Երևան
12 °C
Հայաստանում և ամբողջ աշխարհում հոգեբանական առողջության խնդիրներն այդքան էլ ուշադրության կենտրոնում չեն: Հասարակության մեջ նման խնդիրներ ունեցող մարդիկ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում, երբեմն էլ՝ անգամ պիտակավորվում: Բացի դրանից, շատ քիչ են անհրաժեշտ մասնագիտական կարողություններին տիրապետող հոգեկան առողջության բուժմամբ զբաղվող մասնագետները:
Ոլորտում առկա խնդիրների մասին արձանագրում է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը և ուշադրության տակ է առել դրանք:
Ըստ այդմ՝ այսօր կնքվեց «Հոգեբանական առողջություն» կոալիցիա անդամ-կազմակերպությունների միջև համագործակցության հուշագիր։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը, Հայաստանում ԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում գործող տարբեր հոգեբանական կազմակերպությունների և կենտրոնների տնօրեններ, ներկայացուցիչներ:
Հուշագրի ստորագրումը, ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով, խոսում է, որ հոգեբանական առողջության խնդիրներ կան, և դրանց պետք է բովանդակային ու ֆինանսական առումով լուծումներ տալ։
Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ստեղծված կոալիցիան ունի երեք կարևոր նպատակ՝ համախմբել ոլորտում աշխատող հետաքրքրված թե՛ մասնագիտական կառույցներին, թե՛ պրակտիկ բուժմամբ զբաղվողներին, միջազգային կազմակերպություններին: Նրանք պետք է վեր հանեն, բարձրաձայնեն ոլորտի խնդիրները: «Պետք է հասկանալ՝ ինչպիսի օրենսդրական, ֆինանսական, մշակույթի փոփոխության, բուժման ընթացքին վերաբերող հարցեր կան, որոնք մենք միասին պետք է կարգավորենք»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց՝ առողջությունը մարդու ընդհանուր լավ լինելն է, որի մեջ կարևոր է նաև հոգեբանական առողջությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու արտակարգ դեպքերը՝ պատերազմը և կորոնավիրուսային հիվանդության պատճառով ստեղծված իրավիճակը, ապացուցեին՝ հոգեբանական առողջության ոլորտում խնդիրներ կան:
«Ամբողջ աշխարհում և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներն այդքան ուշադրության կենտրոնում չեն եղել: Սակայն մենք աշխատում ենք ոլորտը կարգավորելու հարցում: Վերջին երեք տարիների ընթացքում, օրինակ, Աբովյանի մանկական հոգեբուժական կենտրոնն ենք վերաբացել: Վերանորոգել ենք հոգեկան առողջության ազգային կենտրոնը: Պետությունը, իր կողմից ուշադրություն դարձնելով հոգեբանական առողջության հետ կապված խնդիրներին, կնպաստի դրանց արագ լուծմանը»,- վստահեցրեց նա:
Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կոալիցիան նպատակ է ունենալու կարգավորել ոլորտի մասնագիտական կարողությունների հետ կապված խնդիրները, անհրաժեշտ մասնագետների առկայությունը ոլորտում: Ավանեսյանը նշեց՝ պետք է բուժական ավելի լավ մեթոդներ ներառել, խնամքը տարանջատել ստացիոնար բուժումից. «Հոգական առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պիտակավորմանը պետք է վերջ դնել, իրազեկենք, որ նման խնդիրների դեպքում ժամանակին պետք է դիմել: Եթե մարդը վաղ դիմի օգնության, ապա լուրջ հոգեբանական խնդիր ունենալու հատվածը կարող է հաղթահարել»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև Աննա Հակոբյանին՝ իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունը ընդգծելու համար: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ, առհասարակ, ազդեցիկ անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը պայման է ապահովում, որ հոգեկան առողջության խնդիրներն ավելի շատ բարձրաձայնվեն ու լուծում ստանան: Նա փաստեց, որ ՀՀ-ում միայն 22 հազարից ավելի հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձինք այդ խնդիրների հետևանքով ձեռք են բերել նաև հաշմանդամություն։
Մասնագետի խոսքով՝ պետք է այնպես անել, որ մարդիկ, կարծրատիպերից կամ ամոթի զգացումից ելնելով, ոչ թե չդիմեն անհրաժեշտ մասնագետներին, այլ հակառակը՝ դիմեն ժամանակին և ստանան համապատասխան անհրաժեշտ բուժումը:
«Կար ժամանակ՝ երազանք էր. առողջապահության ոլորտի ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով պատրաստակամություն է ցուցաբերվել զբաղվել ոլորտի խնդիրներով: Կոալիցիան լինելու է հարթակ, որտեղ ոլորտի բոլոր կազմակերպությունները համատեղում են իրենց մասնագիտական հմտությունները: Շատ կարևորում ենք տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը այս կոալիցիայի ստեղծմանը: Հետևաբար կարող ենք փաստել, որ պատրաստ ենք կարգավորել ոլորտում առկա բացերն ու խնդիրները»,- ասաց նա:
Կոալիցիայի մեջ ընդգրկված է ոլորտի 43 կազմակերպություն: Սողոյանը ընդգծեց՝ չկա տեղեկատվություն՝ մարզերում ի՞նչ ռեսուրսներ կան ոլորտի խնդիրների լուծման համար: Չկան տվյալներ նաև, թե ՀՀ-ում հոգեբանական առողջության քանի՞ ծառայություն կա: Կոալիցիան ուղղված է նաև դրանք կարգավորելուն:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նույնպես նշեց՝ հոգեկան առողջության խնդիրը իսկապես մտահոգության առարկա է: Նա նկատեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ աշխարհի փոփոխվելուն զուգընթաց ավելանում է հոգեկան առողջություն ունեցող անձանց թիվը: «Ամեն օր մենք ականատես ենք լինում հոգեկան առողջության խնդիրներին։ Մարդկանց 5-ից մեկը տառապում է այս հիվանդությամբ»,- հավելեց նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում 150 մլն մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT