Երևան
12 °C
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել նրա վրա: Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք: Ոչ: Միջուկային զենք ունե՞նք: Ոչ: Ես ինչ պետք է ասեմ, ում եմ ինչ-որ բան տալու»,- ասել է նա արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Կիևը պատրա՞ստ է երաշխիքներ տալ։
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը:
Հարցին, թե արդյոք ցանկանում է խոսել Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է, որ պետք է խոսի նրա հետ։ «Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, քանի որ այս պատերազմը դադարեցնելու այլ ճանապարհ չկա, դրա համար ես ստիպված եմ»,- ասել է նա։
Միաժամանակ Զելենսկին խնդրել է ՌԴ նախագահին դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։ «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ, ես չեմ կծում, ես նորմալ մարդ եմ: Նստիր հետս, խոսիր, ինչի՞ց ես վախենում, մենք չենք կծում: Մենք չենք սպառնում որևէ մեկին, մենք ահաբեկիչ չենք, մենք բանկերը չենք գրավում, և օտար հողեր չենք գրավում մենք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նման բանակցությունները բարդ է անվանել, սակայն ընդունել է ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունը։ «Կան բաներ, որոնցում պետք է ինչ-որ փոխզիջումներ գտնել, որպեսզի մարդիկ չմահանան: Բայց կան հարցեր, որոնցում փոխզիջումներ չկան: Այնուամենայնիվ, դուք չեք կարող դա վերցնել և հեռանալ՝ ասելով. «Ձեր երկիրը՝ Ուկրաինան, Ռուսաստանի մի մասն է: Սա անհնարին է»,- ասել է նախագահը:
Զելենսկին կարծում է, որ ռուսական կողմի առաջարկները ապագա փոխզիջման վերջնական տարբերակը չեն։ «Ես չեմ վերաբերվում ձևակերպմանը որպես հաստատուն մտքի: Ձևակերպման հարցը մեր պայմանավորվածությունների և ցանկությունների հավասարակշռման խնդիր է»,- նկատել է Ուկրաինայի ղեկավարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT