Երևան
12 °C
Ամեն ինչ սկսվեց սև «Մերսեդես»-ից: Դպրոցական էր, երբ մեքենան զրոյից իր ձեռքով ստեղծեց՝ իրականին չզիջող, բոլոր գործողությունները նույնությամբ կրկնօրինակած: Պետհամարանիշը հորինեց անձամբ ու ծնողներին ներկայացրեց մեքենա իր մտահղացմամբ:
Սովորական թուղթը գյումրեցի Վալերին, որպես հրաշք, գրավել է վաղ մանկությունից: Ասում է՝ 2-3 տարեկան է եղել, երբ ծնողները հասկացել են, որ հատուկ վերաբերմունք ունի ցանկացած թղթի նկատմամբ: Աստիճանաբար դրան գումարվել է ձեռքն ընկած ամեն իր ու նվեր ստացած ցանկացած խաղալիք ձևափոխելու, իր ուզած տեսքը հաղորդելու ունակությունը:
«Օրինակ՝ թուղթը, որ գցած է գետնին, արժեք չունի, բայց երբ ստեղծագործողն էդ նույն թուղթը գետնից կվերցնե, իմաստ ու շնորհ կհաղորդե, արդեն կդառնա կարևոր»,- նախքան իր հիմնադրած յուրատեսակ արվեստի փոքր թանգարանի ցուցանմուշներին և դրանց ստեղծման պատմությանն անցնելը՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է Վալեր Նազարեթյանը:
Առաջին լուրջ գործը 90 տոկոսը թղթից, մեխանիզմը տարբեր նյութերից պատրաստած սև «Մերսեդես»-ն է համարում, որն այս պահին չի ցուցադրվում՝ թարմացման կարիք ունի:


«Եղավ «Մերսեդեց Բենց»-ի փոքր մոդելը իմ մտահղացմամբ, իմ դիզայնով: Հիմա վերանորոգման խնդիր կա մի փոքր, շատ բացել-փակելուց դռները թուլացել են, բայց ամեն ինչ աշխատում է, նույնիսկ՝ թարթիչներն ու ղեկը»:
Ուսանողական տարիներին ու լարված պարապմունքների ժամանակ թուղթը կրկին Վալերի ներշնչանքը մնաց. սկսեց եկեղեցիների մանրակերտեր պատրաստել:
«Էդ ժամանակ դասախոսներիցս մեկն ասաց՝ սարքող ես, դե Օպերայի մանրակերտը սարքիր: Ու ես Օպերայի մանրակերտը 220 անգամ փոքրացրած իրական չափերից սարքեցի: Ստացվեց շատ հետաքրքիր գործ ու հիմա գտնվում է Օպերայում»,- ասում է Վալերը:

Որպես մանրակերտ՝ հետագայում նաև Գյումրու քաղաքապետարանի շենքն է պատրաստել, կրկին թղթից: Դա էլ քաղաքապետարանն է պատվիրել ժամանակին:
Աստիճանաբար թուղթը Վալերին այլ աշխարհ է տարել՝ դեպի երաժշտություն: Այսօր արդեն բոլորին զարմացնող աննկարագրելի փոքրիկ երաժշտական գործիքների հեղինակ է Վալեր Նազարեթյանը: Տուրիզմի մասնագետ, պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետի պատրաստած թղթե երաժշտական գործիքներն ունեն 100 տոկոսին մոտ ճիշտ հնչողություն, դրանցով ոչ միայն հիանալ, այլև նվագել է հնարավոր:


«Փողը՝ ծիրանի ճյուղից, ղամիշը՝ ցորենի հասկից, պատյանը՝ թղթից»,- իր պատրաստած առաջին երաժշտական գործիքը՝ հայկական դուդուկն է ներկայացնում Վալերը: Ափի մեջ կորող փոքրիկ գործիքն իրական չափերից 10 անգամ փոքրացված տեսք ունի, նվագում է իսկական մեծ դուդուկի նման:



Ապակե հաջորդ արկղիկում Վալերի մոր հուշերն են՝ 70-ականների Գյումրու բնակարաններից մեկի փոքրիկ մի անկյունն է ներկայացված՝ կարմիր հատակով, փայտե աթոռով և «ՍԱԿՏԱ» տեսակի ռադիոընդունիչ-նվագարկչով:
«Մամաս կպատմե, որ հիմնականում բոլորի տան հատակը կարմիր է եղել, պատերը՝ յուղաներկով ներկած ու վերևը՝ սպիտակ, որ ձեռք տայիր, մատներդ կփոշոտեր, կսպիտակեր: Երբ ինքը փոքր է եղել, խորհրդային արտադրության «ՍԱԿՏԱ» ռադիոընդունիչը կդնեին, ու եղել են պլաստինկաներ, որոնցով էլ լսել են Օֆելյա Համբարձումյան, Լուսիկ Քոշյան, Ռուբեն Մաթևոսյան, Ազնավուր: Խորհրդային տարիների շունչը ստացել եմ մամայիս պատմելով: Շատ բարդ աշխատանք էր, 8-9 ամիս եմ աշխատել սրա վրա»,- պատմում է Վալերը:



Չափերով փոքրիկ անցյալի այս անկյունն իսկապես կենդանի է, նվագարկիչն աշխատում է, միացնում ես հոսանքից ու լսում 70-ականներին սիրված արտիստների կատարումները:
Յուրատեսակ արվեստի փոքր թանգարանի ցուցանմուշներից են նաև աշխարհահռչակ Yamaha ֆիրմայի հարվածային գործիքները, գերմանական Vestmester ակորդեոնը, իսպանական Barcelona կիթառը:






«Ես ոչ թե մեր ազգայինն եմ ներկայացրել համաշխարհային գործիքների կողքին, այլ դրանք եմ ներկայացրել մեր դուդուկի հետ: Սա հատուկ իմաստ ունի»,- ընդգծում է Վալերն ու ցույց տալիս կրկին հատուկ իմաստ ունեցող ևս մեկ փոքրիկ նմուշ, սակայն արդեն ոչ թե երաժշտական գործիք, այլ նժարով կշեռք:
44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի անարդար վերաբերմունքն ու արձագանքն է եղել առիթը: Նժարներից մեկին մտովի Հայաստանն է դրել, մյուսին՝ արդարությունը: Ասելիքն էլ մեկն է՝ արդարությունը մարդու ձեռքում է:

Փոքրիկ այս գործիքները Վալերը պատրաստում է տան մի անկյունում: Չունի առանձին արվեստանոց, ասում է՝ դրա կարիքը չկա: Տնեցիները լավ գիտեն՝ ոչնչի ձեռք տալ չի կարելի, ոչինչ դասավորել ու տեղափոխել՝ առավել ևս: Հենց մուսան եկավ, միանգամից անցնում է գործի՝ անկախ ժամից ու զբաղվածությունից: Յուրաքանչյուր աշխատանք իր յուրահատկությունն ունի, հստակ կենտրոնացում է պահանջում:
«Շատ մանր ու բարդ աշխատանք է, ոչ թե դժվար, այլ աշխատատար: Մեկ դետալի վրա, օրինակ՝ գործիքների պատյանների փականի համար, 1 շաբաթ կծախսեմ, որ ճիշտ սարքվի: Պարտադիր բացվի ու փակվի, ճիշտ նույնը լինի:
Ցանկացած նոր բան, որ կսարքեմ, պետք է նախորդից ավելի լավը լինի: Ինչ էլ կսարքեմ, աշխատում եմ, որ անպայման շարժվող մասնիկներ ունենա, բացվի-փակվի, ինչ-որ գործողություն կատարվի, կենդանություն լինի: Շատ կարևոր է»,- ասում է Վալերը:



Բոլոր ցուցանմուշները բացառապես ձեռքով է պատրաստում, մեխանիկական միջամտություն որևէ սարքով չկա: Ավելին՝ իր արվեստի զարգացման համար հենց ինքն էլ գործիքներ է պատրաստում, իր մտքի ու ձեռքի լեզուն հասկացող:
«Փոքր դետալների համար պետք է նախ փոքր հարմար գործիք սարքել, ես էլ սարքել եմ: Հետո նոր էդ փոքր գործիքով փոքր դետալներն են ծնվում: Բայց մի հիմնական գործիք ունեմ, դա սուր դանակն է, ավելի ճիշտ՝ սայր է: Ճիշտ է, մեկ-մեկ կվնասվիմ, բայց մեծ բան չէ, կարևորն իմ աշխատանքն է: Միլիմետրի շեղում նույնիսկ չպետք է լինի, էղավ՝ գործը չի ստացվի»,- նշում է արվեստագետն ու ավելացնում. «Կյանքն էլ է նույնը՝ մի միլիմետր շեղվեցիր՝ հավասարությունը կխախտվի, դրա համար պետք է ամեն բան ճիշտ էղնի»:



Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT