Մամ, «ամենավատ բանը» քեզ մերժել չկարողանալն է. օրեր շարունակ շրջափակման մեջ Հենրիկն ու ընկերները միայն նուռ են կերել

«Մամ, աշխարհում «ամենավատ բանը» գիտես՝ ո՞րն է, որ մայրիկիդ շատ ես սիրում, ու նրան չես կարողանում մերժել». 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Հենրիկ Էլոյանի մայրը տղայի խոսքերն անընդհատ է հիշում: Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել էր 2020-ի հոկտեմբերի 28-ին, և դրանից հետո նրա հետ կապվել չի հաջողվել:

Հենրիկը ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, բանակ զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին: Ծառայությունից ընդհանրապես չի դժգոհել: Ընտանիքին միշտ ոգեշնչել ու հավատացրել է՝ ամեն ինչ լավ է. 2 տարի կծառայի ու կվերադառնա տուն:

273550420_924561541587859_633872991536404866_n.jpg (261 KB)

«Շատ հանգիստ բնավորություն ուներ, համբերատար էր: Ամեն ինչ անում էր, որ ինձ չնեղացնի, միշտ լավ զգամ: Ծառայության մեջ էր ու հորաքրոջից նեղացել էր: Զանգեցի, ասացի՝ Հեն, հորաքրոջդ աղջկա նշանդրեքն է, զանգիր, շնորհավորիր, ասաց՝ չէ: Հետո իմացա, որ զանգել էր, շնորհավորել: Ինձ հետ խոսելիս մի անգամ ասաց՝ քեզ երբեք չեմ ուզում նեղացնել, մա՜մ ջան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է որդեկորույս մայրը՝ Համեստ Էլոյանը:

Հենրիկը ծառայության է անցել Ջաբրայիլում (Ջրական): 44-օրյա պատերազմի ժամանակ սկզբում հենց Ջաբրայիլում էլ պայքար է մղել. «Պատերազմի առաջին օրը տալս զանգահարեց, ասաց՝ Համեստ, պատերա՛զմ է, մեր տղաները.... ու չկարողացավ լացը զսպել: Միանգամից զանգահարեցի Հենրիկին, պատասխան չկար: Հետո իր հրամանատարներից մեկի հետ կապ հաստատեցի, ասաց՝ Հենոն կա, ամեն ինչ կարգին է նրա հետ»,- վերհիշում է տիկին Համեստը:

273710530_467550124835468_6969439981150555759_n.jpg (166 KB)

Մի քանի օր հետո արդեն Հենրիկն ինքն է զանգել ծնողներին, գոտեպնդել ու ուժ է տվել՝  կռվում են՝ առանց նահանջի մասին մտածելու: Ջաբրայիլում 19-ամյա տղան կռվել է մինչև հոկտեմբերի 2-ը, որից հետո երեք օր եղել է շրջափակման մեջ: Հոկտեմբերի 7-ին վիրավորվել ու տեղափոխվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հոսպիտալ: Վերքը եղել է ողնաշարի հատվածում, ու Հենրիկին 1 շաբաթով մայրական խնամք են նշանակել:

Հետո ասել են՝ նրան հետ կբերեք Սիսիանի հոսպիտալ՝ ստուգումների, որպեսզի հասկանանք՝ վիրահատելու կարիք կա՞, թե՞ ոչ:

«Բժիշկն ասաց, որ Հենրիկին հետ չեն կարող տանել, բայց ինքը տրամադրված էր, որ հետ գնա, ընկերների մոտ լինի: Մի շաբաթվա ընթացքում էլ անընդհատ հոսպիտալներ էր գնում, ընկերներին էր փնտրում: Հոկտեմբերի 24-ին տարանք Սիսիան, ասացին, որ Երևանում հոկտեմբերի 28-ին կվիրահատեն»,- պատմում է մայրը:

Սակայն Հենրիկն այդպես էլ տուն չի դարձել. հոկտեմբերի 26-ի առավոտյան նրան նորից Արցախ են տարել, ասել է՝ որտեղ ընկերներս, այնտեղ էլ՝ ես: Լիովին չապաքինված՝ գնացել է Շուշիի: Այնտեղ երկու օր մնալուց հետո տեղափոխվել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի հատված:

273599239_669689884078394_2708233740695481529_n.jpg (277 KB)

«Չէր ուզում հեռախոսով խոսելու ժամանակ շատ բաներ ասել ու երբեմն հանելուկներով էր խոսում: Հորը հարցրել էր՝ ո՞րն է իր սիրելի երգը, ասել էր՝ «չենք տա Շուշին մենք ուրիշին»: Էդտեղից հասկացանք, որ Շուշիում է, հետո հրամանատարներից իմացանք, որ տեղափոխել են Կարմիր Շուկա: Հոկտեմբերի 28-ին խոսում էինք, շատ ուրախ էր ու մեզ ոգեշնչում էր, քրոջն ասաց՝ «հարսանիքդ Բաքվում ենք անելու»: Ժամեր անց այն մեքենան, որով նրան տեղափոխել էին Կարմիր Շուկա, պայթել էր...»,- վերապրում է որդեկորույս մայրը:

Նոյեմբերի 1-ի առավոտյան տիկին Համեստը եկեղեցի է գնացել, Տիրոջը խնդրել, որ որդու մասին ցանկացած լուր լսի: Հենց այդ օրն էլ հրամանատարներից մեկից իմացել են, որ Հենրիկը զոհվել է: Ծնողները որդու մասին հստակ տեղեկություն իմանալու համար դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից էլ հաստատել են, որ նոյեմբերի 22-ին Հենրիկի մարմինը գտել են Կարմիր Շուկայի տարածքից: Դեկտեմբերի 31-ին ԴՆԹ-ի պատասխանով ճանաչել են նրան:

Հենրիկ Էլոյանի մարմինն ամփոփել են «Եռաբլուր»-ում: Մայրը նկատում է՝ որդին հավերժ 19 տարեկան է: Նրա մասին հիշողությունները հարազատները միշտ վառ կպահեն, անգամ՝ նռան պատմությունը, որը Հենրիկի սիրած միրգն էր, սակայն պատերազմի օրերին դարձել է չսիրելին. օրեր շարունակ շրջափակման մեջ մնալու ժամանակ Հենրիկն ու զինակից ընկերները միայն նուռ են կերել...

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3142 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա