2021-ին 51 քրեական գործ է հարուցվել ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

ՀՀ դատախազությունում իրականացված ամփոփմամբ պարզվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված 556 քրեական գործ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով դատախազին բացառիկ իրավունք է վերապահված հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի բոլոր այն դեպքերով, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ Դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների կողմից 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է ընդհանուր 51 քրեական գործ, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 3.5 անգամ:

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և այլ մարզերում կատարված ընտանեկան բռնությունների դեպքերով՝ հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 37-րդ հոդ­վա­ծների հատկանիշներով:

Ընդ որում, դրանց մի մասը դատախազների կողմից հարուցվել է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններում քրեադատավարական կարգով նախապատրատված նյութերի հիման վրա: Իսկ մի մասի դեպքում դատախազները քրեական գործեր հարուցել են այն բանից հետո, երբ ստուգելով նախապատրաստված նյութերով հետաքննության մարմինների կողմից հիմնականում հաշտության հիմքով կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, պարզել են, որ բռնարարքներից տուժած անձինք, ըստ էության, գտնվում են անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ, ինչի  պատճառով չեն կարող ինքնուրույնաբար պաշտպանել իրենց իրավաչափ շահերը: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս 2018թ. դատախազների համար մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության մեջ լինելու հանգամանքը:

Այս համատեքստում վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները վերոնշյալ բոլոր դեպքերով կազմակերպել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ՝ անձամբ հավաստիանալու ընտանիքում բռնության ենթարկված անձի անօգնական վիճակում գտնվելու, ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու, կյանքին կամ առողջությանն իրական և անմիջական վտանգ սպառնալու մեջ:

Ընդհանուր առմամբ 2021թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտանեկան բռնությունների վերաբերյալ 129 քրեական գործ՝ 135 անձի վերաբերյալ:

Հարկ է նշել նաև, որ 2016թ. Լոռու մարզում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի վերաբերյալ գործով 2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և համաձայնելով դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, կայացրել էր ընտանեկան բռնությունների դեպքերով քննությունների, արարքի որակման տեսանկյունից կարևոր, նախադեպային որոշում տուժողի՝ բռնարարից նյութական կախվածության մեջ գտնվելու, վերջինիս գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, փաստել էր, որ առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։

Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում էր արտահայտել նաև առ այն, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հնարավորությունից:

Տպել
645 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ

Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

41-ամյա Արմինկայի նոր ֆոտոշարքը

Ինչու է ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ՆԳՆ-ն նոր սարքեր է ձեռք բերել. կարևոր լուր՝ ճանապարհային անվտանգության ապահովման առումով

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, քամու ուժգնացում

Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

Այսօր ՔՊ վարչության նիստ նախատեսված չէ

Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Ես նրան վռնդել եմ արվամոլության համար. Գասպարյանը դատարանում խոսել է «Դոգի» մասին

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին

Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ (տեսանյութ)

Օրերս ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը գործուղվել է Գերմանիա

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Արտերկրում ապրող հայ պատանիները երազում են զարգացնել հայկական ֆուտբոլը․ Արշակյանը ԱՄՆ-ում է

ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից նոր բուժառուներ են տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ

«Ես երբեք չեմ մոռանա». Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ճամփորդությունից

Քննարկվել են Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և Հյուսիս-հարավ միջանցքի աշխատանքները

Չկա ավելի հաճելի երևույթ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հաստատվել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում

Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար. Սաֆարյանը՝ Կարապետյանին

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է ՀԷԿ-ի տրանսֆորմատորների ռելսուղու վերանորոգման մրցույթի հայտեր

Էդուարդ Սպերցյանը՝ Իտալիայի «Միլանի» և Ֆրանսիայի «Մարսելի Օլիմպիկի» ուշադրության ներքո

Երևանի բոլոր պոլիկլինիկներն ու Շտապ օգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է գույքը, դաստիարակչուհու հետ միասին կաշառքներ ստացել

Պապիկյանը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, առաջնագծի կահավորումը. հանդիպում ԶՈՒ-ում

«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի կալանքը կմնա անփոփոխ

Աճել է արդյունաբերության և առևտրի ծավալը. հրապարակվել են փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները

Կարևոր. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

«Դադարեցրե՛ք շրջափակումը». հաջակցություն Արցախի՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ պաստառ է պարզվել

Դոնֆրիդը Բայրամովին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական շարժերի կապակցությամբ

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել

ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին

Իրավաբանական անձինք կարող են պետռեգիստրի ծառայություններից օգտվել Հայփոստի բաժանմունքներում ևս

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

Բրյունետի հոլովակը դիտումների քանակով «Յութուբ»-ում երկրորդն է

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն