Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, պայմանավորվել հումանիտար միջանցքների շուրջ ու հայտնել Զելենսկիին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցում նշել է, որ Կիևը չի կատարել Մարիուպոլից և Վոլնովախայից մարդասիրական միջանցքներ տրամադրելու համար ձեռք բերված պայմանավորվածությունների կետերը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանման հարցը։ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևը դեռևս չի կատարում նման սուր հումանիտար հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է մամուլի ծառայությունը:

Խոսքը մարտի 5-ին ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայում հայտարարված «լռության ռեժիմի» մասին է, որի ժամանակ խաղաղ բնակիչները ստիպված էին լքել Մարիուպոլն ու Վոլնովախան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացիների մահվան համար մեղավոր են նաև արևմտյան երկրները, որոնք հրաժարվել են փակել Ուկրաինայի երկինքը ռուսական ինքնաթիռների համար։

Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը, ըստ ռուսական լրատվամիջոցների, տևել է 1 ժամ 45 րոպե, նրանք պայմանավորվել են այսօր արդեն մարդասիրական միջանցքների տրամադրման շուրջ:

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնը զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մակրոնը Զելենսկիին հայտնել է ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի բովանդակության մասին և անդրադարձել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությանը։

Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայում հումանիտար իրավիճակը։ 

Ֆրանսիայի ղեկավարը խոսել է Ուկրաինային մարդասիրական օգնության առաքումը երաշխավորելու անհրաժեշտության մասին, որի շուրջ զրուցել է նաև Պուտինի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1611 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում