Երևան
12 °C
#արի ժող. այս հեշթեգը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի շենքի ճակատային հատվածում հայտնվեց նոր տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ միաժամանակ: Համալսարանն այժմ այլ կերպ է անվանվում, սակայն գյումրեցու համար այն դեռ հայտնի ժողն է՝ ժողինստիտուտը:
Այսօր այն հանրապետությունում խիստ մրցունակ է դարձել. գնահատականը Գյումրի այցելած և համալսարանում հյուրընկալված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանինն է:

Նախագահը տեսածից հաճելիորեն զարմացած է, չի թաքցնում, խոստովանում է, որ Կարեն Պետրոսյանը գերազանցել է իր սպասելիքները:
«Ես չէի կասկածում, որ բոլորիս մի մեծ անակնկալ է սպասվում։ Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- համալսարանում շրջելուց և երեք շատ կարևոր լսարանների կարմիր ժապավենները կտրելուց հետո ասում է նախագահը:

Նորաբաց ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները ձևավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով: Նպատակը մեկն է՝ անել ամեն ինչ, որ կրթություն ստանալն առավել հաճելի դառնա, գեներացվեն ուսանողների ստեղծարար գաղափարները, ստարտափ թիմեր ձևավորվեն համատեղ աշխատանքի և դրանք կյանքի կոչելու միջոցով:
«Այս մասնաճյուղը, որ ստեղծվել է, առաջնային նպատակը միայն եղել է կրթություն տալը: Եվ երբ ես տարիներ առաջ դասախոսում էի համալսարանում, միշտ ինձ մոտ հարց էր առաջանում, թե ինչո՞ւ են գյումրեցի ուսանողներն առանձնանում, ի՞նչ տարբերություն կա Երևանում կամ այլ բնակավայրերում դասավանդելու և Գյումրիում դասավանդելու մեջ: Ասեմ, որ Գյումրիում շատ ավելի պատասխանատու ես զգում քո խոսքի համար, այստեղ ուսանողները միայն չեն նստում ու լսում ասածդ, Գյումրիում ընկալում են, հասկանում: Այժմյան տնօրենի հետ հենց ուսանողների հետ հանդիպումներում էլ ծանոթացել եմ, գյումրեցի ուսանողներն ուրիշ են, և ես միշտ գնահատում եմ դիմացինի ազատությունը»,- անկեղծանում է Վահագն Խաչատուրյանը:


«120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին ողջույնի խոսքով հանդես գալիս նախագահն ասում է՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ՝ իր համար շատ կարևոր էր ներկա գտնվել համալսարանի համար նշանակալի այս միջոցառմանը։ Վերջինս նաև ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։
«Մենք նավթ, գազ չենք ունենալու և պետք է կարողանանք Աստծու տված շնորհքը, որը կրթվելն ու գիտության մեջ մեր ներդրումն ունենալն է, մեր նախաձեռնությամբ հանդես գալն է, լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն՝ երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն, ինչ կախված է պետությունից, Կառավարությունից, հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից։ Մեր երկրում ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն հնարավորություն ունի իրականություն դառնալ գիտության, արտադրության, յուրաքանչյուր բնագավառում»,- վստահեցնում է Վահագն Խաչատուրյանը:
Գյումրի կատարած այցից նախագահը տպավորված էր, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ բարձր տրամադրությամբ է այստեղ գտնվում:
Որո՞նք են այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կյանքի են կոչվելու առաջիկայում: Վահագն Խաչատուրյանն ասում է՝ հարցին դեռևս չի կարող պատասխանել, քանի որ համալսարանի այցից հետո Շիրակի մարզպետարանում են դրանք քննարկելու:
«Համենայն դեպս Գյումրին իր պրոբլեմներով ու լավ կողմերով մեր առաջնահերթություններից է, բոլոր տեղերում կա»,- շեշտում է նա:


Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT