Ինչպե՞ս է գազի գինը փոփոխվել սպառողների տարբեր խմբերի համար

02/03/2022 schedule22:40

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից այս տարվա հունվարի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացվել սպառողներին վերջնական վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, ինչի վերաբերյալ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել մարտի 1-ի նիստում։

Ըստ փոփոխությունների՝ այս տարվա ապրիլի 1-ից բնակչության համար գազի գինը կսահմանվի 143,7 դրամ/խմ՝ բարձրանալով 4,7 դրամով կամ շուրջ 3,4%-ով։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր նվազեցնել գազի սակագինը բնակչության համար 2,4%-ով կամ 3,35 դրամով՝ փոխարենը բարձրացնելով սակագինը անապահով ընտանիքների և էականորեն ավելի բարձր գին սահմանելով գազի խոշոր սպառողների համար։ Խոշոր սպառողների համար գազի գնի կտրուկ բարձրացումը կարող էր հանգեցնել որոշ տեսակի ապրանքների կտրուկ գնաճի, ինչն էլ շղթայական ազդեցություն էր ունենալու բնակչության գնողունակության վրա և արդյունքում ավելի մեծ վնաս էր հասցնելու սպառողների գրպանին։

274660019_991529578116989_7371127024022447239_n.jpg (127 KB)

Չնայած նրան, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր անապահով ընտանիքների համար գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց 100 դրամից դարձնել 135.65 դրամ՝ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել, որ տարեկան մինչև 600 խմ սպառվող գազի սակագինն այդ սոցիալական խմբի համար չի փոփոխվի։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար գազի սակագները նույնպես կփոփոխվեն։ Պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը կլինի 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։

ՀԾԿՀ որոշման համաձայն՝ գազի գինը կթանկանա ընդամենը 4,3%, այլ ոչ թե 26,1%-ով, ինչպես առաջարկել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ջերմոցային տնտեսությունների համար այս սակագները կգործեն սեզոնայնությամբ պայմանավորված՝ տարվա մեջ գազի ամենաշատ սպառման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը։

Վերը նշված խմբերում չներառված մյուս բոլոր սպառողների համար, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների համար, վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետրի համար նախկին 139.000 դրամի փոխարեն կսահմանվի 143.700 դրամ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ նախկին 255․91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։

Ըստ էության՝ ՀԾԿՀ-ն փորձել է հավասարակշռել սակագները և մինչև 10 հազար խորանարդ մետրի սպառման դեպքում գազի սակագինը «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկած 2,4%-ով նվազեցնելու փոխարեն՝ բարձրացնել այն 3,4%-ով՝ կանխելով 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար 26,1%-ով սակագնի կտրուկ բարձրացումը։

Տպել
6468 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին