Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված նոր ուղերձում հայտարարել է, որ որոշվել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։
«Հանգամանքները պահանջում են մեզանից վճռական և անհապաղ քայլեր ձեռնարկել: Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով: Դաշնային ժողովի կողմից վավերացված բարեկամության պայմանագրերի և Դոնեցկի ու Լուգանսկի հետ փոխադարձ օգնության համաձայն՝ ես որոշել եմ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու հրաման արձակել»,- ասել է Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում։
Ռազմական գործողության մեկնարկ. Պուտինի ուղերձը
Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։
«Նպատակն է (ռուսական հատուկ գործողությունները) պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության, և դրա համար մենք կձգտենք ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայում ազգայնական ուժերի միջև բախումները, որոնք վաղ թե ուշ «պատերազմելու են Ղրիմում», անխուսափելի են։ «Դա միայն ժամանակի հարց է, նրանք պատրաստվում են, սպասում են ճիշտ ժամանակին։ Հիմա նրանք էլ են պնդում, որ ունեն միջուկային զենք։ Մենք նրանց թույլ չենք տա դա անել»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանը չի կարող իրեն ապահով զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից բխող մշտական սպառնալիքի ներքո, նշել է պետության ղեկավարը՝ ասելով, որ Ուկրաինայի զարգացումը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անընդունելի է։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ռուս զինվորներն ու սպաները խիզախորեն կկատարեն իրենց պարտականությունները, իսկ գործադիր իշխանությունը կաշխատի անխափան և արդյունավետ։
«Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ իրենց երկրին նվիրված Ռուսաստանի զինված ուժերի զինվորներն ու սպաները պրոֆեսիոնալ կերպով և խիզախորեն կկատարեն իրենց պարտքը: Չեմ կասկածում, որ իշխանության բոլոր մակարդակները կգործեն համակարգված և արդյունավետ»,- ասել է նա։
Արյունահեղության պատասխանատվությունը, ըստ Պուտինի, կլինի «Ուկրաինայի իշխող ուժի խղճի վրա»։
Ռազմական դրություն Ուկրաինայում. Զելենսկիի ուղերձը
ՌԴ նախագահի հայտարարություններին ուկրաինական կողմի պաշտոնական պատասխանը ուշացնել չտվեց: Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ուղերձով դիմեց իր հայրենակիցներին՝ հայտարարելով ռազմական դրություն սահմանելու մասին:
«Այսօր առավոտյան նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքներին և մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին։ Ուկրաինայի շատ քաղաքներում պայթյուններ են հնչում:
Մենք ռազմական դրություն ենք մտցնում մեր երկրի ամբողջ տարածքում:
Մեկ րոպե առաջ ես զրույց ունեցա նախագահ Բայդենի հետ։ ԱՄՆ-ն արդեն սկսել է միջազգային աջակցություն հավաքել»,- ասել է նա ուղերձում։
Զելենսկին հավելել է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրից հանգստություն է ակնկալում:
«Հնարավորության դեպքում խնդրում ենք մնալ տանը։ Մենք աշխատում ենք։ Բանակը աշխատում է, Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ ոլորտն աշխատում է. ես, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը միշտ կապի մեջ կլինենք ձեզ հետ։ Շուտով նորից կապի մեջ կլինեմ: Ոչ մի խուճապ:
Մենք ուժեղ ենք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք կհաղթենք բոլորին, քանի որ մենք Ուկրաինան ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,- եզրափակել է Զելենսկին։
Իրական հրթիռային հարվածներ, չեղարկված թռիչքներ, փոխարժեքի անորոշություն
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտից հրթիռային հարվածներ են հասցվում Կիևում, Խարկովում, Դնեպրում գտնվող հրամանատարակառավարման կենտրոնների, օդանավակայանների, ռազմական պահեստների ուղղությամբ: Սահմանին իրավիճակը լարված է:
Կասեցված են որոշ ուղղություններով թռիչքներ: Դատելով Flightradar24 առցանց ծառայությունից՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքներն արդեն դադարեցվել են Ուկրաինայի, Բելառուսի հարավային և կենտրոնական մասերի, Ռուսաստանի արևելյան և կենտրոնական շրջանների, Մոսկվայի հարևան շրջանների վրայով։
Արգելափակված է նաև Մոսկվայի շրջանի մի մասը։ Flightradar24 քարտեզը ցույց է տալիս, որ ինքնաթիռները չեն թռչում Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Կուրսկի, Տամբովի, Վորոնեժի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Ստավրոպոլի և մասամբ Կրասնոդարի երկրամասերի վրայով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փաստացի հաստատել է Ուկրաինայի տարածքում հարվածների մասին լուրերը:
«Գերճշգրիտ հարվածները խափանում են ռազմական ենթակառուցվածքը, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը և ուկրաինական բանակի ավիացիան»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Միաժամանակ գերատեսչությունն ընդգծում է, որ ռուսական զինուժը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չի հասցնում Ուկրաինայի քաղաքներին։
«Ուկրաինայի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է գերատեսչությունում։
Ռուսական ֆինանսական բիրժայում առուվաճառքի գործարքները գրեթե ամբողջությամբ դադարեցված են: Երեկվա առուվաճառքի ավարտից հետո Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 11%-ով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT