Ուկրաինայում հակամարտության սրումը շարունակվում է արդեն 70 օր. ԵՄ-ն պատրաստվում է նոր հարված հասցնել ՌԴ-ի տնտեսությանը

Ուկրաինայում հակամարտության սրումն ու ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 70 օրից ավելի: Իրավիճակը ճակատներում մայիսի 4-ին՝ պատերազմի 70-րդ օրը, դատելով հաղորդագրություններից՝ դարձյալ էական փոփոխությունների չի ենթարկվել։

Ռուսական կողմը նկատելի տարածքային ձեռքբերումների մասին չի հայտնել։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաղորդել է, որ ռուսական զորքերը չորեքշաբթի շարունակել են Իզյումից դեպի հարավ՝ Լիման և Սևերոդոնեցկ առաջխաղացման փորձերը Խերսոնի և Նիկոլաևի շրջանների սահմանին, ինչպես նաև հարավում վերսկսել են Մարիուպոլի պաշարված «Ազովստալ»-ը գրոհելու փորձերը, բայց ոչ մի տեղ, ըստ ուկրաինացի զինվորականների, դրանք հաջող չեն եղել:

Միաժամանակ, եվրահանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլի նախագիծը, որը կարող է լուրջ հարված հասցնել ռուսական տնտեսությանն ու բյուջեին։

Եվրահանձնաժողովն առաջարկում է.

  • աստիճանաբար էմբարգո մտցնել ռուսական նավթի ներմուծման վրա.
  • անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, ինչպես նաև Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի գլխավոր վարկային բանկը SWIFT համակարգից.
  • արգելել երեք ռուսական հեռարձակողների թողարկումը Եվրոպայում.
  • ընդլայնել պատժամիջոցների ցանկը՝ ներառելով բարձրաստիճան զինվորականներին և այլ անձանց, որոնք ներգրավված են Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։

Նավթի էմբարգոն փողի առումով պոտենցիալ ամենահզոր միջոցն է, որը Եվրոպան կիրառել է կամ կարող էր կիրառել Կրեմլի նկատմամբ: Ռուսական նավթի արտահանման 60%-ը ուղղվում է Եվրոպա։

Պատերազմի երկուսուկես ամիսների ընթացքում ԵՄ-ն Ռուսաստանին վճարել է ավելի քան 20 միլիարդ եվրո նավթի համար և ավելի քան 30 միլիարդ եվրո՝ գազի համար, սակայն եվրոպական մի քանի երկրներ մոտ ապագայում չեն կարող հրաժարվել գազից՝ առանց իրենց տնտեսություններին չափազանց մեծ վնաս հասցնելու:

Ըստ Բրյուսելի՝ որոշ երկրների՝ առնվազն Հունգարիային և Սլովակիային, հարկավոր կլինի առավել դանդաղ ազատվել Ռուսաստանի նավթային կախվածությունից, քան մյուսները, քանի որ այդ կախվածությունը բավական մեծ է:

«Դա հեշտ չի լինի: Եվրամիության որոշ անդամներ մեծապես կախված են ռուսական նավթից: Մենք հոգ կտանենք ռուսական նավթի դուրսբերման մասին: Մենք հնարավորինս կավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ նվազագույնի հասցնելով ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես կհաստատի Եվրամիությունը, և այն ուժի մեջ կմտնի մի քանի օրվա ընթացքում։ Ճիշտ է, Հունգարիայի կառավարությունը շարունակում է ասել, որ չի աջակցի Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկին՝ կապված նավթի էմբարգոյի հետ, ուստի հունգարացիների հետ բանակցությունների պատճառով ամբողջ գործընթացը կարող է հետաձգվել։

Ի դեպ, Մեծ Բրիտանիան ևս մեկ անգամ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նոր միջոցառումների շարքում գլխավորը Ռուսաստանին և նրա ընկերություններին կառավարման խորհրդատվական, հաշվապահական և PR ծառայություններ մատուցելու արգելքն է։

Բացի այդ, Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Կամազ»-ի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության, մի քանի փոքր ռուսական հրատարակությունների և ռուսական հեռուստաընկերությունների մի շարք աշխատակիցների ու մեկ թերթի նկատմամբ, մասնավորապես՝ Առաջին ալիքի «Օդնակո» հաղորդաշարի հաղորդավարի և Rosneft-ի փոխնախագահի, Միխայիլ Լեոնտևի, VGTRK-ի հաղորդավար և հաղորդումների հեղինակ Նաիլա Ասկեր-Զադենի, VGTRK-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի, «Կոմսոմոլսկայա պրավդա»- ի թղթակից Ալեքսանդր Կոցի և իռլանդացի Բրայան Մակդոնալդի նկատմամբ, որը աշխատում է RT-ի անգլերեն հրատարակությունում:

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և մենեջերներ։

Տպել
1282 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել