Երևան
12 °C
Ղազախստանում արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հեղուկ գազի թանկացման հետ կապված։ Իսկ հետո բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ և վերածվեցին անկարգությունների ու զինված բախումների:
Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գնի բարձրացման որոշումը, սակայն անգամ դա և կառավարության հրաժարականը երկրում իրավիճակը չկայունացրին: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի համատեքստում հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը. մինչ այդ Ղազախստանի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը: Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով։
Հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղազախստանի Հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Դրանք ներառում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։
Նշենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են գրավել պետական նշանակության մի շարք շինություններ, Ալմաթիի ոստիկանության շենքը։ Վերջին տվյալներով՝ Ղազախստանում անկարգությունների ժամանակ անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 748-ը վիրավորվել է: Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զգուշացրել է, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով տուժած և սպանված իրավապահների թիվն աճում է: Ականատեսները հայտնում են, որ զինված ցուցարարները, որոնք իշխանությունների կողմից ընկալվում են որպես ահաբեկիչների արտաքին հսկողության տակ գործողներ, փակում են 7-րդ հիվանդանոցի մուտքերը՝ թույլ չտալով հիվանդներին կամ բժիշկներին ներս մտնել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, անդրադառնալով Ղազախստանում ստեղծված իրավիճակին, ընդգծեց՝ ինքը Ղազախստանի հարցերով մասնագետ չէ, բայց ընդհանուր տրամաբանությունից հասկանում է, որ գազի գնի բարձրացումը եղել է պատճառներից մեկը՝ ակցիաներ սկսելու, սակայն դա միակ պատճառը չէ։
«Տեսանելի պատճառը, այո, գազի գնի բարձրացումն է։ Բոլորս գիտենք, որ Ղազախստանում ավտորիտար համակարգ է, և ժողովուրդը դժգոհ է Նազարբաևների կլանից, որովհետև վերջին տարիներին այնտեղ օլիգարխիան շատ է հարստացել, և այստեղ կան խոր պատճառներ։ Ակցիաների հիմնական պատճառը ներքին խնդիրներն են։ Ժողովուրդն այս կերպ արտահայտում է իր ցասումը»,- նկատեց քաղաքագետը:
Ստեփանյանի խոսքով՝ այժմ հեղափոխությունը մտել է երկրորդ փուլ. «Հեղափոխությունները հիմնականում ունենում են արտաքին շահառուներ։ Ղազախստանում իշխանությունը լուրջ վտանգի տակ է, մեքենաներ են այրում, մարդիկ են մահանում, և այստեղ արդեն գործում են արտաքին շահեր։ Նույն ՀԱՊԿ-ի զորքերի մտցնումը Ղազախստան այդ արտաքին շահերի արտացոլումն է։ Եթե հաշվի առնենք, որ բախումներին մասնակցում են նաև իսլամիստ ռադիկալները, փորձ է արվելու նաև խաղալ Թուրքիայի դեմ։ Արևմուտքն էլ դեռ չեզոք է պահում իրեն, որևէ լուրջ հայտարարություններ չեն անում»։
Դիտարկմանը, որ Հայաստանում բավականին բուռն ընդունվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ-ի շրջանակներում պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան։ Հայ հասարակությունը հիշեցնում էր, որ երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, ո՛չ ՀԱՊԿ-ն և ո՛չ էլ կոնկրետ Ղազախստանը որևէ գործողություններ չձեռնարկեցին, այլ հակառակը՝ Ղազախստանի իշխանությունները շնորհավորում էին Ադրբեջանին հաղթանակի առթիվ, Ստեփանյանը նկատեց՝ հոգեբանական վերքերը պետք է մի կողմ դնենք այս պահին և նայենք իրադրությանն այլ հայացքով։
«Մեր դեպքը և Ղազախստանում խժդժությունների դեպքերը լրիվ այլ են ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի համար։ Ռուսաստանն ակնհայտ շահ ունի Ղազախստանը պահելու իր ազդեցության տիրույթում։ Մեր դեպքում Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի համար նույն հարթության վրա։ Այստեղ Ռուսաստանն ունի խնդիր երկու երկիրն էլ պահպանել. չէր կարող միակողմանի որոշում կայացնել։ Իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ՀԱՊԿ-ում որոշումները միակողմանի են կայացվում, և կայացնողը Մոսկվան է։ Հիմա վերադառնանք Հայաստանին։ Հայաստանը չէր կարող այդ որոշումը չկայացնել, քանի որ դա մեր պարտավորությունն է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ցավոք սրտի, Հայաստանը շատ փոքր երկիր է, որ կարողանա եղանակ փոխել ՀԱՊԿ-ի ներսում։ Եթե Հայաստանն այս որոշումը կայացնելիս որոշակի օգուտներ է ստանալու, ապա ես դեմ չեմ։ Եթե հետագայում այս քայլը հաշվի է առնվելու, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներում, ապա այդ որոշումը ես ողջունում եմ։ Եթե ՀՀ-ն զորքեր է ուղարկում Ղազախստան, քանի որ եղել է ուղղակի հրաման Մոսկվայի կողմից, և մենք շահ չունենք, ապա դա հակասում է մեր ազգային շահերին»,- ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնական Ասիան վերջին տարիներին բավականին պայթյունավտանգ տարածաշրջան է դարձել։ «Այստեղ բախվում են ռուսական և թուրքական շահերը։ Նույն «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը, որը ներկայացվում է, մեկ նպատակ ունի՝ ցամաքային՝ ոչ վերահսկվող ճանապարհ բացել դեպի միջին Ասիա։ Մեծ է վտանգը, որ, անկախ ղազախական դեպքերից, այն կարող է տարածվել նաև տարածաշրջանում»,- կարծում է Ստեփանյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այն երկրները, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, անկայունության փուլ են մտնում։ «Եթե Նազարբաևին հանեն իշխանությունից, քանի որ այստեղ Տոկաևի իշխանության մասին չէ խոսքը, մտնելու է անկայունության փուլ, հարցը չի փակվելու։ Ղազախստանում կա շահերի բախում, որը շարունակվելու է»,- նկատեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է խաղաղապահների ժամանումը Ղազախստան էլ ավելի սրի իրավիճակը երկրում, Դավիթ Ստեփանյանն ասաց՝ դժվար է հարցին պատասխանել, քանի որ մինչև վերջ չես կարող հասկանալ, թե երկրի ներսում ինչ է կատարվում։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT