Երևան
12 °C
«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ Հատկանշական է, որ 2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։ Ա
Այսինքն, Հայաստանն այլևս չի դասակարգվում ազատականացված (կամ ընտրություններ անցկացնող) ավտորիտար ռեժիմների շարքում, այլ՝ վերելք գրանցելով ստացել է նոր դասակարգում, գրում է «Արմենպրես»-ը։
Մասնավորապես, զեկույցը գրում է, որ «երկու երկրներ՝ Հայաստանն ու Բոլիվիան, 2021թ.-ին ժողովրդավարական անցում կատարեցին ընտրական ավտորիտարիզմից դեպի ընտրական ժողովրդավարություն»։ Զեկույցը Հայաստանին, Վրաստանին և Ուզբեկստանին առանձնացնում է որպես Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկրներ՝ ընգծելով, որ համաշխարհային մասշտաբով Հայաստանը, Մալազիան և Սեյշելները վերջին տաս տարիների ընթացքում գրանցել են ընտրական մարմինների ինքնավարության (անկախության) էական առաջընթաց։ Զեկույցը նաև նշում է, որ 2011թ.-ից ի վեր տասը բարձրագույն ժողովրդավարացող երկրներից երեքն են վերջին երեք տարվա ընթացքում սկսել ժողովրդավարացման գործընթացը, որոնցից մեկը Հայաստանն է։
«V-Dem»-ի տվյալները երկու դիտանկյունից հատկանշական են։ Նախ՝ այն կիրառում է համապարփակ ու մանրակրկիտ ցուցանիշներ։ Երկրորդ՝ այն չափում է առանձին երկրների որակական առաջընթացն ու հետընթացը՝ ցուցիչների շարունակականությունը տարիների ընթացքում։
Մասնավորապես ներկայացվում են հետևյալ ցուցիչները՝ (ա) ազատական ժողովրդավարացման ինդեքս (liberal democracy index), (բ) ընտրական ժողովրդավարության ինդեքս (electoral democracy index), (գ) ազատական բաղադրիչի ինդեքս (liberal component index), (դ) էգալիտար բաղադրիչի ինդեքս (egalitarian component index), (ե) մասնակցային բաղադրիչի ինդեքս (participatory component index) և (զ) խորհրդակցական բաղադրիչի ինդեքս (deliberative component index)։
Ըստ «V-Dem»-ի՝ ընտրական սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ պարբերաբար ընտրությունների միջոցով կառավարիչներն հաշվետու են դառնում քաղաքացիների առջև։ Ազատական սկզբունքը թույլ է տալիս պաշտպանել անհատների և փոքրամասնության իրավունքները պոտենցիալ «մեծամասնական բռնատիրությունից» և պետական ճնշումներից։
Մասնակցային սկզբունքը ենթադրում է ուղղակի կառավարում և քաղաքացիների ակտիվ մասնակցություն բոլոր քաղաքական գործընթացներին (ընդգրկում է նաև քաղաքական մասնակցության ոչ ընտրական ձևերը, օր.՝ հասարակական կազմակերպությունները)։
Էգալիտար սկզբունքի համաձայն բոլոր խմբերը պետք ունենան հավասար դե յուրե և դե ֆակտո հնարավարություններ մասնակցության, քաղաքական պաշտոն զբաղեցնելու, օրակարգային հարցեր առաջադրելու, որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու։ Խորհրդակցական սկզբունքի համաձայն բոլոր հանրային բարիքին միտված քաղաքական որոշումները պետք է հիմնվեն հարգալից և հիմնավորված երկխոսության վրա, այլ ոչ թե՝ զգացմունքային կոչերի, նեղ խմբային շահերի և հարկադրանքի վրա։


Հատկանշական է, որ ընտրական ժողովրդավարությունը, մասնավորապես, ներառում է հինգը բաղադրիչներ։ Դրանք են՝ միավորվելու իրավունքը (freedom of association), ընտրական իրավունքը (suffrage), ազատ և արդար ընտրությունները (clean elections), գործադիրի ընտրությունը (executive election), արտահայտվելու ազատությունը (freedom of expression) և այլընտրանքային տեղեկատվության աղբյուները (alternative sources of information)։
Մաքուր (արդար և ազատ) ընտրությունները ենթադրում է գրանցվելու կեղծիքների բացակայությունը, համակարգված խախտումները, կառավարության կողմից ընդդիմությանն ահաբեկելը, ձայների գնումը և ընտրական բռնությունները։ Հետևապես, եթե անգամ իշխանությունը չի զբաղվում ընտրախախտումներով, ապա ավտորիտար կառավարումից մնացած բարքերը վտանգում են ընտրական ինստիտուտի կայացումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան
Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը. Հարությունյան
ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ
Նախիջևանի հարվածներից հետո կրկին ակտիվացել են սյունիքագուժները. Ղազարյան
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. Գոայից Երևան է տեղափոխվել ՀՀ 104 քաղաքացի
Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Հատուկ օպերացիա. ինչպես են ոստիկանները վնասազերծել Արաբկիրում կրակոց արձակած անձին. տեսանյութ
Համալսարաններից մեկի դասախոսը հայտնել է՝ մաքրուհիները տարել են 50 դրամանոցներով խնայատուփ՝ մոտ 1 մլն դրամով
Հարցվածների 17 տոկոսը Կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում է խաղաղության ապահովումը
Նախընտրական հարցումների արդյունքներով՝ վարչապետն ու իշխող քաղաքական ուժն առաջատար են
Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին
Իրանի հրթիռների և ռազմական ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է. Թրամփ
Մարտի 4-5-ը երկու թռիչքով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ. կա ևս մեկ թռիչք
ՀՀ-ի՝ առավել կարևոր քաղաքական գործընկերներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան. ՄՀԻ հարցման արդյունքները
Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ. տեսանյութ
Միջադեպ Արաբկիր վարչական շրջանում. մանրամասներ
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում լրացնել տվյալները
ԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավին, որն օգտագործվում էր անօդաչու սարքերի արձակման համար. տեսանյութ
Մեր հերթական դղյակը, այս անգամ՝ Կապանի երեխաների համար. Չախոյան
C360. Օրիգինալ նվերներ կանանց համար
Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքը կառուցված և վերազինված է. վարչապետ
ԱՄՆ-ն 3 օրում խորտակել է իրանական 24 նավ. նրանց ռազմածովային ուժերը ոչնչացված են. Թրամփ
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Որ քաղաքական ուժը որքան ձայն կարող է ստանալ. Սիմոնյանը IRI ընկերության վերջին հարցումներով է կիսվել
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կա տուժած
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Պայթյnւն Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում գտնվող մեքենայում․ կա տուժած
Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Գյումրեցիների քվեները գողանալու «պատիվն ունեցած» Գրիգորյանը կծվարի իր քաղաքական նախահայր Ծառուկյանի թևի տակ
Չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին․ ՔՊ վարչության որոշմամբ՝ իմ թեկնածությունը չեղարկվել է․ Դանիելյան
Երևանում տնակ է այրվել․ տուժածը հոսպիտալացվել է
Արարատ Միրզոյանն ու ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ
Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով
Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է, ես անձամբ պետք է մասնակցեմ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը․ Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT