Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելու ցանկություն չունի, ՀՀ դիրքորոշումն էլ այս պահին ճիշտ է. քաղաքագետ

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն է՛լ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու համար և այս ֆոնին ուժեղացնում իրենց ներկայությունն Արևելյան Եվրոպայում։

Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերից կրակում են աշխարհազորայինների վրա։

Օրեր առաջ էլ Բրիտանիան Ուկրաինա ուղարկեց հարյուրից ավելի հատուկ ջոկատային: Այս ամենին ֆոնին էլ Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոն կարգադրել է փետրվարի 20-ից սահմանափակել 18-45 տարեկան տղամարդկանց ելքը Ուկրաինայից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, խոսելով Ռուսաստան-Ուկրաինա հավանական պատերազմի մասին, նկատեց. «Ռուսաստանն իրականում Ուկրաինա ներխուժելու ցանկություն չունի: Նա ցույց է տալիս, որ պատրաստ է դա անել, եթե Ուկրաինան հետ չկանգնի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտքից: Գլոբալ նպատակն էլ մեկն է. ՆԱՏՕ-ն չառաջանա դեպքի արևելք: Այսօր էլ արդեն տեղեկացանք՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարեց, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ՆԱՏՕ-ից հրաժարվելը կլինի: Հիմա շատ բան կախված է նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ն»:

Խոսելով հնարավոր պատերազմի և դրա՝ տարածաշրջանի վրա ազդեցության մասին՝ քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանն ինքն էլ չի ուզում պատերազմ, քանի որ հասկանում է, թե այն տարածաշրջանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ:

«Եթե խոսենք ՀՀ-ի վրա ազդեցության մասին, ապա կարող են նշել՝ ազդեցությունը լինելու է միանշանակ վատ: Առաջինը՝ տնտեսական առումով, քանի որ ԱՄՆ-ն ու Եվրոպան նոր պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով մեր տնտեսական հարաբերությունները՝ կարող ենք սպասել տնտեսության վրա նեգատիվ ազդեցություն, սակայն քաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն արձանագրվի»,- կարծում է քաղաքագետը:

Դիտարկմանը, որ մի շարք երկրների ղեկավարներ, դեսպանատներ այս օրերին հայտարարություններ արեցին իրենց երկրների ներկայացուցիչների՝ Ուկրաինայից տարհանման մասին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնիսկ խոսել էր անհապաղ տարհանման մասին, սակայն մեր երկրի ղեկավարի և դեսպանատան կողմից այդպիսի հայտարարություն չեղավ, ավելին՝ ՀՀ արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունն այսօր հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ, Ստեփանյանը նկատեց՝ ՀՀ-ն ճիշտ դիրքորոշում ունի:

«Այս հիստերիան արևմուտքն է կազմակերպել, որպեսզի ցույց տա, թե Ռուսաստանը հարձակվելու է: Սա նպատակաուղղված քայլ է: Մենք դրա մասը չենք կազմում, և նորմալ է, որ մեր դեսպանատունն այդպիսի հայտարարություններ չի անում»,- նշեց նա:

Քաղաքագետը, նաև անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՌԴ և Ուկրաինա այցերին, որը, ի դեպ, վերջին 24 տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջնորդի մակարդակով արված առաջին այցն էր Կիև, ասաց՝ Մակրոնը ցանկանում է այպիսով Եվրամիության առաջատարի դերը ստանձնել:

«Ֆրանսիան փորձում է դիվանագիտական միջոցներով ամեն բան անել, որպեսզի Եվրոպային այս առճակատումից հեռու պահի, որովհետև շատ լավ հասկանում է՝ այս ամենից Եվրոպան որևէ լավ բան չի ստանալու: ԱՄՆ-ն օվկիանոսից այն կողմ է, շատ մտավախություններ չունի, սակայն Եվրոպան շատ լավ հասկանում է՝ կոնտինենտալ պատերազմի ժամանակ ինչ խնդիրներ են առաջանում»,- ասաց զրուցակիցը:

Դավիթ Ստեփանյանը նաև ընդգծեց՝ երբեք չպետք է բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ մի օր լինելու է:

«Հաշվի առնելով, որ ուկրաինացի ժողովուրդն այսօր հակառուսական տրամադրվածություն ունի՝ դժվար է ասել, թե երբ է պայթելու այդ հակամարտությունը, բայց այն կա և պահպանվելու է դեռ երկար: Դժվար է սպասել, որ Ուկրաինան մի օր լավ հարաբերություններ կունենա ՌԴ-ի հետ, գոնե մոտ ապագայում»,- ասաց նա՝ նկատելով, որ այս ֆոնին էլ օրեր առաջ ևս մեկ մեսիջ հղեց ՌԴ-ն Ուկրաինային:

«Պուտինը հայտարարեց Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյին քաղաքական ապաստան տալու պատրաստակամության մասին: Սա նույնպես մեսիջ է, քանի որ Պորոշենկոն Զելինսկիի հակառակորդն է: Կրեմլն ամեն կերպ Կիևին ցանկանում է ցույց տալ, որ ինքն ամեն պահի կարող է խաղալ տարբեր դիրքերից ու ազդել նույնիսկ Ուկրաինայի ներքին քաղաքականության վրա»,- եզրափակեց Ստեփանյանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2804 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում