Գարեգին Բ-ն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը. կարևորվել է հայ-սիրիական կապերի սերտացումը

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը։ 

Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանակներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ հարաբերությունների մասին, որոնք ունեն դարավոր պատմություն։

Հանդիպմանը Հայոց հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Սիրիայում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտների առաջընթացին:

Այս առիթով Վեհափառ հայրապետը, վերհիշելով իր այցերը Սիրիայի Արաբական Հանրապետություն, ինչպես նաև հանդիպումները Սիրիայի նախագահի հետ Սիրիայում և Սուրբ Էջմիածնում, ուրախությամբ հաստատել է հայ համայնքի նկատմամբ Սիրիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։

Ամենայն հայոց կաթողիկոսը կարևոր է նկատել նաև հայ-սիրիական կապերի և փոխգործակցության սերտացման ու զորացման գործում Հայ եկեղեցու համայնքների դերակատարությունը։

Իր հերթին տիկին Լյուսի Իսկանյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով պատվիրակության անդամներին, հաստատել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են իրենց աջակցությունը բերել սիրիահայությանը՝ խրախուսելով վերջինիս ներգրավվածությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի ու խաչքարերի պղծման և ոչնչացման դեպքերին։ Խոսելով Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ ապրելու իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների և հետպատերազմյան մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը վստահեցրել է, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի՝ հաղթահարելու առկա դժվարությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1162 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան