Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու հայությանը. Արցախի նախագահ

Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո, սա մեր իրականությունն է:

Այս մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ամանորյա ուղերձում: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր Հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ Նոր տարին բերի միայն հաջողություն ու բարեկեցություն բոլորի ընտանիքներին:

Սակայն արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո, սա մեր իրականությունն է: Բայց այդ ամենով հանդերձ՝ կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, ամեն օր փոքրիկ արցախցիներին դպրոց կանչող զանգի ղողանջները, ամեն օր մի նոր օջախում վառվող կրակը, այդ օջախներում հնչող նորածին մանկան ճիչը:

Դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, ով իր կոշտացած ու բռունցքված ձեռքերով, իր անկոտրում կամքի ուժով ու անսպառ եռանդով ապրում և ապրեցնում է Արցախը, դո՛ւք եք, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր այստեղ է, իր տանը, իր Հայրենիքում:

Դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը, ազգային նպատակների ու իղձերի գլխավոր հանգրվանն ու երաշխավորը, որ միշտ թև ու թիկունք է կանգնում Արցախին և Սփյուռքին:

Դա Մայր Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ամուր կանգնած են Արցախի կողքին և ապրում են Արցախի ցավով ու պայքարով: Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մենք մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց անմնացորդ նվիրումի ու պայքարի համար:

Դա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն է, որի իրականացրած առաքելությունն Արցախում մեծապես նպաստում է խաղաղության ու կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում: Մենք խորապես շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բարեկամներին:

Դա Հայրենիքի համար մարտիրոսված մեր հերոսներն են, ովքեր անմահ են, հավերժ են, ինչպես անմահ է նրանց թողած գործը, որի շարունակողն ենք մենք՝ բոլորս:

Ուրեմն հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին:

Հենց այս գիտակցումով էլ եկեք դիմավորենք Նոր տարին: Թող 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Տպել
2528 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն