Ուկրաինան կարող է մաշող դիմակայություն ցուցաբերել, բայց մեծ հեռանկարներ չկան՝ հաջողության համար. Հակոբ Բադալյան

Շուրջ 13 օր է՝ շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի ավարտը կարծես թե դեռ չի նշմարվում:

Կողմերն արդեն 2 անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ, սակայն ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար ամենաբաղձալի հարցի պատասխանը, թե ե՞րբ է երկրներում հաստատվելու խաղաղություն, ուշանում է: Բանակցությունների երրորդ փորձն արվելու է այսօր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանը նկատեց՝ կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունների արդյունքների մասին չեն բարձրաձայնելու:

«Դա հատկանշական է և վկայում է, որ քննարկումները կրում են առարկայական բնույթ, բայց նրանք հեռու են ընդհանուր համաձայնության գալուց: Սա վկայում է նաև այն, որ քննարկվող հարցերում կան որոշակի տարրեր, որոնց հանրայնացումը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին: Անկասկած է, որ բանակցությունները ձևական չեն»,- կարծում է Բադալյանը:

Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք նաև բանակցություններ, որոնք տարվում են այլ երկրների մասնակցությամբ:

«Ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները: Հայտարարվեց, որ Անթալիայի ֆորումի ժամանակ հնարավոր է՝ տեղի ունենա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների մասնակցությամբ: Մենք տեսնում ենք նաև բանակցություններ Ռուսաստան-Իսրայել ֆորմատով: Բազմաշերտ իրավիճակ է ստեղծված, և որևէ շուտափույթ լուծում մոտ ապագայում չի սպասվում»,- ասում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ հակամարտության տրամաբանությունը եթե շարունակվի նույն ռեժիմով, ինչ հիմա է, Ուկրաինան երկար չի կարողանա դիմադրություն ցույց տալ. «Սա արձանագրում են նաև միջազգային դերակատարները: Բայց մենք տեսնում ենք նաև այն, որ Ուկրաինան առնվազն համառ դիմադրություն դեռ ցույց տալիս է ուժերի հարաբերակցության այնպիսի պայմաններում, երբ բավականին մեծ են Ռուսաստանի սպառազինության թվաքանակը և օդային գերակայությունը»:

Բադալյանը նկատում է՝ Ուկրաինան չունի օդային դիմադրության հնարավորություն և ոչ էլ՝ պաշտպանական. «Այդ պատճառով էլ Ուկրաինայի իշխանություններն անընդհատ դիմում են արևմտյան գործընկերներին, որպեսզի առանցքային օժանդակություն ցուցաբերեն և փակեն Ուկրաինայի օդը, տրամադրեն հարվածային ավիացիա: Այս հարաբերակցության պայմաններում Ուկրաինան, իհարկե, կարող է մաշող դիմակայություն ցուցաբերել, բայց մեծ հեռանկարներ չկան Ուկրաինայի հաջողության համար»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ գործողությունները, որոնք ընթանում են, միայն ռուս-ուկրաինական չեն: «Ուկրաինան դարձել է մարտադաշտ՝ համաշխարհային գլոբալ հարցերի լուծման համար: Տեսնում ենք, որ կուտակված է համաշխարհային մեծ հարցերի մի կծիկ՝ թե՛ ռուսական օրակարգի տեսանկյունից, թե՛ ամերիկյան և թե՛ այլ խոշոր խաղացողների: Եվ այդ փոփոխությունները տեղի են ունենում ռազմական և դիվանագիտական գործողությունների տեսքով, ինչպես նաև՝ տնտեսական քայլերով: Ռուսաստանի դեմ սանկցիաները միտված են խորապես վերափոխելու համաշխարհային տնտեսության կառուցվածքը: Սրանք գլոբալ փոփոխություններ են, որոնք արտահայտվում են Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններով»,- կարծում է Բադալյանը:

Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը՝ քաղաքագետը նկատում է՝ ՀՀ-ի համար չեզոք դիրքորոշումը ամենանախընտրելին է:

«Միևնույն ժամանակ, պետք է փորձենք այդ չեզոքությամբ ակտիվ աշխատել մեր սեփական օրակարգի շրջանակում: Մենք ունենք լրջագույն խնդիրներ ռեգիոնալ իրավիճակի համատեքստում: Պետք է ակտիվ աշխատենք բոլոր դերակատարների հետ՝ մնալով չեզոք»,- ասում է նա:

Խոսելով այս օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանների լարվածության ակտիվության և հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մասին՝ Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ լարվածության ռիսկերը միշտ բարձր են:

«Ուկրաինական ճգնաժամն ավելացրել է լարվածության ռիսկերը: Օրինակ՝ կովկասը կարող է դիտարկվել ՌԴ-ին թիկունքից ճնշելու միջոց: Կասկած չկա, որ այստեղ լարվածությունը ռիսկ է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար, որը զբաղված է Ուկրաինայով և չի ցանկանա խնդիրներ ունենալ: Հայաստանը պետք է ամեն բան անի ինքնապաշտպանությամբ և միևնույն ժամանակ աշխատանք տանի ակտիվ դերակատարների հետ՝ ռիսկերը չեզոքացնելու համար»,- եզրափակեց զրուցակիցը:

Տպել
2634 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել