92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Մասիս Գրիգորյանը:

Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1945 թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը, 1960 թ.-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1974 թ.-ին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991 թթ.՝ դեկան, 1990 թ.-ից՝ պրոֆեսոր):

Մասիս Գրիգորյանը աշխատել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում: Նրա մեծածավալ թեմատիկ նկարներն աչքի են ընկնում բազմապլանային խոհափիլիսոփայական բովանդակությամբ: «Ոզնի» ամսագրի համար կատարել է մի շարք ծաղրանկարներ: Գործերից են` «Առաջին դասը» (1967 թ.), «Հեռավոր ձայներ» (1973 թ.), «Հավատարմություն» (1978 թ.), «Կեսօր» (1979 թ.), «Անտարբերություն» (2000 թ.), «Հերթափոխ» (կոմպոզիցիա` նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003 թ.), «Հարցի լուծում» (կոմպոզիցիա՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին, 2003 թ.):

Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996 թ.), Մոսկվայում (1999 թ.), Գյումրիում (2001 թ.): 1987 թ.-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1970-1990-ական թթ. Մասիս Գրիգորյանը նաև հանդիսացել է Հայաստանի մշակույթի նախարարության Գեղարվեստական հանձնաժողովի նախագահ:

Մասիս Գրիգորյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան և Պատմության թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1990 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Մասիս Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Տպել
1028 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները