Լիտվական պատվիրակությունն այցելել է Ոստիկանության կրթահամալիր, նաև հետևել են պարեկների ուսումնական գործընթացին

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է տարբեր ոլորտներում բազմակողմ ձևաչափերով համագործակցելու համար:

Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորեց լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Փոխվարչապետը կարևորել է նաև Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր պարեկային ծառայությանը:

Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար՝ կարևորելէ հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն հայտնեց։

Պատվիրակությունը փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նրանք ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։

Նույն օրը Լիտվայի ոստիկանության պատվիրակությունն այցելել է ոստիկանության կրթահամալիր։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ լիտվացի գործընկերները շրջել են կրթահամալիրի տարածքում, ծանոթացել ոստիկանության ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի աշխատանքներին։

Ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրել են փորձակայանների աշխատանքը։ Հյուրերը հետևել են նաև բանկի մասնաճյուղի վրա հարձակման և հանցագործների վնասազերծման ուսումնական դասընթացին։

Պատվիրակության անդամները հետևել են նաև պարեկային ծառայության ոստիկանների՝ մեքենայի կանգնեցման և զինված իրավախախտների վնասազերծման ուսումնական գործընթացին։

Հյուրերը եղել են նաև կրիմինալիստիկայի հատուկ լսարաններում, որտեղ ծանոթացել են մասնագիտական ուսուցման առանձնահատկություններին։ Իսկ ոստիկանության թանգարանում նրանց ներկայացվել են ոստիկանության մեկդարյա պատմության տարերգրությունն ու ոստիկանական արժեքավոր ցուցանմուշներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1255 դիտում

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ