Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Բաչկովը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի առաջատարը երեք ռաունդում էլ շանս չի տվել մրցակցին՝ արժանանալով 5 մրցավարների ամենաբարձր միավորներին: Մենամարտի ընթացքում Բաչկովը երեք անգամ կարողացել է նոկաուտի ենթարկել մրցակցին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գնահատմամբ՝ Բաչկովի անցկացրած մենամարտում որոշիչ է եղել հայ բռնցքամարտիկի բարձր կարգն ու գերազանց մարզավիճակը. «Բաչկովը ցույց տվեց այն, ինչն այսօրվա համար պետք էր: Կարգն իրենն ասում է: Առաջին իսկ վայրկյաններից նա ռինգում թելադրեց իր կամքը: Մրցակիցը ոչինչ չէր կարող անել»:

Ցերեկային մրցահերթում այսօր ռինգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և ցավալի պարտություն կրելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչից՝ լքել է պայքարը:

Երեկ ավելի վաղ ռինգ էր դուրս եկել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իրենց առաջին մենամարտերն են անցկացրել Եվրոպայի առաջնությունում, սակայն պարտվել են համապատասխանաբար վրացի և իսպանացի բռնցքամարտիկներին՝ ավարտելով ելույթները տնային ԵԱ-ում:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն ևս 5 ներկայացուցիչ կունենա: Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսաու Այուբի հետ: Երեկոյան մրցահերթում էլ կունենանք 4 ներկայացուցիչ:

67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը:

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր ներկա է գտնվել նաև Մոնտենեգրոյի նախագահ Միլո Դուկանովիչը, որը հետևել է իր երկրի ներկայացուցչի մենամարտին:

Մայիսի 28-ը Եվրոպայի առաջնությունում ազատ օր է: Մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 30-ին՝ եզրափակիչ փուլի մենամարտերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1762 դիտում

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը