի փորձում են խուճապ առաջացնել: Նշենք, որ պայթյուն, այնուամենայնիվ, եղել է: Ըստ ոստիկանության, մարտի 25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսու կողքին պայթյուն է տեղի ունեցել: Դրանից հետո ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21.55-ին, Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց, դեռեւս չպարզված առարկայի պայթյունից, բեկորային վնասվածքներ էին պատճառվել ճանապարհին կայանված «ԳԱԶԵԼ-33312» մակնիշի երկու եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին: Դեպքի վայրի զննությամբ պայթյունի հետեւանքով պայթուցիկ սարքի բեկորներ, մասնիկներ եւ առարկաներ, սակայն, չէին հայտնաբերվել: Ավելի ուշ տարածվեց հաղորդագրություն, ըստ որի, պայթյունը հնչել է այն բանից հետո, երբ անձը չպարզված քաղաքացին թիվ 45 (պետհամարանիշը` 0342 Տ) եւ թիվ 14 (պետհամարանիշը` 3708) երթուղային տաքսիների ուղղությամբ նետել է անհայտ (դեռեւս չպարզված) պայթուցիկ մի սարք: «Երթուղային տաքսիներում ուղեւորներ չեն եղել, տուժածներ չկան: Մասամբ վնասվել են ավտոմեքենաները, կոտրվել են ապակիներ»,- նշված էր ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ծուխ չկար Դեպքի ականատեսները երեկ մեզ պատմեցին, որ պայթյունը տեղի էր ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմացի փողոցի հակառակ մայթի մոտ: Պատմեցին նաեւ, որ տեղի ունեցած պայթյունը այնքան ուժեղ էր, որ դրա հետեւանքով միացել էին մոտակա տարածքներում կայանված ավտոմեքենաների ազդանշանները: Պայթյունից հետո, սակայն, ոչ մի ծուխ կամ ավերվածություն չէր երեւացել, եւ ականատեսների մեջ տպավորություն էր ստեղծվել, որ պայթել էր ոչ թե պայթուցիկ, այլ որեւէ երթուղային տաքսու գազի բալոնը: «Մենք պատուհանից նայեցինք պայթյունի կողմը, բայց այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ չի եղել, ուղղակի մեքենաների սիգնալիզացիաներն էին միացել»,- երեկ մեզ պատմեց դեպքի վայրին մոտ բնակվող մի էրեբունցի եւ ավելացրեց, որ չնայած պայթյունից հետո ոչ ծուխ էր երեւում, ոչ կրակ, այն այնքան ուժեղ էր, որ թվաց, թե մոտակա շենքերը ճոճվեցին: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, որը որպես պատիժ` նախատեսում է մինչեւ երեք տարի ազատազրկում) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն` զենքի, զինամթերքի գործադրմամբ, որը որպես պատիժ նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում) հատկանիշներով: Այժմ նախաքննություն է ընթանում, միջոցառումներ են ձեռնարկվում պայթուցիկը պատրաստողին եւ պայթյունը իրականացնողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված գործի շրջանակներում երեկ որեւէ մեկը դեռեւս բերման չէր ենթարկվել ու չէր ձերբակալվել: Երեխանե՞ր են պայթեցրել Թե կոնկրետ ով է եղել պայթյունի հեղինակը, դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ ոստիկանության կանխատեսումների, նա կհայտնաբերվի շատ շուտ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը որոնողական աշխատանքները իրականացնում է դեպքի վայրին մոտ գտնվող շենքերի անչափահաս բնակիչների շարքում: Ենթադրվում է, որ պայթյունի հեղինակը տեղի բնակիչ է: Էրեբունու բնակիչների խոսքով, լուրեր են պտտվում, որ պայթյունի հեղինակը մի երեխա է եղել, որը քիմիայի դասաժամի ընթացքում անցած դասն է փորձել յուրացնել` փորձ կատարելու միջոցով: Ըստ նրանց, պայթուցիկը պատրաստված է եղել «մարգանցովկայից» եւ տեղադրված է եղել պոլիէթիլենային տոպրակի մեջ, որն էլ նետվել է երթուղային տաքսու անիվների տակ: Հենց անիվների տակ ընկնելուց հետո էլ տեղի էր ունեցել պայթյունը: Փորձագետների խոսքով, ամենայն հավանականությամբ, հենց դա է պատճառը, որ պայթյունից հետո պայթուցիկի բեկորներ, մասնիկներ եւ առարկաներ չեն հայտնաբերվել:

Տպել
726 դիտում

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին