Երևան
12 °C
Այն քաղաքական գործիչները, որոնք սահմանափակ թվով մարդիկ են իրենց հետևից տանում, ոչ մի լավ փոփոխություն չեն ցանկանում երկրում իրագործել, այլ զուտ իշխանափոխություն են ուզում անել: Ստացվում է՝ ընդդիմությունը շարունակում է երկիրը քանդելու գործողությունները, և այստեղ ես որևէ ժողովրդավարություն չեմ տեսնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր համոզմունքն է հայտնում իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ նախկին իշխանությունը ջանում է հետ գալ իր երբեմնի դիրքերին:
Սաֆարյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող հերքել, որ «հաբրգածության» նախկին աստիճանն այլևս չկա, որքան նախկինների օրոք էր, և հենց դրա կարոտից է, որ նրանք դուրս են եկել փողոց:
«Փողոցում հայտնված մարդիկ երկիրն այս վիճակին հասցնողներն են: Տեսնում եմ նրանց հղփացած դեմքերը և հասկանում, որ այդ մարդիկ ուղղակի կարոտել են իրենց ապրելակերպը»,- ասում է նա:
Իրավապահները, չխախտելով մարդկանց իրավունքները, բացարձակապես քաղաքական նպատակ չհետապնդելով, զուտ արարքների իրավական որակումների համապատասխանելիությունից ելնելով, պետք է պատժիչ գործառույթ իրականացնեն, ասում է Սաֆարյանը: Նրա համոզմամբ՝ պիտի պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնք այս օրերին քրեորեն անթույլատրելի արարքներ են կատարում:
«Այսօր շարունակվում է ընդդիմության գործունեության անպատժելի վիճակը: Բռնության կոչերը, գործնականում դրանց կիրառումը քրեական օրենսդրությամբ արգելված են: Կարծում եմ՝ ընդդեմ պետականության քաղաքականությունը պետք է արգելվի: Իրավական համակարգը մինչ այսօր շարունակում է պաշտպանել նախկին իշխանություններին: Պետք է համարձակ քայլերի գնալ: Այսօրվա ոստիկանության մեջ բավականին զգուշավորություն կա: Սակայն այն արարքները, որոնք կատարվում են փողոցում, և դրանք հանցավոր են, ոստիկանը պետք է նկատի ու մեկուսացնի՝ համապատասխան ապացույցներով: Եթե իշխանությունը շարունակի այս վարքագիծը, հաստատապես ասում եմ՝ արնահեղության հիմք կարող է դառնալ»,- ասում է իրավապաշտպանը:
Սեդա Սաֆարյանը վստահ է՝ փողոցում գտնվող մարդիկ արյան սիրահար են, և երբ տեսնում են՝ իրենց թույլ են տալիս 2 քայլ առաջ գնալ, իրենք 10 քայլ են առաջ գալու. «Իշխանությունը չպետք է թույլ տա, որ նրանք անգամ այդ 2 քայլը անեն, քանի որ ընդդիմության ամեն քայլի մեջ հանցագործություն կա»:
Միևնույն ժամանակ իրավապաշտպանը շեշտում է՝ կողմ չէ բռնություն կիրառելուն, ապօրինի հալածանքներին, սակայն այն մարդիկ, որոնք իրենց անպատժելի են համարում, և այդ մարդկանց վարքագիծը տարիներ շարունակ չի փոխվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Այդ պահվածքի «դեմը չառնելու» դեպքում մենք կարող ենք երկրում ունենալ բախումներ: Իրենց ընդդիմադիր ավանող որոշ խմբավորումների հետ առողջ ուժերը կարող են բախման մեջ մտնել: Եթե պետական մարմինները համապատասխան քայլեր չձեռնարկեն, մենք ունենալու ենք լարված իրավիճակներ: Այդպիսի իրավիճակներից խուսափելու միակ ճիշտ որոշումը օրենքի ճիշտ կիրառումն է»,- կարծում է Սեդա Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն իրավունք չունեն թերագնահատելու ընդդիմությանը, քանի որ տասնյակ տարիներով տեսել ենք՝ ինչ ունակություններ և ինչ հենարաններ ունեն նրանք: «Այդ թերահավատության պատճառով ձախողվեց Մարտի 1-ի գործը: Եթե այդ գործը ժամանակին ճիշտ մոտեցում ստանար, մենք չէինք ունենա այս պատկերը: Մենք էլ թերագնահատեցինք այդ ձգձգումները, քաշքշուքները, ու եղավ այն, ինչ եղավ»,- ասում է նա:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս ուժերը կարող են կրկին Մարտի 1 հրահրել, իրավապաշտպանը նկատում է. «Մի մոռացեք, որ այդ ընդդիմադիր ուժեր կոչվածներն են եղել Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչները: Նրանց մեծ մասն առնչվել է Մարտի 1-ի գործողություններին: Պատահական մարդ նրանց շարքում չկա: Ինչպես այն ժամանակ էր, հիմա էլ կարող են օգտագործել կիլերներ, հանցավոր խմբեր»:
Իրավապաշտպանը ափսոսանքով նկատում է՝ հայ ժողովրդի մի որոշ հատված ժամանակին զանգվածային կեղծիքների է գնացել և գումարի դիմաց կրկին պատրաստ է դրան:
«Ընդդիմությունը, երբ տեսնի՝ այս ակցիաները չեն տալիս այն արդյունքը, որն իրենք ակնկալում են, ավելի կոշտ միջոցների է դիմելու, իսկ հետո՝ է՛լ ավելի կոշտ, և այդպես շարունակ, իսկ վերջում անցնելու են սպանությունների: Պետությունը պետք է իր գործն այնպես անի, որ այս անձինք չդառնան մարդասպան, հակառակն էլ կարող է լինել՝ սադրեն, որ այն մարդիկ գնան այդ քայլին, որոնք իրենց հետ համամիտ չեն: Իսկ մեր իրավապահ համակարգը միշտ չէ, որ օբյեկտիվ է շարժառիթների մասով: Կարող են մի շարք անմեղ մարդիկ դատապարտվել: Չեմ ուզում մեր երկրում ստեղծվի անիշխանություն»,- եզրափակում է զրուցակիցը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT