Երևան
12 °C
Այսօր առավոտից Երեւանի Չեխովի անվան դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դժգոհ են տնօրենի պաշտոնակատարի նշանակումից: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը ժամկետից շուտ ազատել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարին եւ նրա փոխարեն նշանակել տնօրենի ընտրությանը մասնակցած եւ չհաղթած անձի:
Ի դեպ, Չեխովի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով արդեն երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել:
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին լրացել էր Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն՝ հոկտեմբերին տեղի էր ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էր 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում:
Ծնողների խոսքով՝ քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն՝ Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:
Նրանք նաեւ հայտնում են, որ տեղեկություններ են շրջանառվում, թե Դիանա Մինասյանի ամուսինը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է եւ դասավանդում է Պետական տնտեսագիտական համալսարանում: Ծնողների խոսքով՝ Մինասյանը բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ:
«Տարիներ շարունակ դպրոցն ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցն այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է պարտականությունները։ Վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը:
Բողոքող աշակերտներն ու նրանց ծնողները նախ Չեխովի դպրոցի մոտ էին հավաքվել, ապա վանկարկումներով ու աղմուկով առաջացան դեպի Երեւանի քաղաքապետարանի շենք:
Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը դուրս եկավ եւ փորձեց զրուցել հավաքվածների հետ: Որոշակի կոնֆիլկտային երկխոսություններից հետո Հովհաննիսյանը միջնորդեց, որպեսզի մի քանի ծնող բարձրանա քաղաքապետարանի շենք: Նա նաեւ ցավով փաստեց, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտվում, ու պետք չէր այդ ամենին խառնել նրանց: «Երեխաները անչափահաս են, մենք նրանց հետ քննարկում չենք կարող իրականացնել: Առաջարկում եմ, որ մի քանի ծնող ինձ հետ բարձրանա վերեւ»,- ասաց նա:
Ի վերջո, հավաքվածները եկան փոխհամաձայնության, և ուսուցչական անձնակազմից ու ծնողներից մի քանիսը գնացին հանդիպման: Այս պահին հանդիպումն ընթանում է:
Հիշեցնենք՝ Չեխովի տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթեւիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ եւս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT