Երևան
12 °C
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:
Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
«Այո՛, ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը: Ի դեպ, միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է: Բայց կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը»,- նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:
Անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Միրզոյանը նշեց. «Հայաստանի դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում: Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր, Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ: Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող»:
Ավստրիացի նախարարն էլ ընդգծեց, որ Ավստրիան խրախուսում է տարածաշրջանում հակամարտությունների և առկա հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր երկխոսությանը: Շալենբերգի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ ռեգիոնի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ
Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել
Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը
Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է
Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ
ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ
Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին
Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան
Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ
Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ
Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ
Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր
Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա
Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ
Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ
Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT