ՌԴ-ից էներգակիրների ներմուծման արգելքի որոշումն ինչ ազդեցություններ կթողնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների վրա

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից բոլոր էներգակիրների ներկրման վրա։

«Սա մի քայլ է, որն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կոնգրեսում, և կարծում եմ՝ երկրում: Ամերիկացիները հավաքվել են՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին, և հասկանալի է, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմը «սուբսիդավորելուն»,- ասել էր Բայդենը։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ նմանատիպ յուրաքանչյուր սահմանափակում երկկողմանի ազդեցություն է ունենում:

«Խնդիրն այն է, որ ավելի շատ վնաս է կրում այն երկրի տնտեսությունը, որն ավելի փոքր է: Ամերիկյան տնտեսությունն ավելի մեծ է: Օրական 600 հազար բարել նավթի մասին է խոսքը, և դա եթե արտահայտենք մերօրյա գներով, մոտ 100 միլիոն դոլարի չստացված օգուտ է ռուսական կողմի համար: Բնականաբար, ամերիկյան ընկերություններին սա նույնպես ինչ-որ չափով վնասում է, քանի որ դրանք պետք է ավելի թանկ գնով նավթ բերեն: Սակայն այդ 100 միլիոնը ամերիկյան տնտեսության վրա ավելի քիչ ազդեցություն կունենա, քան ռուսական»,- կարծում է Քթոյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանից արտահանված նավթամթերքն ամերիկյան շուկայի փոքր մասն է: «Նավթի ու գազի պարագայում 3 տոկոս է կազմում, ինչը մեծ ազդեցություն չի ունենա ամերիկյան շուկայի վրա: Նրանք այդ 3 տոկոսը կարող են լրացնել այլ աղբյուրներից: Չնայած Ռուսաստանի համար էլ էական մեծ տոկոս չեն ԱՄՆ արտահանվող էներգակիրները: Երկու երկրների համար էլ շատ մեծ կորուստ չի լինի: Ռուսաստանը կարող է լրացնել այդ բացը Չինաստանի միջոցով: Ամեն դեպքում, կրիտիկական ազդեցություն Ռուսաստանի տնտեսության վրա այս որոշումը չի ունենա»,- նշում է տնտեսագետը:

Դիտարկմանը, ըստ Բայդենի, ԱՄՆ-ը պետք է դառնա էներգապես անկախ երկիր՝ ԵՄ-ի հետ քննարկելով Ռուսաստանի Դաշնությունից նավթից և գազից հրաժարվելու հեռանկարները, հարցին՝ Եվրոպան պատրա՞ստ է նույն սահմանափակումը կիրառել, Քթոյանն ասում է. «Բայդենն իր խոսքում նշել է՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ իր եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ ռուսական էներգակիրների ներմուծման արգելքին։ Սակայն Եվրոպան էլ իր միջոցառումների պլանն է մշակում, թե ինչպես աստիճանաբար ազատվել ռուսական էներգակիրների ազդեցությունից կամ ինչպես դրանք նվազագույնի հասցնել: Սակայն այդ պլանն իրագործելու համար տարիներ են պետք: Եվրոպական երկրներից էներգակիրների մասով Ռուսաստանից կախված են, օրինակ, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ: Նրանց մոտ ներմուծումը հասնում է մոտավորապես 25-28 տոկոսի»:

Սահմանափակումների ֆոնին նավթի կամ գազի թանկացումների մասին խոսելիս էլ տնտեսագետը նշում է՝ գների աճի գործընթացը, որը մենք տեսնում ենք, պատերազմական գործողությունների հետ են ավելի շատ կապված, քան ԱՄՆ-ի այս որոշման:

«Դժվար է առանձնացնել՝ ամերիկյան այդ հայտարարությունը գների մասով ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ: Բնականաբար, դա նույնպես ինչ-որ չափով կազդի: Սակայն քանի դեռ Եվրոպան չի հրաժարվում ռուսական էներգակիրներից, մեծ գնային փոփոխություններ չեն լինի: Իսկ ամբողջովին հրաժարվելուց Եվրոպան դեռևս շատ հեռու է»,- կարծում է նա:

Հայաստանի վրա սահմանափակումների ազդեցության մասին խոսելիս էլ Արմեն Քթոյանը նկատում է՝ ՀՀ-ն գազի մասով Ռուսաստանի հետ մեկ տարով պայմանագիր ունի, և մեզ մոտ գազի գնի փոփոխություն չի նկատվի:

«Հայաստան մատակարարվող գազը շուկայական գնի հետ փոխկապակցված չէ, այդպիսով՝ մեզ մոտ փոփոխություններ չեն լինի: Մենք ամենից շատ տուժում ենք ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Ֆինանսական անկայունություն կարող է ստեղծվել, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ՌԴ-ում են ապրում, կարող են խնդիրներ ունենալ աշխատավայրի հետ կապված, քանի որ հայերը հիմնականում շինարարության ոլորտում են աշխատում, իսկ այդ ոլորտի հետ կապված կարող են վերանայումներ լինել. շինարարությունը նմանօրինակ ճգնաժամային դեպքերում ավելի զգայուն է: Ուկրաինայից ունեինք որոշակի պարենային ներմուծում՝ ձեթեր, անասնակեր և այլն: Ներդրումային խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ մեր տնտեսությունը սերտ կապված է ՌԴ-ի հետ: Մեզ վրա, այո, սանկցիաների հետ կապված բացասական ազդեցությունները շատ են»,- նկատում է Քթոյանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2374 դիտում

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով