Բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված  2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ, պայմանավորված հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներով, փոքր և միջին ձեռնարկատիրության համար սահմանվել են մեղմ հարկային ռեժիմ և մի շարք արտոնություններ, և նշված պայմաններում պետությունը բոլոր տնտեսվարող սուբյեկտներից ակնկալում է անվերապահ հարկային կարգապահություն։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին հարկային կանոնների խախտման դեպքերի պարագայում խստացնել պատասխանատվության մեխանիզմները՝ շեշտելով 2022 թվականին պետական բյուջեի եկամուտների մուտքերը պատշաճ մակարդակով ապահովելու հրամայականը։

Անդրադառնալով պետական գնումների գործընթացին՝ նախագահը նշել է, որ այսուհետ շինարարության, առողջապահության, գույքի ձեռքբերման և այլ ոլորտներում կիրառվելու է ավելի խիստ գործիքակազմ` արդար մրցակցության ապահովման ու հակամենաշնորհային քաղաքականության, տեղական արտադրանքի և ծառայությունների առաջնահերթության ապահովման, ինչպես նաև չարաշահումների բացառման ուղղությամբ։ «Այսուհետ բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու, և, պետական պաշտոնյայի կողմից բյուջեից անգամ մեկ լումայի յուրացման կամ վատնման դեպքի հայտնաբերման պարագայում, կիրառվելու է  խստագույն պատիժ», - զգուշացրել է երկրի ղեկավարը։

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ, պետական վերահսկողական մեխանիզմների խստացմանը  զուգահեռ, հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքացիների կողմից ստացված ահազանգերը, և կոչ է արել բնակչությանը համապատասխան թեժ գծերով չարաշահումների մասին հայտնել շահագրգիռ մարմիններին՝ այդպիսով ավելի մեծացնելով հանրային վերահսկողությունը պետական կառավարման համակարգի վրա։

Տպել
693 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել