2-ամյա աղջնակին Դեբեդը նետած կինը եւս 2 երեխա է ունեցել, որոնք ծխից մահացել են. փոքրիկն ապրում էր խորթ հոր ընտանիքում

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում սեփական երեխային Դեբեդ գետը նետած 2 տարեկան երեխայի մոր մոտ թաղամասի բնակիչներ, որտեղ ապրում է նա, տարօրինակ վարքագիծ չեն նկատել: Տեղի բնակիչների խոսքով՝ կինը վերջերս է Երեւանից տեղափոխվել Ալավերդի:

Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի բնակշահագործման տեղամասի աշխատակից Մարիետա Մանուկյանն էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ երեխայի մայրը ամուսնալուծված է երեխայի հորից, ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ:

«Նախկին ամուսնու հետ Երեւանում ժամանակին արկղեր էին տեղափոխում եւ նմանատիպ այլ աշխատանքներ կատարում, բայց հետո բաժանվեցին: Նրանց այստեղի տունն անգամ տան նման չէ, փլված, ծայրահեղ վատ վիճակում մի շինություն է: Երեխայի 2 հորաքույրերը հոգեկան խնդիրներ ունեն, մեկն այս պահին գտնվում է հոգեբուժարանում, մյուսը՝ Օձունում: Բայց հայրը նորմալ է, ապրում ու աշխատում է Երեւանում»,- մանրամասնեց Մարիետա Մանուկյանը:

Ըստ նրա՝ մինչ երկու տարեկան աղջնակի ծնվելը՝ ծնողները 2 անչափահաս երեխաների հետ տարիներ առաջ մեկնել են ՌԴ, որտեղ երեխաները կրակի ծխից խեղդվել են եւ մահացել: Ամուսինները դեպքից հետո Հայաստան են վերադարձել եւ ունեցել աղջնակին:

Մարիետա Մանուկյանի խոսքով՝ երեխայի մայրը ներկայիս ամուսնու հետ արդեն մի քանի ամիս է՝ Սարահարթ թաղամասում է ապրում: Այդ թաղամասի տեխնիկ Գոհար Ուլուխանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ մի քանի անգամ է կնոջը տեսել, արտառոց վարքագիծ չի նկատել:

«Վերջերս է ամուսնացել իրենից երիտասարդ տղայի՝ Աշոտի հետ, որը չի աշխատում: Հենց երեկ էլ ամուսնուն «Հայփոստ»-ում տեսա, հավանաբար կոմունալ վճարումներ կատարելու կամ նպաստ ստանալու համար էր եկել»,- ասաց նա:

Գոհար Ուլուխանյանը նաեւ նշեց, որ ընտանիքը, որտեղ հարս է գնացել 2 տարեկան փոքրիկի մայրը, բազմանդամ է, սոցիալապես անապահով, նպաստառու: «Տանը, իրենցից բացի, ապրում են ամուսնու ծնողներն ու եղբայրները: Այդ ընտանիքը միշտ նպաստ է ստացել, անտառ են գնում, սունկ, հոն, սինդրիկ եւ նմանատիպ այլ պտուղներ և խոտաբույսեր բերում, վաճառում որպես ապրուստի միջոց: Որքան գիտեմ, ամուսինները որեւէ տեղ չեն աշխատում»,- ասաց նա:

Ուլուխանյանի փոխանցմամբ՝ 2-ամյա փոքրիկին, չնայած խորթ լինելու հանգամանքին, ընտանիքում շատ են սիրել. «Նոր ձեր զանգից առաջ այդ ընտանիքին մտերիմ մարդու հետ էի զրուցում, ասացին, որ երեխային շատ սիրելիս են եղել հատկապես խորթն տատն ու պապը»:

Ըստ Գոհար Ուլուխանյանին հասած խոսակցությունների՝ երեխայի մոր գեների մեջ էլ հոգեկան հիվանդություն ունեցողներ կան:

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 26-ին, հայտնի էր դարձել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետից, 2 տարեկան երեխայի են դուրս բերել: Կյանքը վտանգելով՝ երեխային անգիտակից վիճակում գտել եւ դուրս էր բերել քաղաքացիներից մեկը: Այսօր էլ արդեն սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի 30-ամյա մայրը:

Վերջինս ոստիկանությանն ասել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Սակայն որոշ ժամանակ հետո հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է գետը: Նշենք, որ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է:

Հիշեցնենք՝ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել նրան տեղափոխել Երեւան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են, որ բժիշկները փոքրիկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5716 դիտում

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել