Թաիրովի դպրոցում 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորների անունը կրող ինժեներական լաբորատորիա է բացվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի  անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Խորը ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագրի շրջանակում՝ լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանի, Հայ կրթական հիմնարկության և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:

Ողջունելով կրթական կարևոր իրադարձության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել հերոսների ընտանիքների անդամներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին: Ապա նա  շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին:

«Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և անչափ կարևոր է հենց կրթօջախում համարժեք գիտելիքներ ստանալը: Ես համոզված եմ, որ ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ մեր ավագ դասարանների աշակերտների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Իսկ լաբորատորիայում այսօր ստացած գիտելիքը նրանք վաղը հարաբերական և ուղիղ իմաստով դարձնելու են պաշտպանական զենք և ինքնաիրացման փայլուն հնարավորություն», - իր խոսքում նշել է մարզպետը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում և աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն: Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի  10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման,  մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման և մի շարք այլ ուղղություններով:

Դասընթացի շրջանակներում դասավանդելու են  ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները, իսկ մասնակիցներն ընտրվելու են մաթեմատիկայի և տրամաբության գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1404 դիտում

«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

ԵԽ-ում ՀՀ վարչապետին ճանապարհեցին ծափերով․ ահա այսպես են ընդունում անկախ և ինքնիշխան պետության ղեկավարին

Ով կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ

Մհեր Գրիգորյանը և ԵԱԶԲ վարչության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճել է ՀՀ վերադարձող 4 անձի հետ, բռնություն գործադրել․ նախաքննության ավարտ

Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ․ ԵԽ նախագահ

Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ վարչապետ

Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը. ղարաբաղցի քույր-եղբայրները պետք է տնավորվեն ՀՀ-ում

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան

Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա

Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց

Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Դեբիլությամբ մրցման մեջ են. հիմա էլ վարչապետը Թուրքիայի հետ կառուցում է «Զանզիբարի» միջանցք. Հարությունյան

112 օպերատիվ կենտրոն՝ նոր մոտեցում, արագ և վստահելի արձագանք. ինչպես է աշխատում նոր ծառայությունը. տեսանյութ

Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորումներ են ստացել օտարերկրացիներ

Մասկատ-Երևան թռիչքով վերադարձել է ևս 32 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրացիներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. լուսանկարներ

Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո-ստարտափները ֆինանսավորում ստացան

Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ պարգևատրում՝ ԱՄՆ դեսպանատանը

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip

Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին. Ղազարյան

Կարևորվել է քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը. նիստ ՆԳՆ-ում

Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը

Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով

Վերջին ամսվա ընթացքում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել. Նիկոլ Փաշինյան

Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին

Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ