Թյուր կարծիք Է, որ եթե տանը նոր ննջեցյալ կա, ապա Զատիկին ձուն չպետք է ներկել, կամ փլավն առանց չամչի սարքել. Տեր Եսայի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

Այս կիրակի՝ ապրիլի 17-ին, քրիստոնյա հանրությունը տոնում է Սուրբ Զատիկը:

Զատկական ավանդական ուտեստների, ձվի գույնի եւ տոնի հետ կապված այլ կարեւոր խորհուրդների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Ըստ նրա՝ զատկական տոնական ուտեստներից են բոլորիս հայտի չամչով փլավը, ներկված հավկիթը, ձուկն ու կանաչեղենը, որն ընդունված է մեր ավանդույթի համաձայն:

«Մարդիկ շատ հաճախ տարակուսանքի մեջ են լինում, փորձում են ճշտել, թե ուրիշ ի՞նչ ուտեստներ կան, արդյոք կարելի՞ է սեղանին միս դնել եւ այլն: Բնականաբար, որեւէ սահմանափակում կամ արգելք չկա»,- ասում է Տեր Եսային՝ նկատելով՝ սա կրոնական կամ ծիսական հարց չէ, որ եթե սեղանին, ենթադրենք, հանկարծ միս դրեցինք, ապա մեղք ենք գործում կամ մեծ սխալ:

Նրա հավաստմամբ՝ այդ առումով մարդիկ որեւէ սահմանափակում չունեն: «Սեղանին մի բան ավելին կամ պակաս դնելն էական չէ, կարեւորը զատկական ավետիսը լիարժեք վերապրելն ու հավատքի մեջ զորանալն է»,- վստահեցնում է Տեր Եսային՝ թվարկելով ուտեստների խորհուրդը, որոնք դրվում են զատկական սեղանին:

«Չամչով փլավը՝ բրինձն աշխարհի բոլոր մարդիկ են, չամիչը՝ քրիստոնյաներն են, որոնք քաղցրացնում են կյանքը: Ձուկը քրիստոնեության խորհրդանիշն է, կանաչին՝ գարնան եւ նոր կյանքի: Կարմիր գույնով ներկված հավկիթը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Տարբեր գույներով ձուն ներկելն էլ մեղք չէ, սակայն եթե տոնի խորհրդին ենք հետեւում, ապա պիտի ճիշտ ձեւով հետեւենք՝ հավկիթը ներկենք կարմիր գույնով ու բացառենք մնացած գույները»,- խորհուրդ է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Ըստ նրա՝ հայ ժողովրդի մեջ նաեւ շատ տարածված է այն թյուր կարծիքը, թե՝ եթե տանը նոր ննջեցյալ կա, ապա Զատիկին ձուն չպետք է ներկել, փլավն էլ առանց չամիչի պիտի լինի. «Դրանք սնոտիապաշտություններ են: «Քրիստոսի թափած արյունը ե՛ւ ննջեցյալների համար է, ե՛ւ ապրողների: Դա սուգն արգելելու նշան չէ»:

Տեր Եսային նաեւ նշում է՝ մեզնում ընդունված եւս մեկ սխալ սովորություն կա, այն է՝ Զատկի տոնը սգո օրվա վերածելը: Ըստ նրա՝ շատ դեպքերում, երբ ընտանիքում նոր ննջեցյալ է լինում, ապա ննջեցյալի հարազատները հենց տոնի օրը գնում են գերեզման, ինչը սխալ է:

«Եթե մարդիկ ունենում են նոր ննջեցյալներ, ավելի շատ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես պիտի նրան հիշատակեն: Անկախ նրանից՝ ննջեցյալը նո՞ր է, թե՞ չէ, տաղավար տոնի օրը՝ Զատկի օրը, գերեզման գնալ չի կարելի: Այդ օրը տոն է, ուրախության օր, հարկավոր է վերապրել տոնի խորհուրդը, որը ննջեցյալների հետ չի ասոցացվում, ասոցացվում է այնքանով, որ հաջորդ օրը մեռելոց է»,- պարզաբանում է նա:

Տեր Եսայու խոսքով՝ անընդունելի է նաեւ այն, որ Զատիկի կամ քրիստոնեական այլ տոների օրերին եկեղեցիների բակերում տարատեսակ առարկաներ են վաճառում, որոնք շատ հաճախ տոնի խորհրդի հետ կապ չեն ունենում:

«Ցավոք սրտի, այդպիսի ավանդույթ մեզնում արդեն երկար տարիներ է՝ կա: Սա միանշանակ անընդունելի է եւ մեզ համար անհասկանալի, բայց պետք է հաշվի առնենք, որ եկեղեցու հարակից տարածքներում առեւտուր անողների արգելքը եկեղեցու իրավասությունների մեջ չի մտնում: Դա եկեղեցու տարածքը չէ, համայնքային է եւ պետք է պատկան մարմինները վերահսկեն: Որը եկեղեցու տարածքն է, այդտեղից փորձում ենք առեւտրականներին հնարավորինս հեռու պահել, սակայն լիարժեք վերահսկել հնարավոր չէ, որովհետեւ, կրկնում եմ, մեր իրավասություններից դուրս է»,- ասում է նա:

Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա՝ մատուցվում տոնական Ս. Պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13067 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե