Երևան
12 °C
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շարունակում է զբաղվել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված ու հիվանդանոցային բուժում պահանջող քաղաքացիների առողջության հարցերով:
Այն այժմ թերևս գործում է թեթև ծանրաբեռնվածությամբ, սակայն որոշ հիվանդներ կան նաև կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
ԲԿ-ի բուժանձնակազմի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդները գտնվում են ծայրահեղ կամ ծայրահեղ ծանր վիճակում:
«40-ից ավելի հիվանդ է բուժում ստանում վերակենդանացման բաժանմունքում: Գերակշռում են 60 տարեկանից բարձրները, սակայն բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչներ կան ընդհանուր բուժում ստացողների մեջ: Հիվանդների քանակը կոնկրետ նշել չեմ կարող, սակայն պատկերն այնպիսին է, որ ունենք թեթև ծանրաբեռնվածություն: Այս պահի դրությամբ քովիդով վարակակիրների մեջ գուցե քիչ են, որ ունեն հիվանդանոցային բուժման կարիք, սակայն հիվանդանոցում գտնվողների շրջանում ունենք ծանր պատկեր»,- նշեց Մանուկյանը:
Ըստ նրա՝ եթե համեմատական տանենք ԲԿ-ի երկու տարվա քովիդյան գործունեության հետ, ապա այս տարվա վերջին երեք շաբաթների ընթացքում աստիճանաբար նկատվել է քովիդով հիվանդների նվազում, որով պայմանավորված՝ նվազում է նաև հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդների քանակը: Չնայած թեթև ընթացքին՝ մասնագետը, միևնույն է, զգուշացնում է՝ քովիդը օրակարգից դուրս չի եկել:
«Բացառված չէ, որ դեռևս ունենանք քովիդով հիվանդների թվի աճ, այդ իսկ պատճառով ԲԿ-ն լիովին պատրաստ է դիմակայել քովիդի հետագա ալիքներին: Յուրաքանչյուր ալիքի ընթացքում ունեցել ենք վարակակիրների թվաքանակի աճ: Օրինակ՝ քովիդի «օմիկրոն» շտամի աճի դեպքում մենք աշխատեցինք ծանրաբեռնված ռեժիմով: Լինում էր, որ մեկ օրվա ավարտին ազատ մահճակալներ չէինք ունենում»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:
Քովիդով վարակակիրների շրջանում կան նաև պատվաստվածներ, սակայն հիվանդների մեջ գերակշռում են չպատվաստված անձինք: Հենց այդ անձանց դեպքում էլ հիվանդությունը ծանր կերպ է ընթանում:
Անդրադառնալով նաև այն խոսակցություններին, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շուտով կանցնի իր նախկին հիվանդանոցային ռեժիմին, Մանուկյանը նշեց՝ ԲԿ-ն, իհարկե, կվերադառնա բնականոն աշխատանքի, սակայն այս փուլում դեռևս վաղ է խոսել այդ մասին:
«Աշխարհի ոչ մի երկրում քովիդը օրակարգից հանված չէ, և դրա հետագա զարգացման ընթացքը կանխատեսել ու գնահատական տալ հնարավոր չէ: Այս պահի դրությամբ չկա որոշում, որ առաջիկա մեկ-երկու ամսում ԲԿ-ն կվերապրոֆիլավորվի ու կանցնի իր բնականոն գործունեությանը: Հիմա մեր կենտրոնը զբաղվում է քովիդով հիվանդների բուժմամբ և դեռևս շարունակում է»,- ասաց նա:
ԲԿ-ի բուժանձնակազմի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը խորհուրդ է տալիս գուշակություններով չզբաղվել, թե ԲԿ-ն ինչպես կշարունակի իր գործունեությունը, առավել ևս, որ ԲԿ-ի գործունեությունը որևէ գաղտնիք չի պարունակում.
«Ժամանակը կգա, համապատասխան որոշումը կկայացվի: Դա բացահայտ կտրամադրվի հասարակությանը, բոլորը կիրազեկվեն: Մենք նույնպես կցանկանանք, որ համավարակը օր առաջ շուտ ավարտվի, բայց ԲԿ-ն բոլոր դեպքերում, միևնույն է, զբաղվելու է մեր առողջապահական համակարգի խնդիրներով»,- հավելեց փոխտնօրենը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը ևս մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն դեռ շարունակում է կորոնավիրուսով հիվանդների սպասարկել: «Վերապրոֆիլավորման մասին որևէ որոշում չկա: Պետությունը շարունակում է հոգ տանել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց առողջության մասին»,- ասաց նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT