Երևան
12 °C
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի փոխանցմամբ՝ 2021 թվականի ընթացքում հեռուստատեսության եթերում խախտումների հետեւանքով հարուցված վարչական վարույթներն ավելի շատ են եղել, քան նախորդած 8 տարիներին:
ՀՌՀ խորհրդի նախագահի հետ զրուցել ենք օրերս ՀՌՀ-ի եւ էթիկայի դիտորդ մարմնի ստորագրած հուշագրի, ՀՌՀ մշտադիտարկումների արդյունքում եթերում հայտնաբերվող հիմնական խախտումների եւ այլ հարցերի շուրջ:
- Պարոն Հակոբյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն օրերս ստորագրել են հուշագիր, որով հետևելու են եթերում էթիկայի պահպանմանը: Ո՞րն է այս հուշագրի բուն նպատակը, մինչ այս էլ էր ՀՌՀ-ն կարգավորում եթերում էթիկայի պահպանումը. սրանով որեւէ նոր պարտավորությո՞ւն է մարմինը ստանձնել:
- Հիմնական նպատակն է նպաստել մեր երկրում գործող տեսալսողական մեդիայի ոլորտում մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմանը, իսկ դա ենթադրում է կանոնները մշտապես կատարելագործելը, հստակ մեկնաբանելն ու անկաշկանդ և ոչ խտրական կիրառելը։ Եվ Դիտորդ մարմնի (որը միավորում է տասնյակ մեդիաընկերություններ) փորձը, հմտություններն օգտակար կլինեն Հանձնաժողովի համար: Համաձայն հուշագրի՝ ՀՌՀ-ն կարող է դիմել Դիտորդ մարմնին էթիկայի կանոնների կամ դրանց որևէ տարրերի մասին կամ էթիկայի կանոնների կիրառման հետ կապված փորձագիտական խորհրդատվություն կամ եզրակացություն ստանալու խնդրանքով: Համատեղ կկազմակերպենք էթիկայի կանոնների արդի խնդիրների քննարկմանը նվիրված միջոցառումներ, դասընթացներ եւ այլն: Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ ՀՌՀ-ն միայնակ չի կարող պայքարել վիրավորանք, ատելության խոսք, ապատեղեկատվություն պարունակող տեղեկատվական հոսքերի դեմ. անհրաժեշտ է միավորել մեդիայի, կարգավորող մարմնի, պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի ու հասարակության ջանքերը:
- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում երկու օր առաջ նիստ էր գումարվել, որի ընթացքում որոշում է կայացվել «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը հինգ օր ժամկետով կասեցնել: Հաջորդ քայլն ի՞նչ է լինելու. «Արմնյուզի» լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո նոր մրցույթ հայտարարվելո՞ւ է այդ ազատ տեղի համար:
- Նախորդ շաբաթ «Արմնյուզ» հեռուստածրագիրը եւ «Ռադիո 107 ՖՄ»-ը իրենց հիմնադիրների ցուցումով դադարեցրել էին հաղորդումների հեռարձակումը: ՀՌՀ որոշման հիմքում օրենսդրության պահանջն էր, համաձայն որի՝ կարգավորող մարմինն իրավասու է մինչեւ 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիայի գործողությունն այն հեռարձակողի, որը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում: Եթե հատկացված 5 օրվա ընթացքում հիմնադիրները չփոխեն իրենց որոշումը եւ մինչեւ փետրվարի 17-ը «չվերադառնան» եթեր, ապա հանձնաժողովը մեկ այլ որոշումով կդադարեցնի այդ ընկերությունների լիցենզիայի գործողությունը: Հետո, բնականաբար, օրենքով սահմանված ժամկետներում ՀՌՀ-ն կհայտարարի նոր մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ՀՌՀ կողմից հեղինակազորված կազմակերպությունները:
- Հնարավո՞ր է՝ «Հ2»-ը կրկին լիցենզիա ստանա։
- Ինչպես կարող ենք նախապես ինչ-որ բան հաստատել կամ բացառել: Հանձնաժողովը եթեր տրամադրող չէ, մենք մրցույթ կազմակերպելու եւ հաղթողին ճանաչելու լիազորություններ ունենք: Ուստի, ով կհաղթի, նա էլ լիցենզիա կստանա: Կարծում եմ՝ մրցակցությունը շատ կոշտ է լինելու՝ բազմաթիվ մասնակիցներով:
- ՀՌՀ-ն ի՞նչ հաճախականությամբ է եթերային կոնտենտի մոնիթորինգ իրականացնում: Խնդրում եմ նշել, թե վերջին շրջանում հատկապես ի՞նչ թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել։
- Մշտադիտարկումն իրականացվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի եւ ՀՌՀ հանձնաժողովի կարգերի համաձայն: Յուրաքանչյուր լիցենզավորված հեռարձակող մեկ ամսվա ընթացքում պետք է մշտադիտարկվի առնվազն հինգ օր: Պարզ է, որ բազմազան բովանդակությամբ հեռուստաալիքներն ավելի մեծ ուշադրություն են պահանջում, քան, օրինակ, երաժշտական ռադիոծրագրերը: Մշտադիտարկում ենք համապատասխան հեռուստածրագիրը նաեւ բողոքներ ստանալու դեպքում: Իսկ մշտադիտարկման ստորաբաժանման աշխատակիցները պետք է քաջ ծանոթ լինեն օրենսդրությանը, ՀՌՀ կարգերին, էթիկայի կանոնագրքերին, ճկուն, ոչ դոգմատիկ մոտեցումներ ցուցաբերեն: Ամբողջ «տեսականին» երկար կլինի շարադրել, թվարկեմ մի քանիսը՝ հեղինակային իրավունքի, գովազդի մասին օրենսդրության խախտումներ, օրական առնվազն մեկ անգամ լրատվական եւ մանկական հաղորդումների հեռարձակում առանց ժեստերի լեզվով թարգմանության կամ հայերեն ենթագրի, մասնագիտական էթիկայի խախտումներ եւ այլն:
- Իսկ անցած՝ 2021 թվականի ընթացքում քանի՞ խախտում է հայտնաբերել ՀՌՀ-ն և քանի՞ վարչական վարույթ է հարուցվել:
- Նախորդ տարի խախտումների հետեւանքով հարուցել էինք 85 վարչական վարույթ, ինչն ավելի շատ էր, քան 2011-2019 թվականների ամբողջ ժամանակահատվածում բացած վարույթները: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նպատակը հեռարձակողներին պատժելը չէ, առաջնությունը տալիս ենք պրոֆիլակտիկ աշխատանքներին, համատեղ քննարկումներին, լուծումներ ենք առաջարկում: Վստահությամբ կարող եմ ասել, որ մեր կարգավորման ներքո գտնվող ընկերությունները ՀՌՀ-ն չեն դիտարկում որպես պատժիչ մարմին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT