Նոր ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյունքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքները, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու կարողությունները:

Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծրագրի փորձագետներ և մասնագետներ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքի ընդունմամբ և նոր չափորոշիչների ներդրմամբ մեծածավալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, որը նախարարությունը միայնակ չի կարող իրականացնել:

«Այս առումով մենք կարևորում և բարձր ենք գնահատում համագործակցությունը մեր գործընկերների հետ, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթական բարեփոխումների գործընթացում: Սա կարևոր նախաձեռնություն է, որը, բնականաբար, ունենալու է իր դրական ազդեցությունը և նպաստելու է, որ բոլոր գործընթացներն արագ և որակյալ կյանքի կոչվեն: Բոլորս համատեղ՝ մեկ միասնական թիմով, պետք է անենք հնարավորը, որ կրթական բարեփոխումների առումով մեր պետության առջև դրված բոլոր նպատակները բարձր մակարդակով իրականացվեն»,- նշել է Արսեն Բաղդասարյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Ներկաներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը՝ նշելով, որ  վերապատրաստումների ընթացքում չափորոշիչները կներկայացվեն երկու ուղղությամբ՝ կարողունակություններ, վերջնարդյունքներ, և երկրորդ՝ ուսպլանի և առարկայացանկի ձևավորում, գնահատման համակարգ: ԿԶՆԱԿ-ի տնօրենը փաստել է, որ առկա է նաև մեծ խնդիր՝ ներդպրոցական վերահսկողական իրականացման հետ կապված, որը ևս կներկայացվի վերապատրաստման դասընթացին: Արտաշես Թորոսյանը կարևորել է, որ տարբեր հիմնադրամներ, մասնակցելով համատեղ ծրագրերին, օգնում են պետությանը՝ դրանք իրականացնել առավել հաջող և հիմնավոր:

«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանն իր հերթին փաստել է, որ 25-ամյա հիմնադրամի հաջողության գրավականներից մեկն արդյունավետ համագործակցությունն է: Նա ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ այսպիսի կարևոր նախաձեռնության մեջ՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից:

Այնուհետև շնորհանդեսին ներկայացվել են ծրագրի մանրամասները և դասընթացի առցանց ուսուցման բաղադրիչը: Դասընթացի թեմատիկ բաժինները «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել են  ԿԶՆԱԿ-ի փորձագետները: Դասընթացը կգործի «ԿԱԶԱ» հիմնադրամի էլեկտրոնային ուսուցման հարթակում։ Ծրագրի մասնակիցներն են ՀՀ դպրոցների երեք հազարից ավելի տնօրեններ և տնօրենի տեղակալներ:

Տպել
999 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին