Ովքեր են ներգրավված նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների գործում. ՔԿ-ն նոր մանրամասներ է բացահայտել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանի, «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի եւ եւս 9 մեղադրյալների գործի նախաքննությունն ավարտվել է:

Նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների մասին առաջին անգամ բարձրաձայնվել էր 2019 թվականին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ քաղաքացիները, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում՝ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումներ: Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: 

ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ:

Ըստ քննչական կոմիտեի՝ Անուշ Գարսանցյանը, 2005 թվականի նոյեմբերի 29-ից սկսած, օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ միջազգային որդեգրումներով զբաղվող «Արկոբալենո Օնլուս», «Ֆամիլիա Ինսիեմե Օնլուս» և «Անպաս Օնլուս» կազմակերպություններից, «Արկոբալենո Օնլուս» կազմակերպության աշխատակից Դանիելլա Զելլայից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել է իր բանկային հաշիվներին ստանալ գումարային փոխանցումներ: Իսկ արդեն 2007 թվականի հունիսի 1-ից սկսած՝ նշված կազմակերպությունները սկսել են Կոնվենցիայի շրջանակներում գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:

Կազմակերպված խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանը, 2005 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում իր անվամբ միայն բանկային փոխանցումների միջոցով ստանալով ավելի քան 1.200.000 եվրո, վերահսկողություն է իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ: Բացի նշված գումարները, վերջինս ավելի քան 500.000 եվրո գումար է ստացել նաև իր հետ փոխկապակցված այլ անձանց միջոցով:

Անուշ Գարսանցյանը ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացների իրականացման քողարկման տակ ՀՀ քաղաքացի երեխաների՝ օտարերկրացիների խնամքին հանձնելու նպատակով վաճառքը կատարելու համար ստեղծված և իր կողմից ղեկավարվող կազմակերպված խմբի կազմում ընդգրկել է ծննդօգնություն իրականացնող՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն (Հանրապետական ծննդատուն) Ռազմիկ Աբրահամյանին, որը կազմակերպված խմբի կազմում ստանձնել է իր ուրույն դերակատարությունը:

Ռազմիկ Աբրահամյանը, որպես հիվանդանոցի տնօրեն, իր ունեցած պաշտոնեական դիրքի օգտագործմամբ նույն ընկերության ծննդատուն դիմած թիրախային խմբի ծննդկաներին, որոնք հղիացել են արտամուսնական հարաբերություններից եւ ցանկացել ընդհատել հղիությունը կամ սոցիալական այլ պատճառներով պայմանավորված՝ հրաժարվել երեխաների խնամքից, իրենց նորածիններից հրաժարվելուն ուղղված ակտիվ գործողությունների՝ հորդորների կիրառմամբ, ծննդկաններից ստացել է երեխաների նկատմամբ ունեցած՝ նրանց ծնողական իրավունքներից հրաժարվելու եւ որդեգրման համաձայնություն տալու վերաբերյալ դիմումներ: Առանձին դեպքերում ծննդկաններին և նրանց հարազատներին նորածինների առողջական վիճակի վերաբերյալ տրամադրվել են բարդացված տեղեկություններ:

Կազմակերպված խմբի մյուս անդամ՝ հիշյալ ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, կատարել է այդպիսի դիմումների ձևակերպումները, երեխաների ծննդյան վկայականների և նրանց մանկատուն ընդունելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հավաքագրումն ու կազմումը, բացի այդ, երեխայի ծնողներին հայտնել է նրա առողջական վիճակի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հորդորելով հրաժարվել երեխայից: Կազմակերպված խմբի կազմում ընդգրկվել է նաև նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Շահբազը:

Խմբի հիշյալ անդամները ձեռնամուխ են եղել նաեւ ծննդաբերությունը կազմակերպել այնպես, որպեսզի երեխաները ծնվեն առողջական լուրջ խնդիրներով, և այդ խնդիրները ներառվեն երեխայի առողջական վիճակի վերաբերյալ կազմված էպիկրիզներում:

Մասնավորապես՝ խմբի վերը նշված անդամներից Ռազմիկ Աբրահամյանը եւ Արամ Շահբազը, քաջատեղյակ լինելով, որ անհաս նորածինների մոտ բարձր է հիվանդացության և մահացության հաճախականությունը, իսկ նրանք, որոնց կյանքը հաջողվում է փրկել, կարող են հայտնվել հաշմանդամության եւ կյանքի ցածր որակի ռիսկային խմբում, հայտնի ռիսկի գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն կազմակերպել են ծննդկանների՝ չհիմնավորված կերպով, մտացածին հիմքերով վաղաժամ ծննդաբերությունները:

Վաղաժամ ծննդաբերություններ կազմակերպելու հետեւանքով երեխաները ծնվել են բազմաթիվ հիվանդություններով, իսկ Արշակ Ջերջերյանի կողմից այդ հիվանդությունների վերաբերյալ կազմվել են էպիկրիզներ, որոնք, որպես կանոն, պարունակել են առողջական նույնանման խնդիրների վերաբերյալ տվյալներ:

Կազմակերպված խմբի անդամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը վերացրել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքն իրականացնելու խոչընդոտները: Խաչատրյանն անձամբ խոչընդոտել է ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող անձանց երեխաների որդեգրմանը, ինչպես նաև «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշված անձանց ներկայացնելով իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձանց՝ օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացը դյուրին դարձնելու, արագացնելու և ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով:

Կազմակերպված խմբի անդամ, «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանն իր հերթին Անուշ Գարսանցյանի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելու համար կատարել է այդ երեխաներին մանկատուն ընդունելուն, նրանց որդեգրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալուն կամ դրանցում առկա թերացումների վերացմանն ուղղված գործողությունները, իսկ մանկատուն ընդունվելուց հետո՝ վերացրել կազմակերպված խմբի նպատակներին հասնելու խոչընդոտները, խոչընդոտել որդեգրման ենթակա երեխաների ու որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների հանդիպումներին, կազմակերպել՝ երեխաների հիվանդությունների վերաբերյալ ծննդատանը կազմված էպիկրիզներում առկա հիվանդությունների՝ մանկատան էպիկրիզներում նույնությամբ պահպանվելը, մտացածին հիվանդությունների ավելացումը:

Կազմակերպված խմբի անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը և նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանը, տեղեկացված լինելով, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Անուշ Գարսանցյանին փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման գործընթացի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաև գործընթացների իրականացման համար առաջացած անհրաժեշտ այլ ծախսերի համար պահանջվող գումարների չափերից ակնհայտորեն բարձր գումարներ, գիտակցելով, որ Անուշ Գարսանցյանը ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառում է երեխաներին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող ՀՀ կենտրոնական մարմնի անունից ստորագրել են Իտալիայի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման համար էական նշանակություն ունեցող՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություն՝ այդ կերպ վերացնելով կազմակերպված խմբի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն ավարտին հասցնելու խոչընդոտներ՝ ստեղծելով հնարավորություն՝ կազմակերպված խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանի կողմից երեխաների վաճառքն ավարտին հասցնելու համար:

Կազմակերպված խմբի մյուս անդամ՝ Անուշ Գարսանցյանի մտերիմ, թարգմանչուհի Քրիստինե Նարինյանը, զբաղվել է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ փաստաթղթերի թարգմանությամբ, ուղեկցել է վերջիններիս պետական հիմնարկներ, կատարել նաև բանավոր թարգմանություններ, ինչպես նաև տրամադրել միջոցներ կազմակերպված խմբի նպատակը՝ օտարերկրացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքն իրականացնելու համար, նախապես խոստացել է ձեռք բերել և իրացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ երեխաների վաճառքի արդյունքում իրեն փոխանցված գումարները՝ հանձնելով դրանք կազմակերպված խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանին: Կազմակերպված խմբի վերը նշված անդամները կայուն հարաբերություններ են պահպանել միմյանց հետ, գործել անխախտ համաձայնությամբ, բարձր աստիճանի կազմակերպվածությամբ և ունեցել հանցավոր գործունեությամբ տևական ժամանակով զբաղվելու նպատակ:

Քննության ընթացքում բացահայտված դեպքերից հատկանշական է Երեւանում ընկեցիկ երեխայի դրվագը, որին օտարերկրացիների կողմից որդեգրման գործընթացը քրեական գործի քննության ընթացքում արդեն իսկ սկսված է եղել, սակայն հետագայում կասեցվել է, քանի որ պարզվել է էպիկրիզում սխալ տեղեկատվության առկայության հանգամանքը, համաձայն որի՝ առողջ երեխան դիտավորությամբ ներկայացվել է որպես մեկ ոտքը կարճ: Այն բանից հետո, երբ փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան չունի որեւէ առողջական խնդիր, կարճ ժամանակում վերջինս որդեգրվել է ՀՀ-ում բնակվող եւ ազգությամբ հայ ամուսնական զույգի կողմից:

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպված խմբի անդամները, չնայած ներկայացված փաստերին, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Խմբի մի շարք անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել դատարան, սակայն դրանք մերժվել են, ինչի արդյունքում էլ ներկայումս բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ, և նրանց նկատմամբ ընտրված են այլ խափանման միջոցներ: Կազմակերպված խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրված նաև առանձնապես խոշոր չափով փողերի լվացում կատարելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ սույն քրեական գործը առնչվում է որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկություններին, եւ դրանով դատաքննությունը պետք է կատարվի դռնփակ դատական նիստերում, պաշտպանական կողմը, քաջատեղյակ լինելով այդ հանգամանքին, հայտարարում է, որ ամեն բան անելու է, որպեսզի կատարվի հրապարակային դատաքննություն:

Հավելենք, որ թեպետ տվյալ գործի մի մասով նախաքննությունն ավարտվել է, ու գործը դատարանում է, սակայն ՀՀ քննչական կոմիտեի եւ պետական այլ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում դեռևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ տվյալ հանցագործության ամբողջական շրջանակը բացահայտելու ուղղությամբ եւ պետական համապատասխան քաղաքականության արդյունքում արվում է առավելագույնը՝ անցյալի արատավոր բարքերն արմատախիլ անելու ու հետագայում նմանօրինակ երևույթները բացառելու նպատակով:

Հ.Գ. - Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ խմբի գործունեության ընթացքում պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձինք այլեւս չեն զբաղեցնում իրենց զբաղեցրած պաշտոնները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8445 դիտում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ