Նախագահի 5 թե 6 թեկնածու է եղել, որոնցից մեկը՝ կին. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ինքը Սիմոնյանը, որը ժամանակավոր ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։

«Եղել է նաև իմ թեկնածության հարցը, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել: Կին թեկնածու նույնպես եղել է: Շատ երկար է եղել քննարկումը, տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո նման որոշում կայացրինք: Դժվար է երկու բառով ասել՝ ինչո՞ւ հենց Վահագն Խաչատուրյանին: Ես կարծում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է և շատ լավ կիրականացնի նախագահի համար նախատեսվող պարտականությունները»,- նշեց նա և հավելեց, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է մի քանի հոգի:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը նշում է, որ քաղաքական թիմի անդամը, ըստ էության, լինելու է ՔՊ-ի շահերը սպասարկող նախագահ, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Մենք ում էլ առաջադրեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր: Ընդդիմության թեկնածուներին տեսել ենք, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, իրենց կարող եմ հանգստացնել: Նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում ու գալիս են քննարկումների: Ընդդիմությունն ունի իր ընտրելու ձևը, մենք՝ մեր: Այնպես որ զարմանալի ոչ մի բան չկա»:

Հիշեցնենք, որ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5903 դիտում

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին