Մեկ օրում «Մուրացան» հիվանդանոցում գրանցվել է վտանգավոր քիմիական նյութերից թունավորման 5 դեպք

Մեկ օրում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է կենցաղային վտանգավոր քիմիական նյութերից թունավորվման 5 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պետք է պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։ 

Մտահոգիչ է, բայց պետք է նշենք, որ եղել են դեպքեր, երբ նույն երեխան տարբեր ժամանակահատվածներում ընդունվել է համալսարանական հիվանդանոց մի քանի անգամ տարբեր նյութերից թունավորված լինելու պատճառով: 

Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք՝ կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։

Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:

Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների եւ տուփերի մեջ՝ պահպանելով նախազգուշացնող պիտակները՝ շփոթությունից խուսափելու համար:

Պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր եւ թթուներ եւ կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:

Կարող են չափազանց վտանգավոր լինել նաեւ դեղերով պայմանավորված թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը եւ այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները, և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է:

Երեխաների նման թունավորումների կարող եք արագ դիմել մասնագիտացված միակ՝ Թունաբանության և մանկական վերակենդանացման համալսարանական կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և անհրաժեշտ բուժում իրականացնել:

Հիշեցնում ենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով»,- գրել է Մուրադյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1570 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա