Երևան
12 °C
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանի կառավարությունից պահանջում է հետաքննել Ալմաթիում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից զենքի և հատուկ տեխնիկայի անհամաչափ օգտագործման դեպքերը։
80 տեսանյութ վերլուծելուց հետո իրավապաշտպանները եզրակացրել են, որ ոստիկանությունը և զինվորականները կարող էին ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ կիրառած լինել առնվազն չորս դեպքում։
Խոսքը Ալմաթիում արված տեսանյութերի մասին է հունվարի 4-իղ սկսած, երբ քաղաքում բողոքի ցույցերը սկսվել են, մինչև հունվարի 6-ը, երբ զինվորականները մտել են քաղաք և կրակ բացել Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց վրա։
Տեսագրությունները ստուգվել են, տեսարանները հաստատվել են տարածքին բնորոշ հատկանիշներով, ժամանակագրությունը սահմանվում է արևի գտնվելու վայրով, կադրում ընկած ստվերով և այլ մանրամասներով։ Իրավապաշտպանները նաև հարցազրույցներ են վերցրել ականատեսներից և ցուցարարներից:
Պաշտոնական տվյալներով՝ Ղազախստանում մոլեգնած ցույցերի ընթացքում սպանվել է 225 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական և ոստիկան։
Այն, ինչ հայտնվել է այս տեսանյութերում, պահանջում է «հրատապ, արդյունավետ, անկախ և անաչառ հետաքննություն», պնդում է Human Rights Watch-ը:
Ուսումնասիրության թիրախում հատկապես 4 դրվագ է
Կազմակերպության հիմնական հայտարարությունը վերաբերում է չորս դրվագների. Դրանցից առաջինը և ամենաարյունալին տեղի է ունեցել հունվարի 5-ի գիշերը, երբ ուժայինները ցրել են Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող և խանութները թալանող ցուցարարներին։ Օգտագործվել են լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ, մահակներ ու գազ, որից հետո ամբոխը անցել է հարձակման և այրել ոստիկանական մի քանի մեքենաներ։
Իրավապաշտպանները եզրակացնում են, որ այս օրը առնվազն տասը մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել, թեպետ HRW-ն ընդգծում է, որ իրական թիվը կարող է շատ ավլեին լինել։
«Բազմաթիվ ապացույցներ կան, որ անվտանգության ուժերը կրակ են բացել առանց ակնհայտ պատճառի և սպանել առնվազն 10 մարդու», - ասել է HRW-ի կոնֆլիկտների հետազոտող Ջոնաթան Պեդնոն:
Երկրորդ դրվագը տեղի է ունեցել հունվարի 5-ին ժամը 15:00-17:30-ն Ալմաթիի նախագահական նստավայրում։ Ձայնագրությունները ցույց են տալիս, որ շենքը հսկող անվտանգության ուժերը բազմիցս ավտոմատներով կրակել են ցուցարարների վրա, որոնցից մի քանիսը զինված են եղել փայտերով կամ վահաններով: Միաժամանակ, ցուցարարներից մեկի ձեռքում ատրճանակ է նկատվել։ հենց այդ օրվա երեկոյան էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռուստաուղերձում ցուցարարներին ահաբեկիչներ է անվանել, ընդգծում է Human Rights Watch-ը։
Երրորդ դեպքը հունվարի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ցուցարարների վրա զինվորականների կրակոցն է։ Դեպքի վայրում ներկա ականատեսները պատմել են, որ որոշ ցուցարարներ դիմել են ոստիկաններին՝ խնդրելով չկրակել։
Մեկ այլ արյունալի դեպք՝ չորրորդ դրվագը, որի մասին խոսում են HRW-ի փորձագետները, հունվարի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ցուցարարների հավաքն է՝ «Մենք խաղաղ ցուցարարներ ենք, մենք ահաբեկիչ չենք» գրությամբ պաստառով։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը HRW-ին ասել է, որ դրանից հետո իրավապահները նախ մի քանի նախազգուշական կրակոց են արձակել օդ, ապա սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ։ Այդ պահին հիշյալ ականատեսը փորձել է թաքնվել՝ կյանքը փրկելու համար։
Ականատեսները լրագրողներին պատմել են նաև, որ այդ օրը հրապարակում գտնվողներից առնվազն մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխին, իսկ երկրորդը՝ մարմնի վերին հատվածում։
Ականատեսների վկայությունները հաստատվում են կրակոցների տակ հայտնված մարդկանց կողմից նկարահանված վեց տեսանյութերից, թեև դրանցից ոչ մեկը ցույց չի տալիս այն պահը, երբ զինվորականները կրակ են բացում: Տեսանյութերից մեկում 100-ից ավելի միաժամանակյա կրակոց է լսվում։
Ո՞վ է մեղավոր բռնության համար.
«Տասնյակ ղազախ ընտանիքներ սգի մեջ են և սպասում են կառավարության պատասխանին:
Ղազախստանի իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի գոնե որոշ չափով վերականգնել օրենքի գերակայությունը և պատժել նրանց, ովքեր մեղավոր են ողբերգական մահերի համար»-ասել է Ջոնաթան Պեդնոն։
Իրավապաշտպանները կոչ են անում ազգային կառավարությոններին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին ստիպել Ղազախստանին հետաքննել այս դեպքերը:
Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 4-ին։ Երթն ու բողոքը խաղաղ է անցել, սակայն, ըստ ականատեսների, իրավիճակը սկսել է սրվել, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին խլացուցիչ նռնակներով և արցունքաբեր գազով։ Սա միայն զայրացրել է ցուցարարներին, սկսվել են ուժայինների հետ առաջին բախումները, որոնք տևել են ողջ գիշեր։
Հունվարի 5-ին Ալմաթիի փողոցներում հրազեն է հայտնվել։ Հաջորդ օրը զինվորականներն են մտել քաղաք։
Ականատեսների ու ցուցարարների խոսքով, իրենք դեռ չեն հասկանում, թե այդ գիշեր ով է հրդեհել քաղաքապետարանն ու հարձակվել նախագահական նստավայրի վրա։ Հրապարակում գտնվող ցուցարարներից ոմանք կարծում են, որ դրանք սադրիչներ են եղել և ցուցարարների հետ կապ չեն ունեցել։ Մյուսները խոսում են «ճերմակ թևկապներով, սպոտային կազմվածքով երիտասարդ տղաների» մասին, ովքեր անընդհատ հորդորում էին գնալ բնակավայր, հետո օդանավակայան կամ ոստիկանական բաժանմունք ու այնտեղ սկսել անկարգություններ: Հարցաքննվող ցուցարարները պնդում են՝ տեղի ունեցածը պառակտման փորձ է եղել՝ ուղղորդվող ինչ-որ հատուկ խմբերի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT