Երևան
12 °C
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանի հավաստմամբ՝ Մայր բուհում բարեփոխումների լայն շրջան է մեկնարկել: Գլխավոր նպատակը բուհի ներքին համակարգի փոփոխությունն է: Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ ԵՊՀ-ն իսկապես պետք է լինի այն կրթական հաստատությունը, որտեղ դիմորդները մեծ սիրով կցանկանան գնալ և ստանալ կրթություն:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.
- Պարո՛ն Հովհաննիսյան, հայտնի է, որ Երևանի պետական համալսարանում փոփոխություններ են տեղի ունենում: Խնդրում ենք ներկայացնել, թե ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում կյանքի կոչել: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի Մայր բուհը, որպես կրթական օջախ, է՛լ ավելի նախընտրելի դառնա ուսանողների համար:
- Այո՛, ԵՊՀ-ում սկսվել է մեծ բարեփոխումների շրջան: Մենք ծրագրեր ենք իրականացնում մի քանի ուղղությամբ՝ կրթական, գիտական և ենթակառուցվածքային: Կրթական ծրագրերով առաջարկում ենք, օրինակ, գիտական ժուռնալիզմը, որն իրականացնում ենք ՏՏ ոլորտի հետ համագործակցությամբ: Գիտության զարգացման համար կարևոր էր պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորման աճը 82 տոկոսով: Դա մեծապես նպաստել է համալսարանի գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: ԳԱԱ-ից հետո ԵՊՀ-ն երկրորդն է գիտական դրամաշնորհների քանակով. բուհը շահել է 92 գիտական դրամաշնորհ, ինչը շատ կարևոր էր մեզ համար:
Այժմ մեր գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական փոփոխություն կա, և այդ պրոցեսը շարունակական է լինելու: Մենք նաև տրամադրել ենք 5 նոր ներքին դրամաշնորհ, որոնց գլխավոր պայմանը եղել է արտասահմանյան գործընկերոջ ներգրավումը ծրագրում: Ունենք նաև խրախուսական մի շարք միջոցներ, որոնք արդեն երկրորդ տարին է, ինչ տրամադրում ենք մեր լավագույն 10 դասախոսներին: Ինչպես նաև մեր բոլոր գործիքները տանում ենք դեպի էլեկտրոնային համակարգ՝ E-learning (ուսուցման կառավարման էլեկտրոնային հարթակ), e-request (էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ), ինչը հեշտացնելու է փաստաթղթաշրջանառությունը:
Ենթակառուցվածքների մասով նոր նախագծեր ենք իրականացնում, ինչը փոխելու է ԵՊՀ-ի «դիմագիծը», և ԵՊՀ-ն հանրությանը ներկայանալու է լրիվ նոր միջավայրով: Փոխվելու է բուհի ներքին համակարգը: Այս բոլոր ռեֆորմների իրականացման շնորհիվ մենք կտեսնենք՝ Մայր բուհը, իր անվանը հավատարիմ, շարժվելու է առաջ:
- Որքա՞ն ուսանող ունի համալսարանն այս պահին: Արդյոք եղե՞լ են ուսանողներ, որոնք այս ուսումնական տարվա ընթացքում դուրս են մնացել համալսարանից: Եթե՝ այո, որո՞նք են եղել պատճառները:
- Բուհը իջևանյան մասնաճյուղի հետ միասին ունի 15 հազար ուսանող: Սա բավականին մեծ թիվ է Հայաստանի համար: Մեկ տարվա ընթացքում, սակայն, բուհից դուրս է մնացել 500 ուսանող ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: Իմ մոտեցումը բավական հստակ է. չսովորող ուսանողը տեղ չունի ԵՊՀ-ում: Չսվորող ուսանողն ազդում է լավ սովորող ուսանողի թե՛ առաջընթացի, թե՛ վարքագծային կանոնների վրա: ԵՊՀ-ում տեղ չունի նաև վատ վարքագիծ դրսևորող ուսանողը: Համալսարանը պետք է լինի այն բուհը, որտեղ ուսանողներն ուզում են գալ և սովորել: Զուգահեռաբար մենք զարգացնում ենք մեր կանոնակարգերը, որոնց միջոցով փորձելու ենք այդ խնդիրներին լուծումներ տալ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ժամանակ»-ի լրագրող Մերի Խաչատրյանը
- Նշեցիք, որ վատ վարքագիծ դրսևորող ուսանողը տեղ չունի համալսարանում: Ենթադրելի է, որ նաև նկատի ունեք ակադեմիական անբավարար առաջադիմություն չցուցաբերող ուսանողներին: Արդյոք վատ ուսանողների կողքին վատ դասախոսնե՞ր էլ կան: Եթե՝ այո, ապա նույն սկզբունքը նրանց դեպքում և՞ս գործելու է:
- Այո՛, վատ սովորող ուսանողներին նկատի ունեմ: Մեզ համար կարևորը կրթության որակն է, և մենք դրա համար մի շարք քայլեր ենք իրականացնում: Անցել ենք ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով: Բոլոր կետերով ստացել ենք բավարար գնահատական: Զուգահեռաբար գնում ենք դեպի միջազգային ծրագրային հավատարմագրում, այսինքն՝ հնարավորություն կունենանք մեր ծրագրերը միջազգայնացնելու:
Իհարկե, չկա միջավայր, որտեղ բոլորն իդեալական լինեն: Այս առումով մենք մշակում ենք վերապատրաստման մեխանիզմ: Համալսարանում դասախոսներն ընտրվում են մրցույթներով: Պետք է գնանք այն ուղղությամբ, որ համալսարանում լինեն միայն լավագույնները:
- Ձեր պատկերացմամբ՝ արդյոք կարիք կա՞ է՛լ ավելի խստացնելու Մայր բուհի ուսանող դառնալու չափանիշները:
- Ընդունելությունը բուհ կատարվում է միասնական համակարգով, այսինքն՝ ԳԹԿ-ի կողմից: Այստեղ մրցակցային հարաբերություններ են գործում: Մենք ամեն տարի ունենք դպրոցների շրջանավարտների 30 տոկոսի մուտք դեպի ԵՊՀ: Այս ցուցանիշը շարունակվում է արդեն տասնյակ տարիներ: Սրանով է պայմանավորված Մայր բուհի առավելությունն այլ բուհերի նկատմամբ: Միաժամանակ առաջ շարժվելու համար մենք պետք է միջազգային նոր ծրագրեր իրականացնենք: Այս պահին ունենք համագործակցություն Արիզոնայի պետական համալսարանի հետ, ինչպես նաև՝ Սան Խոսեի համալսարանի:
- Հաճախ ուսանողները դժգոհում են, որ մագիստրատուրայում նոր բան չեն սովորում, այսինքն՝ հիմնականում այն ծրագիրն է, որն անցել են բակալավրում: Սա պատճառ է դառնում, որ ուսումը չշարունակեն: Ըստ Ձեզ՝ կարիք կա՞ մագիստրոսական ծրագրերը վերանայելու, որպեսզի այն է՛լ ավելի գրավիչ դառնա ուսանողների համար:
- Այս առումով ևս փոփոխություններ սպասվում են: Մենք վերանայում ենք ամբողջ կրթական բլոկը: Շատ են ասում, որ կրթական ընդհանուր բլոկը ծանրաբեռնում է ուսանողներին: Մենք նպատակ ունենք թեթևացնելու նրանց ծանրաբեռնվածությունը, և շեշտը կդնենք ինքնուրույն աշխատանքի ու հանձնարարությունները կատարելու վրա: Այս ռեֆորմները մեր ուսումնական վարչությունն այս պահին իրականացնում է: Քննարկումներ են ընթանում ֆակուլտետներում, որից հետո մենք մի քայլ առաջ կգնանք: Նաև շարժունության պատուհան ենք գործարկում, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան իրենց կրեդիտները բերել այլ բուհերից, որը ևս մեկ առաջընթաց է:
- Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, որ այլ մասնագիտությունների նկատմամբ ևս դիմորդների կամ ուսանողների հետաքրքրությունը ընդլայնվի: Այսինքն՝ Այ Թի ոլորտից բացի, նրանք հետաքրքրվեն, օրինակ, գիտական ոլորտով: Եվ արդյոք դիտարկո՞ւմ եք համագործակցել բիզնես ոլորտի հետ:
- Պետք է նշեմ, որ երիտասարդ կադրերի մեծ հոսք կա ՏՏ ոլորտ, որի պատճառով նվազել է գիտության մեջ նրանց ներգրավվածությունը: Սակայն ես հույս ունեմ, որ պետության կողմից գիտությանն ուղղված գումարներն օգնելու են՝ լրացնելու այդ բացը: Մենք փորձում ենք նաև այլ գործիքներ կիրառել և երիտասարդներին կապել բուհին, քանի որ մեր կադրային համակարգը որոշ մասնագիտությունների առումով «ծերացած է», և սա մեծ մարտահրավեր է մեզ համար:
Գիտությունն առավել գրավիչ պետք է դարձնել, գիտնականի կերպարը բարձրացնել, նրան իրական էլիտա համարել: Ամեն ինչ անում ենք այս ուղղությամբ, և մեր քայլերը համահունչ են Կառավարության քայլերի հետ: Գրավչությունը մեծացնելու համար զուգահեռաբար պետք է նաև բիզնեսի ներգրավվածությունը կրթական ոլորտում: Այս պահին գործարար շրջանակն այդքան էլ շահագրգիռ չԷ ներգրավվել կրթական համակարգում, սակայն ես կարծում եմ, որ սա ժամանակի հարց է:
Շատերը միայն պահանջում են, որ իրենց տան լավ կադրեր, բայց այդ կադրերի պատրաստման հարցում իրենք էլ պետք է աջակցեն: Օրինակ՝ ՏՏ ոլորտը հստակ դա հասկացել է և ներգրավված է կրթության ոլորտում: Դրա շնորհիվ ԵՊՀ-ում շուտով կբացվի արհեստական բանականության առաջին լաբորատորիան: Բայց, օրինակ, քիմիայի, երկրաբանության ոլորտներում այդպես չէ: Ճիշտ է, մենք հանդիպումներ ենք ունենում և փորձում համագործակցել բիզնես ոլորտի հետ (որոշ տեղերում հաջողություններ ունենք), սակայն դա բավարար չենք համարում դեռ:
- ԿԳՄՍՆ իր ռազմավարության մեջ նշել է, որ կրթական համակարգում պետք է ներառվի տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը՝ ինչպես բուհերում, այնպես էլ դպրոցներում: ԵՊՀ-ն այս առումով որքա՞ն հնարավորություն ունի, կա՞ն անհրաժեշտ մասնագետներ:
- Մենք մի շարք նոր ծրագրեր ևս առաջարկել ենք: Օրինակ՝ հիմա աշխատում ենք վրացագիտության մագիստրոսական ծրագրի զարգացման ուղղությամբ: Նաև հարևան երկրների մասով ունենք մի քանի ծրագրեր: ԵՊՀ-ի հիմնադիրը պետությունն է: Այս տեսանկյունից մենք պետք է պետության հետ մեր քայլերը համահունչ ու զուգահեռ տանենք:
- ԵՊՀ-ն վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է քննադատությունների կենտրոնում: Մասնավորապես մամուլում տարաբնույթ հրապարակումներ են լինում Մայր բուհի հետ կապված: Որքանո՞վ են արդարացված այդ քննադատությունները, և արդյոք հատուկ թիրախավորման միտում նկատո՞ւմ եք, թե՞ ոչ:
- Այո՛, երբեմն մամուլում հրապարակումներ են լինում, որոնք ընդհանրապես իրականության հետ աղերս չունեն: Ես բազմիցս ասել եմ, որ ԵՊՀ-ում մթնոլորտը շատ ընկերական է ու բավականին հանգիստ: Մեզ մոտ որևէ դժգոհություն չկա, և այդ տեսանկյունից երբեմն ծիծաղ են առաջացնում մամուլում տեղ գտած ստահոդ հոդվածները, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ: Ով գործ է անում, պարզ է, որ կարող է նաև քննադատվել: Սակայն մի բան է առողջ քննադատությունը, բոլորովին այլ բան՝ հերյուրանքը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT