Երևան
12 °C
Ժողովրդական եւ աշուղական, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն անզուգական կատարող Ռուբեն Մաթեւոսյանը երեկ տոնում էր ծննդյան 81-ամյակը, թեեւ ժողովրդական արտիստը բազմիցս է ասել, որ իր ծննդյան ստույգ օրը դեկտեմբերի 12-ն է: Պարզապես անձնագրում հունվարի 12 են գրել, եւ արդեն 8 տասնամյակ է նրան շնորհավորում եւ բարեմաղթանքներ են հղում հենց հունվարի 12-ին:
ՀՀ ժողովրդական արտիստի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Մաթեւոսյան, երեկ դարձաք 81 տարեկան: Շնորհավորում ենք Ձեզ: Ինչո՞վ տարբերվեց Ձեր այս տարեդարձը մյուս տարեդարձներից, ինչպե՞ս տոնեցիք:
- Զարմանալի է, ես երբեք ինձ 80 տարեկան չեմ պատկերացնում, երեւի մի պարզ բանի համար, որովհետեւ «Ռուբեն Մաթեւոսյան» հասկացությունը, այդ անուն-ազգանունն ինձ համար եւ ընդհանրապես հանդիսատեսի համար, որն ինձ ճանաչում եւ սիրում է, 60 տարեկան է: 60 տարի է՝ ես երգում եմ եւ համարում եմ, որ իբրեւ Ռուբեն Մաթեւոսյան եւս 60 տարեկան եմ. այդ գաղափարն ինձ շատ ավյունով է պահում: Չեմ ընդունում, որ ես 81 տարեկան եմ, պարզապես մտածում եմ, որ տարիներ են, գումարվում, ինչ-որ մի տարի են քեզ նվիրում: Չեմ սպասել 80-ին, 81-ին, այն ինքն է իմ դուռը ծեծել ու ասել, որ արդեն այդ տարիքի ես, խելք հավաքիր եւ եթե մի 20-30 տարի էլ ապրես, լա՛վ կանես: Ասել է՝ ունես թոռներ, որոնց գալիք ապագան պիտի տեսնես, իսկ գալիքը մեկ-երկու տարի չէ, շատ պիտի ապրես: Կուզենամ, որ մի քիչ էլ ապրեմ, այնպես ապրեմ, ինչպես մինչ օրս եմ ապրել: Չեմ ուզում ավելին ոչինչ, ոչ էլ՝ պակաս:
- 60 տարի առաջ, երբ նոր-նոր Ձեր քայլերը կատարում էիք դեպի երգարվեստ, դեպի բեմ, հավատո՞ւմ էիք Ձեր հաջողություններին եւ որ դառնալու եք այսքան ճանաչված եւ սիրելի արտիստ:
- Եթե մինչեւ հիմա ապրել եմ երգի համար, շարունակությունը դարձյալ երգին նվիրված պիտի լինի՝ հայ երգին: Գուցե ի վերուստ է այդ հրամանը, չգիտեմ, բայց ներքին այդպիսի զգացողություն ունեմ: Այսքան տարիներ բեմում մնալով՝ ես ոչ թե պարտադրել եմ իմ երգը, այլ հանդիսատեսը, լսելով այն, հասկացավ, որ ինչ-որ մի տեղ ես ազնիվ եմ, երբեք չեմ դավաճանել հայ երգը: Իմ արվեստում կուզեմ ոչ թե ես հարատեւեմ, այլ հայ երգը: Անչափ ուրախ եմ, որ հիմնապաշարում հարյուրավոր երգերի ձայնագրություններ եմ թողել: Կարծում եմ՝ զարմանալի չի հնչի՝ ես հիմա էլ եմ ձայնագրվում:
- 81-ամյա Ձեր բարձրությունից, երբ հայացք եք ձգում անցած ճանապարհին, որո՞նք եք համարում այն արժեքավոր ձեռքբերումները, որոնց ցանկացել եք հասած լինել Ձեր հենց այս տարիքում:
- Ես երջանիկ մարդ եմ, Աստված ինձ երբեք չի լքում: Ապրում եմ հավատով՝ հավատում եմ ինձ, իմ ընտանիքին, իմ հայրենիքին: Սիրում-պաշտում եմ իմ աշխատանքը: Հրաշալի է, երբ երգի կողքին կա նաեւ մի այլ գիտակցություն, անհրաժեշտություն. Մարտին Վարդազարյանի հետ մենք վարում ենք «15 րոպեն քիչ է» հաղորդումը, իսկ դա պարտադրանք է մեր հոգուն ու գիտակցությանը, քանզի մենք ծանոթացնում ենք հայ մշակույթի գործիչներին, լավագույններին: Ես Աստծուն խնդրել եմ, որ մի փոքր ավելի շատ կյանք տա, որովհետեւ ասելու շատ բան ունեմ. գիտակցությունս տեղն է, մտածողությունս՝ առավել եւս: 80-ն ի՞նչ է, թիվ է ընդամենը. մարդ միշտ պիտի մտածի այդպես եւ հիշի, որ կա նաեւ 90, 100...: 60 տարիների աշխատանքն ինձ գոհունակություն է պատճառել ոչ թե զուտ երգելու համար, այլ նրա, որ ես երգել եմ երգեր, որոնք երբեւէ մեր հասարակությունը չէր լսել, այսինքն՝ առաջին կատարողն եմ եղել: Շատ ուրախ եմ, որ Հանրային ռադիոն պիտի նշի իմ 81-ամյակը: Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեծ համերգ են կազմակերպում, կնոջս ծննդյան օրն էլ հենց այդ օրն է. ասել եմ, որ այդ երեկոն նաեւ իրեն եմ նվիրում:
- Մաեստրո, մենք գիտենք, որ արտիստների կյանքն անցնում է խիստ զբաղվածության պայմաններում. շրջագայություններ, հյուրախաղեր: Անընդհատ ընտանիքից հեռու գտնվելով՝ ինչպե՞ս եք հասցրել նաեւ լինել ամուսին, հայր, պապիկ, արդյոք դա չի՞ հարուցել Ձեր սիրելիների դժգոհությունները:
- Բոլորովին չի հարուցել: Շատ երկար տարիներ տղաս ինձ հետ է աշխատել, միասին շրջագայությունների ենք մասնակցել, երբեմն նաեւ դստերս եմ հետս տարել, քանի որ մենակ չեմ սիրում մնալ: Այդ ծախսերն ու ամեն ինչ ինքս եմ հոգացել: Պատահել է, որ ինձ ընկերակցել է կինս: Իսկ երբ մեկնել եմ հեռու երկրներ, գրեթե ամեն օր այնպես եմ արել, որ գոնե հեռախոսով իրար ձայն լսենք, որպեսզի նրանք ոչ թե մտածեն, որ ես պարզապես կամ, այլ անընդհատ մտածում եմ իրենց մասին: Փորձել եմ թոռնիկներիս համար լինել լավ պապիկ, զավակներիս համար՝ նվիրյալ ծնող, կնոջս համար՝ միշտ հաճելի ամուսին: Կուզեմ, որ միշտ այդպես լինի: Մեր ընտանիքում չկա իմ ու քո, կա «մեր» հասկացությունը, որը շատ ճիշտ է մշակված: Որդիս ունի 3 զավակ, դուստրս՝ 2, ես տարբերություն չեմ դնում. 5-ն էլ իմ թոռներն են:
- Այսպիսի մի տարածված կարծրատիպ կա, որ բեմից, էկրաններից երեւացող մարդիկ ապրում են ապահովված եւ բարվոք կյանքով, այնինչ հաճախ հենց արտիստներն են դժգոհում, որ քիչ են վարձատրվում: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են ձեւավորվում այս կարծրատիպերը: Արդյոք եթերից մշտապես խնամված երեւա՞լն է պատճառը:
- Իմ սոցիալական դրությունը ես երբեք խնդիր չեմ դարձրել, փորձել եմ ինքս լուծել, շատ դեպքերում հաջողվել է, շատ դեպքերում՝ ոչ: Սակայն շատ ուրախ եմ հիմա, որ հանգիստ եմ, ունեմ իմ անկյունը, իմ աշխատանքը, որն ինձ թույլ չի տա իմ աստիճանից իջնել իբրեւ մարդ: Երբեմն սոցիալական այնքան ծանր դրություն կարող է առաջանալ, որը մարդուն դրդի կատարել գործողություններ կամ այնպիսի կյանք վարել, որը հարիր չէ ո՛չ նրան, ո՛չ նրա պատվին: Ուրախ եմ, որ կյանքումս վայրիվերումներ շատ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է բեմում կոկիկ, խնամված երեւալուն, ապա դա պարտավոր է ցանկացած արտիստ: Երբ բեմ ես բարձրանում, պիտի ամեն ինչ տեղը լինի՝ սանրվածքը, դիմագծերը, հագուստը: Բեմը չի սիրում փնթիություն: Ես երկար տարիներ սովորական կոստյում եմ հագել, բայց, իհարկե, բեմական: Այդ կոստյումն առօրյա կյանքում երբեք չեմ հագել: Շատ հաճախ է լինում, որ մարդն այդ մեկ կոստյումն է ունենում, սակայն այնքան խնամքով է պահում, որ դա հիասքանչ է երեւում: Մաքրասիրությունը սոցիալապես ապահովության հետ այնքան էլ կապ չունի. դա մարդու էությունն է: Եթե մարդը փնթի է հագնված, նրա երգն էլ փնթի կլինի, եթե կոկիկ է, բնականաբար, մտածում է յուրաքանչյուր ֆրազան ճիշտ երգելու մասին:
- Ժամանակին ժողովրդական երգ լսողները համարվում էին առաջադեմ մարդիկ: Ինչ եք կարծում՝ այժմ երիտասարդները սիրո՞ւմ են ժողովրդական, աշուղական երգեր, թե՞ ժամանակները փոխվել են եւ փոխվել են նաեւ նախասիրությունները:
- Կարծում եմ՝ սիրում են, ես դա նկատում եմ, զգում եմ ու գոհունակության գնահատանքի եմ արժանացնում: Հատկապես ուրախանում եմ, երբ երիտասարդների շրջանում եմ նկատում սեր դեպի ժողովրդական երգը, իսկ դա նշանակում է, որ նրանց մեջ ապրում է իսկական հայը: Ուրախ եմ, որ մեր ժողովրդական, գուսանական երգերն ապրում են մինչեւ օրս, դրանք ժողովրդի շուրթերին են: Այսօր, երբ հեռուստատեսությամբ այդ երգերն եմ լսում (կապ չունի, թե կատարողն ով է, կամ դա լավ է, վատ է, սարսափելի է, հրաշք է, ոչինչ չեմ գնահատի, պարզապես երեւույթի մասին կասեմ), այն հրաշալի է: Եթե այդ մարդիկ երգում են, ուրեմն այդ երգով տարված են, սիրում են: Հայ երգը մեր նկարագիրն է, մարդն առաջին հերթին պիտի գնահատի ազգայինը, այդ ազգայինի միջոցով էլ առնչվի համաշխարհայինին:
- Համաձա՞յն եք, որ հայկական ստեղծագործություններում առավել շատ թախիծն է գերակշռում:
- Գուցե տխրություն կա, բայց այն հրաշալի է: Չարենցը, երբ գովերգում է Հայաստանը, ասում է՝ «լացակումած լա՜րն եմ սիրում»: Այո՛, «լացակումած լար» պիտի լինի. այն պատմությունը, որը մենք ենք ապրել՝ հզոր հայրենիքից դարձել մի բուռ, լացակումած չէ՞, բա ի՛նչ է: Ինչպես կարող է մարդն այդքանից հետո չպոռթկա ու չասի՝ ես կամ: «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան». կուզեմ, որ ձախորդ օրերը գնան չմնան: Ես հիմա խուսափում եմ այդ երգը երգելուց, որովհետեւ կարծես թե հիշեցնում եմ, որ ձախորդ օրեր են: Ձախորդ օրերը կգնան, չգնան էլ՝ զոռով կքշենք:
- Մաեստրո, երբեւէ մտածել եք՝ արդյոք ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը, եթե դրանում չլիներ արվեստը:
- Ես ուրախ եմ, որ երգիչ եմ, որովհետեւ այլ կերպ իմ զգացողությունները երբեք չէի կարողանա արտահայտել, նվիրել իմ արվեստը սիրողներին: Եթե արվեստով չզբաղվեի, շատ կուզենայի գնացք վարել, որովհետեւ այդ անցնող ճանապարհը նախ առաջինը ես կտեսնեի, հետո կլիներ պարտավորություն, որ իմ հետեւից քարշ եմ տալիս վագոններ, որտեղ հարյուրավոր մարդիկ են նստած, եւ նրանց ես պիտի տեղ հասցնեմ: Ընտանիք կազմելիս ինձ կատակով ասում էին՝ լավ է, որ կինդ հոգեբույժ է՝ դու երգով կբուժես, նա էլ՝ բժշկությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT