Երևան
12 °C
Երգչուհի Ջուսն առաջիկայում երկրպագուներին կներկայանա լրիվ նոր ոճային եւ ժանրային փոփոխությամբ. նա Մոսկվայում բնակվող ռեփեր Ռիդոյից ռեփի բառեր է պատվիրել:
«Ամառվա ընթացքում արդեն պատրաստ կլինի, ռեփը ես եմ կարդալու, ռուսերենի եւ անգլերենի միքս է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:
Երգչուհին նշում է, որ այս գաղափարն առաջացել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների մեր երկիր գալուց հետո: «Լիքը ռուսներ են եկել մեր քաղաք: Որոշեցի որ այս անգամ ե՛ւ ոճային փոփոխություն անեմ, ե՛ւ այն լինի բոլորին հասանելի լեզվով՝ ռուսերեն եւ անգլերեն»,- նշում է նա:
Ջուսի խոսքով՝ ակումբներում եւ ռեստորաններում դեռեւս չի տեսնում շատ ռուսների, սակայն համեղ ուտեստների եւ տարբեր սննդի կետերում հաճախ է հանդիպում. «Շատ լավ է, որ այս տարի մեզ մոտ տուրիզմն այսքան ակտիվ է, առեւտուրը շատ լավ է, քաղաքն աշխուժացած է: Միակ վատ բանը վարձով տների գներն են, իմ շրջապատում դրա հետ կապված բողոքները շատ-շատ են»:
Երգչուհին առայժմ չի պատրաստվում համերգային ծրագրերով հանդես գալ, քանի որ միայն ակումբային եւ ռեստորանային պատվերներ է ունենում:
Ջուսի կարծիքով՝ շոուբիզնեսը մեր երկրում գնալով մարում է: «Մեր երգիչ-երգչուհիներն անում են երգեր, տեսահոլովակներ, բայց ամեն ինչ դարձել է նույնատիպ՝ նույն գործիքավորումը, նույն երգեցողությունը, նույնատիպ բառեր, ամեն ինչ այնքան միօրինակ ու ձանձրալի է դարձել: Պիտի մի քիչ թարմություն մտցվի, որ մարդիկ էլ զարթնեն»,- նկատում է նա:
Ջուսի դիտարկմամբ՝ դրսում մեկ երգի թողարկմամբ հնարավոր է բավականին լավ գումարներ վաստակել, սակայն Հայաստանում դրանով ապրել հնարավոր չէ. «Այստեղ թողարկում ենք երգեր, ալբոմներ, հայտնի ենք, սիրված, բայց երգում ենք ակումբներում ու ռեստորաններում, որպեսզի ապրուստի միջոց վաստակենք: Եթե չես երգում ռեստորաններում ու ակումբներում, ուրեմն՝ կա՛մ հարուստ սիրեկան ունես, կա՛մ պապա»:
Մի քանի տարի առաջ շոուբիզնեսում ակտիվությունը շատ մեծ էր, ասում է Ջուսը, մարդիկ էլ ավելի կյանքով լի էին, իսկ այժմ ստեղծագործողներն էլ, տեսնելով իրավիճակն ու տրամադրությունները, ինքնաբերաբար չեն կարողանում լիարժեք տրվել գործին: «Իհարկե, բնական է, քանի որ վերջին երկու տարիները ծանր էին մեր ազգի համար: Անչափ տխուր է այն, ինչ կատարվում է, փողոցում քայլող մարդկանց դեմքի արտահայտություններից սկսած՝ ամեն ինչ փոխվել է, բոլորը վատ մտքերով են, խնդիրներով: Հիմա ամբողջ աշխարհն է փոխվել, միայն մենք չենք: Այնուամենայնիվ, պետք է լավատեսորեն տրամադրվել, ապրել այդ շրջանն ու տեսնել, թե հետո ի՞նչ կլինի»,- խորհուրդ է տալիս նա:
Անդրադառնալով այս օրերին Հայաստանում տիրող իրավիճակին, ընդդիմադիրների անհնազանդության ակցիաներին՝ երգչուհին ասում է՝ երբեւէ չի մասնակցել քաղաքական նպատակներ հետապնդող նախաձեռնությունների: «Կարծում եմ՝ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է: Գնո՞ւմ ես միտինգի, թե՞ չես գնում, միեւնույնն է, վերջում այդ նախաձեռնողներն անում են այնպես, ինչպես միայն իրենց է ձեռնտու, հաշվի չեն նստում քեզ հետ: Իմ գործընկերները՝ դերասաններ, երգիչներ, գնում են, մասնակցում, հետո զղջում, բայց ուշ է լինում, քանի որ տվյալ քաղաքական գործչի սխալների պատճառով իրենք եւս դառնում են ժողովրդի աչքի գրողը: Մենք՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներս ու մշակույթի գործիչները, չպիտի մտնենք քաղաքականության մեջ: Մենք ուզում ենք լավ լինի, բայց լավ չի լինում»,- ասում է նա:
Ջուսի խոսքով՝ փոքր տարիքից է հիշում Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքները, որոնք, ըստ երգչուհու, արդեն անչափ հոգնեցրել են: «Այդ միտինգներից որեւէ բան չի փոխվել, մեր ազգի վիշտն է միայն շատացել»,- կարծում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT