Ուկրաինան, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, Զելենսկին էլ փախչելու է երկրից. Կարեն Հովհաննիսյան

Ռուսաստանի Դաշնությունը վաղ առավոտից ռազմական գործողություններ է սկսել Դոնբասում։ Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում: Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները համապատասխան փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար:

Ռուս-ուկրաինական հակամարտության և հետագա զարգացումների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության հետագա զարգացումների վերաբերյալ: Երկարաժամկետ մարտեր սպասվո՞ւմ են:

- Պատերազմը, կարծում եմ, երկար չի ձգվի: Ուկրաինական բանակը կարծես թե որևէ դիմադրություն ցույց չի տալիս: Բացի դրանից, կոալիցիոն ուժերը՝ ՆԱՏՕ-ն կամ արևմուտքը, չեն խառնվում ռազմական գործընթացներին, բավարարվում են կոչերով ու հայտարարություններով: Ռուսաստանն Ուկրաինայի իշխանություններին կզրկի երկիրը ղեկավարելուց: Հակամարտությունն էլ այսպիսով կհամարվի հանգուցալուծված: Այս պատերազմն աշխարհին ոչինչ չի տալու: Պարզապես վերականգնվելու է Ռուսաստանի անվտանգային գոտին: Եվ այսպիսով՝ Ռուսաստանը կփորձի վերականգնել նաև մնացած բոլոր անվտանգային գոտիները, որոնք հետխորհրդային ժամանակներում չեզոքացվել էին արևմուտքի կողմից:

- Կան պնդումներ, համաձայն որոնց՝ այս պատերազմը հրահրեց արևմուտքը, իսկ այժմ պարզապես դիտորդի դրում է հանդես գալիս: Համակարծի՞ք եք:

- Այո, այդպես է: ՆԱՏՕ-ն և արևմուտքը արջի ծառայություն մատուցեցին Ուկրաինային, փափուկ բարձ դրեցին այդ երկրի գլխի տակ: Եթե ժամանակին որևէ ռազմական օգնություն ցուցաբերեին, կանգ կառներ Ռուսաստանը: Ի վերջո, լայնածավալ ռազմական գործողությունները տանելու էին Երրորդ համաշխարհային պատերազմի, և դրան Ռուսաստանը չէր գնա: Բայց աշխարհը կրկին մենակ թողեց հետխորհրդային երկրներից մեկին, այս դեպքում՝ Ուկրաինային: Եվ ես կարծում եմ՝ Դոնեցկը և Լուգանսկն այլևս Ուկրաինայի մաս չեն կազմելու: Ստացվեց, որ քանդեցին պետություն՝ իրենց ոչ հեռատես քաղաքականությամբ:

- Թուրքիան Ուկրաինայի բարեկամ երկիրն է: Զելենսկին ռազմական օգնություն է խնդրել նրանից: Ինչ եք կարծում՝ Թուրքիան և՞ս դիտորդի դերում հանդես կգա, թե՞ օգնության ձեռք կմեկնի Ուկրաինային:

- Թուրքիայից ոչինչ ակնկալել պետք չէ: Նրա հետաքրքրությունը Ղրիմն է, որը չի գտնվում Ուկրաինայի վերահսկողության տակ: Ուկրաինան դառնում է ոչ կարևոր գործոն Թուրքիայի համար, սիրելի գործընկեր էլ դառնում է Ռուսաստանը: Ուկրաինայի խնդրանքը Թուրքիային, որ փակեն Բոսֆորի նեղուցը և ռազմական օգնություն ցուցաբերեն, էրդողանամերձ փորձագիտական դաշտում ծիծաղով են ընդունել: Իրենց մամուլում շրջանառվում է, որ չեն կարող Ռուսաստանի նման գործընկերոջ հետ հարաբերությունները խաթարել Ուկրաինայի պատճառով:

- Ինչ եք կարծում՝ Ուկրաինան պատրա՞ստ է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պատերազմի:

- Ուկրաինան, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Ռուսաստանը ժամերի ընթացքում շարքից դուրս հանեց նրանց բայրաքթարները, ռազմական կարևոր նշանակություն ունեցող զենք-զինամթերքները: Այն ի վիճակի չէ նույնիսկ Կիևը պաշտպանելու:

- Առաջիկայում ի՞նչ քաղաքական զարգացումներ տեղի կունենան Ուկրաինայում:

- Չեմ ակնկալում Զելենսկիի հրաժարականը: Նա ուղղակի կփախչի Ուկրաինայից: Ուկրաինայի այն տարածքը, որը կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ, կունենա նոր՝ ռուսամետ իշխանություն: Չի բացառվում, որ մոտակա մի քանի տարում վերականգնվի Խորհրդային միության մոդելը:

- Ըստ Ձեզ՝ Հայաստանը այդ մոդելի մաս կդառնա՞:

- Միութենական պետության կազմում արդեն ուրվագծվում է, թե ովքեր են լինելու. Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, ամեն բան անելու են, որ Ադրբեջանին էլ ներգրավեն այդ ցանկի մեջ:

- Այսօր հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ Ձեզ՝ այցը կապվա՞ծ է Ռուսաստան-Ուկրաինա ռազմական բախման հետ:

- ՌԴ-ն այս պահին գտնվում է ռազմական գործողությունների մեջ, և շատ նորմալ է, որ նրա ռազմավարական գործընկերն այցելում է Մոսկվա: Չեմ կարծում, որ այցը կապված է միայն ստեղծված իրավիճակով:

- Պատերազմի երկարաձգվելու դեպքում ՀՀ-ն, որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, կտրամադրի՞ իր զինուժը: Տեսնո՞ւմ եք այդպիսի հեռանկար:

- Աստված մի արասցե, որ երկարի, բայց այդպիսի սցենարի դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ի արևմտյան և արևելյան սահմաններին կլինեն սադրանքներ, և այսպիսով ՀՀ-ն կլինի ոչ թե ռազմավարական գործընկեր, այլ կմասնակցի ռազմական գործողություններին:

- Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը լուրեր է տարածում, թե ՀՀ-ն սահմանային լարվածություն է ստեղծում, ՀՀ ՊՆ-ն էլ դրանք որակում է ադրբեջանական ապատեղեկատվություն և սադրանք: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում գործողության համար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը զբաղված է իր խնդիրներով:

- Այս հետաքրքիր ժամանակաշրջանում Ալիևն այցելեց Մոսկվա և հռչակագիր ստորագրեց Պուտինի հետ: Եթե խորանանք դրա կետերում, կտեսնենք, որ Ադրբեջանին ասվում է՝ այս ժամանակահատվածում դու պետք է քեզ հանգիստ պահես, քանի որ ես զբաղված եմ: Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանից ակնկալել է հանդարտություն: Սակայն մենք գիտենք, որ Ադրբեջանը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, և փորձում են սադրանքի միջոցով իրավիճակը սրել: Նրանց նպատակը դա է՝ օգտվել առիթից ու ռազմական գործողություններ սկսել:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8460 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում